Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
Հիմա եթե կարելի է մի հարց հոգեբաններին.
Մարդը հեգեբան լինելու համար պարտադիր պետք է համապատասխան կրթությու՞ն ունենա, թե կյանքի փորձը, ինքնազարգացումը, ճիշտ վերլուծություններն ու մի քիչ էլ աստծու տված խորաթափանցությունը կարող են տվյալ մարդուն հոգեբան դարձնել:
Ես հոգեբան չեմ, բայց իմ կարծիքն ասեմ։ Համոզված եմ, որ մասնագիտությամբ հոգեբանների ճնշող մեծամասնությունը քո այս հարցին կպատասխաներ. «Ոչ, առանց հատուկ մասնագիտական կրթություն ստանալու մարդը ոչ մի դեպքում չի կարող հոգեբան լինել, չարժե անգամ փորձել, որովհետև դա շատ վտանգավոր կարող է լինել...» Ես, իհարկե, հոգեբան չեմ, բայց համոզված եմ, որ քո նշած գործոնների առկայության դեպքում միանգամայն հնարավոր է շատ ավելի լավ հոգեբան լինել, քան համապատասխան մասնագիտություն ունեցողների զգալի մասը...

Այնուամենայնիվ, ինձ համար էլ հետաքրքիր կլիներ կարդալ մասնագետ հոգեբանների կարծիքն այս հարցի վերաբերյալ։