Ես «Հատված» վերնագրով այս բաժինը բացում եմ, նպատակ ունենալով տեղադրել այնպիսի ստեղծագործություններ, որոնք մի փոքրիկ մաս են, մի հատված մարդու ամ-
բողջական կյանք, բայց այս հատվածում այնքան խտացված գույներ կան, որ կարելի է համարել այդ ամբողջական կյանքի պատկերը: Ու եթե դուք ինքներդ էլ ունեք նման տիպի ստեղծագործություններ, տեղադրեք, խնդրեմ: Հաճելի է ծանոթանալ կյանքից վերցրած Ձեր գանային գամմային:
Ես կփորջեմ գրել մի այդպիսի գործ, գուցե, կարդալով , ավելի լավ պատկերացնեք այն, ինչ ցանկանում էի ասել:
Չկայացած խաղ
Մաքուր ու հարմարվետ սենյակում նստած Կարենը դասերն էր սովորում: Մեկ անգամ էլ նայեց պատուհանից ու գոհ վերադարջավ: Դեռ խաղում են տղաները: Իրեն էլ շատ մնացել, մի քնի րոպե ու դուրս կթռչի, կմիանա նրանց ու …
Ֆուտբոլ խաղալու միտքն էլ հերիք է, որ իրեն լավ զգա: Ոչ մի ցուցադրած խաղ բաց չի թողնում, խաղացողնեին անգիր գիտի, գիտի, թե քանի գոլ են խփել, որ խաղին: Կարող էր
ժամերով խոսել դրանից, բայց… Բայց տանը իրեն հետ նման թեմայով խոսացող չկար, անգամ չէին պատկերացնում, թե ինչ հետաքրքրություն, ինչ իմաստ կար:
Տան միակ երեխան էր, ծնողների հույն ու ապավենը:Հպարտանում էին իրենով առանց թաքցնելու: Իսկապես ինքը դրան արժանի էր: Ժառանգել էր ծնողների բոլոր դրական գծերը, խելացի, ընդունակ, խելոք: Դե դա ոչ միայն ծնողներն էին ասում:


Մեջբերել
մտքե՜ր, մտքե՜ր
որ առիթ տվեցիր մտածելու ու կյանքը դիտելու:
Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
…ու նորից մտածելու առիթ…
Պարզ է, որ չնայած իր բոլոր հաջողություններին՝ Կարենը բոլորովին էլ երջանիկ չէր, քանի որ նա ապրում էր ոչ թե իր կյանքով, այլ ըստ ծնողների կողմից հստակ ծրագրված ու գծագրված սխեմայի, ինչից նա վաղուց արդեն հոգնել էր։ Նման դեպքերում ծնողներն իրենց կարծիքով, երեխայի մասին մտածելով են այդպես հանգամանորեն ծրագրում նրա ամեն մի քայլը, նրանք իսկապես համոզված են, որ ճիշտ են վարվում, բայց եթե խորանանք, կպարզվի, որ դա ինչ-որ առումով եսասիրական մոտեցում է, իրենց բավարարված զգալու ձգտում, իսկ թե ինչ է զգում և ուզում երեխան այդ ընթացքում, նրանց, փաստորեն, քիչ է մտահոգում, թեկուզ անգիտակցաբար, բայց նրանք տվյալ դեպքում առաջին հերթին իրենց մասին են մտածում... Որքան էլ զարմանալի է, այդպես դաստիարակված, ամեն ինչում «ճիշտ» պահած երեխաներին հաճախ այնքան պարզ ու առօրեական բաներ են պակասում իրենց լիարժեք երեխա զգալու համար, այո՛, հենց երեխա, որովհետև նրանք դեռ երեխա են լինում, բայց հաճախ նրանց արհեստականորեն մեծացնում են ու փորձում համոզել, որ այդպիսի կյանքը հենց այն է, ինչ նրանց պետք է, այնինչ իրականում այդպիսի երեխաները հաճախ բոլորովին այլ բաների մասին են երազում։ Ասենք, հնարավոր է, որ հենց բակում մի կուշտ խաղալն ամեն ինչ արժենա նրանց համար։ 
Գրածս երևի ավելի շատ դաստիարակության մասին թեմային կհամապատասխաներ, բայց դե պատմվածքի նյութին էլ է առնչվում, էլի...

Էջանիշներ