Մեջբերում Նանո-ի խոսքերից Նայել գրառումը
Տարօրինակ է՝ մենք խուսափում ենք խղճից, խղճահարությունից: Այն մոդայիկ չենք համարում: Բայց ինչու՞: Որովհետև մենք ինքներս ենք խղճալի… Ինչով ենք մենք առավել, որ կարող ենք մեզ թույլ տալ դիմացինին խղճալ: Գուցե մենք ենք խղճալին, այլ ոչ թե նա ում մենք խղճում ենք: Եկենք առաջինը մենք մեզ նայենք, հետո նոր ուրիշին թերագնահատենք ու խղճանք: Բացի այդ էլ կարիքը չկա այդ զգացումը հեռացնել մեջներցդ, այն հենց այնպես քեզ տրված չէ:
Օրինակ կարող եք ասել արդյոք չեք խղճում աղբամանը փորփրող և ուտելու գեթ մի բան փնտրող կնոջը կամ էլ չէք խղճում մուրացկան երեխաններին որոնք զուրկ են այն ամենից ինչը փառք Աստծո ունենք մենք???Այսպիսի դեպքերը ցավոք շատ են և ավելի ու ավելի ցավալի…

Մեջբերում Նանո-ի խոսքերից Նայել գրառումը
Ամենավտանգավոր կենդանին աշխարհում՝ մարդն է… Գոնե սրանով մեղմացնում ենք մեր վտանգավոր լինելու աստիճանը: Չէ որ ունենք այսպես կոչված խղճի խայթը, որը ոմանց «տանջում է», իսկ ոմանք էլ դրանից չունեն:
Համաձայն եմ ձեզ հետ:Խիղճը այն սահմանն է որը տարանջատում է մարդուն գազանից, բայց ցավոք մեր հասարակությունում կան այնպիսի անհատներ որոնք ավելի շուտ գազան են քան մարդ:
Ինձ չի թվում որ մարդուն խղճալը սխալ է կամ եթե մեկը քեզ ինչ որ հարցում խղճում է ապա ուզում է քեզ վիրավորած լինել…
Այ վիրավորանք է խղճուկ լինելը, այսինքն լինել մի փոքր,թերի,ցածր/ասողից/ մի էակ:
Եթե մարդուն խղճում են դա չի նշանակում որ նա խղճուկ է…
Խղճուկը արդեն վիրավորանք է, որը արդեն խոցում է ցանկացած մարդու ինքնասիրությունը: