Way-ը շատ ճիշտ նկատեց, որ խիղճը, խղճահարությունն ու մեքի զգացումը բոլորովին տարբեր բաներ են....
Առաջին երկուսը կարելի է ընկալել որպես միանգամայն դրական երևույթներ, չէ որ չի կարելի ապրել առանց խղճի. այն մարդն, ով առանց խղճի է ապրում կարող է համարել, որ այլևս մարդ չէ: Ինչ վերաբերում է խղճահարությանը, ապա այն իհարկե կարող է լինել տեղին և միանգամայն անտեղի` անտեղի այն դեպքում, երբ դու խղճահարությամբ ես լցվում մի մարդու հանդեպ, ով իսկապես չունի դրա կարիքը և այդ դեպքում, դու կարծես ավելի բարձր ես քեզ դասում տվյալից` փորձելով խղճալ նրան:
Երրորդը` մեղքի զգացումը միանգամայն այլ երևույթ է, որի ծայրահեղ և շարունակական դրսևորումը կարող է հանգեցնել շատ ծանր հետևանքների: Մի գուցե Ֆորումի անդամները իրենց զրույցը տանեն հենց այս ուղղությամբ` փորձելով իրենց խորհուրդներով, իրենց փորձով օգնել այն մարդկանց, ովքեր մեղքի զգացում ունեն և տառապում են խղճի խայթից:
Էջանիշներ