User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Զգայախաբություն (հալյուցինացիա)

  1. #1
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    30
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զգայախաբություն (հալյուցինացիա)

    Ճիշտն ասած չգիտեի՝ արժե՞ թեմա բացել այս հարցի շուրջ, թե՞ «Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության» թեմայում էլ կարելի էր այն քննարկել, ուստի բացում եմ նոր թեմա, իսկ եթե կարիք լինի՝ կտեղափոխենք այնտեղ:

    Երեկ նայում էի «Բանականության խաղեր» ֆիլմը, որտեղ մի մարդ ապրում էր հալյուցինացիաների մեջ, բայց չգիտեր, որ դրանք հալյուցինացիաներ են: Նա չէր տարբերում իրականությունը հալյուցինացիաներից, բայց որոշ ժամանակ անց, երբ նա խոսում էր հալյուցինացիաների հետ՝ բժիշկները դա նկատեցին, ասացին նրան, որ իր կյանքում շատ բաները ոչ իրական են: Սակայն այդ հալյուցինացիաները շարունակում էին այցելել նրան, նույնիսկ հավաստիացնում էին, որ բժիշկներն են իրեն խաբում, որ հալյուցինացիաներ չունի:

    Ֆիլմը մինչև վերջ չնայեցի, բայց մի անգամ էլ էի տեսել, ու կարծեմ, երբ արդեն իմանում ա, որ դրանք իրական չեն, այլ միայն հալյուցինացիաներ են, արդեն բանի տեղ չի դնում դրանց, չնայած այդ հալյուցինացիաները մինչև նրա կյանքի վերջ էլ շարունակում են նրան այցելել...

    Սովորաբար այս երևույթն առաջանում ա հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց մոտ, նաև առաջանում ա թմրանյութեր օգտագործելիս: Բայց ինչո՞վ ա այդ երևույթը բացատրվում, որտեղի՞ց են առաջանում այդ հալյուցինացիաները:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.03.2007, 14:08:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  2. #2
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    30
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապշած Re. Զգայախաբություն (հալյուցինացիա)

    Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորաբար այս երևույթն առաջանում ա հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց մոտ, նաև առաջանում ա թմրանյութեր օգտագործելիս: Բայց ինչո՞վ ա այդ երևույթը բացատրվում, որտեղի՞ց են առաջանում այդ հալյուցինացիաները:
    Նարե ջան ինձ թվումա մենք ոչ հոգեկաններ ունենք ոչ էլ նառկամաններ
    Լավ կլիներ թեման չբացեիր: Հա իսկ քո մոտ կա՞րողա տենց բաներ պատահելա պատահաբար: (без обид-шутка!)
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգայախաբություն (հալյուցինացիա)

    Ես հոգեբուժության տեսանկյունից գրեմ:
    Նախ, հալուցինացիաները շատ լուրջ խնդիր են այն իմաստով, որ մարդը չի գիտակցում, որ դա հալուցինացիա է: Եթե գիտակցի, հոգեբույժի համար շատ հեշտ կլինի նրա հետ աշխատելը, միասին կարող են լավ արդյունքների հասնել:
    Ըստ զգայախաբության բնույթի հալուցինացիաները լինում են.
    1. տեսողական (երբ տեսնում ես այնպիսի բաներ, որոնք իրականում չկան)
    2. լսողական (երբ լսում ես բաներ, որոնք իրականում չկան, ի դեպ, առողջ մարդկանց մոտ սա հաճախ է հանդիպում հատկապես քնելուց առաջ և արթնանալիս)
    3. տակտիլ (մաշկիդ վրա զգում ես բաներ, որոնք չկան)
    4. համի
    5. հոտի
    6. համակցված (վերը նշված ձևերի համակցությունն է, հոգեկան հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև նշված ֆիլմում հենց այդ ձևն էլ հանդիպում է)
    Առաջացման պատճառը գլխուղեղի որոշակի կենտրոնների (տեսողական, լսողական, համի, հոտի, մակերեսային զգացողության կամ մի քանիսի միաժամանկյա) դրդումն է: Իսկ դրդումը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Մասնավորապես, հոգեկան հիվանդությունների դեպքում առավել ճշգրիտ է համարվում դոֆամինային տեսությունը, ըստ որի նման հիվանդների մոտ որոշակի պատճառներով (էդ պատճառները չեմ հիշում կամ չգիտեմ) դիտվում է դրդիչ նյարդամիջնորդանյութ դոֆամինի ավելցուկ, որն էլ դրդում է համապատասխան կենտրոնները:
    Ի դեպ, հալուցինացիաները պետք է տարբերել իլուզիաներից (պատրանքներ): Վերջինս իրականության խեղաթյուրված ընկալումն է: Օրինակ, երբ մթության մեջ քայլելիս կոճղի վրայով անցնելիս քեզ թվում է, թե դիակի վրայով ես անցնում:

  4. #4
    Knight of Cydonia Davo'o-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    543
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգայախաբություն (հալյուցինացիա)

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ, երբ մթության մեջ քայլելիս կոճղի վրայով անցնելիս քեզ թվում է, թե դիակի վրայով ես անցնում:

    Էտ ինչ թույն օրինակներով են սովորացնում ձեր բժշկականում, ո՞ր կյանքում չմոռանա՞ք: Մեռա ծիծաղից: Մեզ սենց անմեղ բաներ էին ցույց տալիս:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
    ...Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգայախաբություն (հալյուցինացիա)

    Դավ ջան, քո բերած օրինակը ֆիզիկական պատրանք է. դա բոլոր մարդկանց մոտ նույն կերպ է ընկալվում: Նույն կարգի օրինակ է ջրի մեջի գդալը, որը ծռմռված է երևում:
    Իմ բերած օրինակը աֆեկտիվ պատրանք էր: Կարող են լինել նաև վերբալ (խոսակցություններն այլ կերպ են ընկալվում), պարեդոյլիկ (ընկալման աղավաղումը ֆանտաստիկ բնույթ է կրում), ինչպես նաև ըստ զգայարանների, ոնց որ ցնորքները նկարագրել էի:

  6. #6
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգայախաբություն (հալյուցինացիա)

    2. լսողական (երբ լսում ես բաներ, որոնք իրականում չկան, ի դեպ, առողջ մարդկանց մոտ սա հաճախ է հանդիպում հատկապես քնելուց առաջ և արթնանալիս)
    3. տակտիլ (մաշկիդ վրա զգում ես բաներ, որոնք չկան)
    Աչքիս վիճակս լուրջա... իսկ դրանք ո՞նց կարելիյա վերացնել


  7. #7
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    45
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Զգայախաբություն (հալյուցինացիա)

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Հալուցյունացիաներն /երևի ճիշտ գրեցի բառը / ինչի՞ց են առաջանում
    Գուցե տարբեր պատճառնե՞ր լինեն, քան նշվել են մինչ այժմ...
    Կարելի է քննարկել... հետաքրքիր է...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  8. #8
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգայախաբություն (հալյուցինացիա)

    Իմ կարծիքով պատճառների մեջ կարող է մտնել նաև վախը. կարծեմ գրած չէր չէ՞, որ վախն էլ կարող է պատճառ լինել.

    Օրինակ եթե ես վախենում եմ միջատներից, հնարավոր է որ ունենամ զգայական հալյուցինացիա.
    Եթե ինչ որ լուրի, կամ ձայնային նորության եմ անհամբեր սպասում... կամ այդպիսի մի իրավիճակ է, ապա կունենամ ձայնային հալյուցինացիա.
    Էն երրորդն էլ իմ կարծիքով կլինի չափազանց վախեցած ժամանակ. առաջինի հիման վրա էլ, կարող եմ ասել, որ հնարավոր է տեսնել ոչ միայն մարդկանց... միջատներ, կենդանիներ և այլն.
    Երկրորդ իրավիճակի հիման վրա էլ, կարծես տեղի է ունենում երրորդի դեպքը, երբ քո տեսիլքը // քեզ հետ խոսում է.

    Էս ինչ խառը բան ստացվեց

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •