Եթե ես հեռու եմ գոռալու համար, ա) մարդ գցելը ներքև կստիպի գնացքին կանգնել, բայց չի ստիպի ռելսերին նստած դեբիլին ռելսերից վեր կենալ բ) ուրեմն ռելսերին նստած դեբիլն էլ չափազանց հեռու է գնացքի ձայնը լսելու համար: Մի երկու րոպեից կլսի ու ինքը վեր կկենա:
Որ ապուշը մարդ կգցի կամուրջից, էլի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
laro (08.03.2015)
Էսօր նայեցի էս հաղորդումը` national geographic ալիքով: Հաղորդման անունն էր` игры разума: мораль, բայց ինտերնետում չեմ գտնում: Հարցի իմաստը ուրիշ կողմի մեջ էր: Սկզբում նկարագրում են դեպք, որտեղ դու կանգնած ես բռնակի մոտ, որով կարող ես չկառավարվող գնացքի ուղղությունը փոխես: Էդ ռելսերի վրա աշխատում է 4 մարդ, իսկ մյուսում` մեկը: Բոլորը ասացին կփոխեմ ռելսերի ուղղությունը: Հետագայում մյուս իրավիճակը ցույց տվեցին, երբ կամուրջի վրա ես ու կողքիդ գեր մարդուն պետք է գցես ռելսերի վրա, որ գնացքը կանգնի: Էս դեպքում մարդիկ ասեցին չենք հրի, որովհետև մարդասպան չենք: Քննարկվում էր էս հարցը, որ էն մի դեպքում իրանց մարդասպան չէին համարում, իսկ էս իրավիճակում, քանի որ կոնտակտ կար` չհամաձայնվեցին փրկեն 4-ի կյանքը:
Ավելի հետաքրքիր էր մյուս հարցը)
Ավտոմեքենայով մոտենում ես կանգառին, որտեղ հորդառատ անձրևի տակ կանգնած է մի տատիկ` ով դողում է ցրտից: Կանգնած է մի երիտասարդ` ով ժամանակին քեզ փրկել է ինչ-որ մի հարցում և կանգնած է քո երազանքների թագուհին)) ( սեռական խտրականություններ չդնել) ) :
Ավտոմեքենայիդ մեջ կա ընդամենը մի տեղ` ինչպես կվարվես?
Ոնց են սենց մտքերի մոտով անտարբեր անցել:«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:
Շիրազ
Ինչքան նյութ կա ստեղ ձեռ առնելու, ցեխի հետ հավասարացնելու...
կամ այստեղ
Մայրս փոքրիկ,մայրս խողճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ`
Արևի դեմ մի ճրագ:
Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ`
Այն խեղճ ճրագն է ցրում:
Մայրս փոքրիկ,մայրս խողճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս`մի բուռ սրտիս մեջ`
Գիշեր ու զօր արեգակ:
Սենց մի անկապ հարց ծնվեց գլխումս ուղղված Ակումբի հոգեբաններին։ Կարող ա անգրագետ հարց եմ տալիս, բայց դե ոչինչ․
Դիցուք մարդը սեփական նախաձեռնությամբ գնում ա հոգեբանի մոտ խորհրակցության ու սեանսի ժամանակ հոգեբանի համար պարզ ա դառնում, որ տվյալ մարդը հոգեբանի օգնության տիրույթից դուրս՝ շատ ավելի լուրջ հոգեկան շեղումներ ունի․ ասենք շիզոֆրենիայի ծանր դեպք, կամ մի ուրիշ հոգեկան պրոբլեմ, որը գուցե հասարակության համար լուրջ վտանգավոր չի, բայց կոպիտ ասած էդ մարդը նաղդ «հոգեբուժարանի ապրանք» ա, ընդ որում էնքան ծանր դեպք ա, որ ի վիճակի էլ չի ընկալել, որ հոգեկան շեղում ունի ու հոգեբուժարան տեղափոխվելու կարիք ունի։
Էդ դեպքում պրոֆեսիոնալ հոգեբանը ի՞նչ պիտի անի․
- «Սուս փուս» որպես հոգեբան շարունակի՞ հոգեբանական աշխատանքը, չնայած որ իրավիճակը հոգեբանի խորհրդատվության տիրույթից դուրս ա: Կլիենտին պիտի՞ փորձի բացատրել, որ հոգեբույժի կարիք ունի (թեկուզ եթե ակնհայտ ա, որ կլիենտը չի ընկալելու)
- Թե՞ թաքուն զանգի հոգեբուժարան (կամ տնեցիքին), ասի եկեք տարեք էս մարդուն հոգեբուժարան ։Ճ ՈՒ ստեղ ուրիշ հարց ունեմ․ արդյո՞ք մասնագիտական էթիկայով կամ օրենքով արգելք չկա կլիենտի պատմածը երրորդ կողմի հայտնելու։
- Նույն հարցը էն դեպքի համար, եթե պարզվի, որ հասարակության համար լուրջ վտանգավոր դեպք ա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Գաղթական (24.06.2018)
Արշակի հարցի վերաբերյալ։
Ասեմ, թե Գերմանիայում ոնց է։
Հիմնականում մարդ ցանկացած գանգատով առաջին հերթին գնում է իր "Hausarzt"-ի մոտ (general practonioner - ընդհանուր բժշկական մասնագետ)։ Ու էդ բժիշկը, կապված պրոբլեմից, ուղղորդման թղթով ուղարկում է կոնկրետ գծով մասնագետի մոտ։ Ինքը կարող է նաև անմիջապես շտապ օգնություն կանչել, եթե տեսնի, որ ստացիոնար բժշկական օգնություն պահանջող դեպք է։
Բացի էս ձևից, կարելի է նաև առանց Hausarzt-ի մոտ գնալու սեփական նախաձեռնությամբ ուղիղ որոշակի ուղղվածության մասնագետի մոտ գնալ, օրինակ` հոգեբանի։ Հոգեբանը սակայն, եթե տեսնի, որ հոգեբուժական դեպք է կարող է կապվել պացիենտի Hausarzt-ի հետ` հոգեբույժի մոտ գնալու ուղղորդման թուղթ ստանալու համար։ Կամ կարող է ուղիղ կապվել հոգեբույժի հետ և նրա մոտ ուղարկել պացիենտին։ Կամ էլ, եթե ծանր դեպք չի, տվյալ մարդուն կամ հարազատներին ասել, որ տվյալ մասնագետի մոտ գնան կամ ցանկության դեպքում` սկզբում կապվեն իրենց Hausarzt-ի հետ։ Իսկ ծանր դեպքերում, եթե սեփական անձին կամ այլ անձանց սպառնացող վտանգ կա, ապա հոգեբանն էլ կարող է շտապօգնություն կամ ոստիկանություն կանչել, նույնիսկ առանց պացիենտին տեղյակ պահելու։ Իհարկե, ցանկացած բժիշկ ունի "Schweigepflicht" (լռելու պարտավորություն), որը սակայն կյանքին սպառնող վտանգի դեպքում, կարող է խախտվել։
Վերջին խմբագրող՝ ivy: 24.06.2018, 16:48:
Արշակ (24.06.2018)
Կարամ մեկ էլ ասեմ, թե Հայաստանում ու Դանիայում ոնց ա։
Երկու երկրներում էլ ցանկացած անձ կարա հոգեբանի դիմի՝ շրջանցելով ընտանեկան բժշկին։ Ավելին՝ առնվազն Դանիայում ընտանեկան բժիշկը երբևէ որևէ մեկի հոգեբանի մոտ չի ուղարկում։ Եթե հոգեկան խնդիր ա տեսնում, հոգեբույժի մոտ ա ուղարկում, հոգեբույժն էլ որոշում ա՝ տվյալ անձը որևէ տեսակի հոգեթերապիայի կարիք ունի՞, թե՞ չէ։ Ու հոգեթերապիան կա՛մ ինքն ա իրականացնում, կա՛մ ուղարկում ա համապատասխան մասնագետի մոտ (կախված նրանից, թե արդյոք ինքը տվյալ թրեյնինգն ունի, թե չէ)։
Հիմա եթե հոգեբանը հոգեբուժական խնդիր ա հայտնաբերում կլիենտի մոտ, պարտավոր ա կլիենտին տեղյակ պահի դրա մասին։ Հետո արդեն կլիենտի գործն ա՝ ինքը կգնա՞ ընտանեկան բժշկի մոտ, էնտեղից էլ հոգեբույժի, թե՞ չէ (Դանիայում) կամ միանգամից հոգեբույժի մոտ (Հայաստանում)։ Իսկ եթե պարզվում ա, որ հասարակության կամ իր համար վտանգավոր ա տվյալ անձը, հոգեբանը (ի դեպ, ոչ միայն հոգեբանը, այլև ընդհանրապես ցանկացած անձ) պարտավոր ա անհապաղ կապվել համապատասխան մարմինների հետ (Հայաստանում ոստիկանություն ու շտապօգնություն, Դանիայում կարծեմ առանձին հատուկ շտապ ծառայություն կա էդպիսի դեպքերի համար)։ Ու ցանկացած դեպքում պարտավոր ա առաջինը կլիենտին տեղեկացնի։ Գաղտնիության պահն էլ Հայաստանում չի կարգավորվում, որովհետև ինչքան գիտեմ դա մենակ բժիշկների համար կա, հոգեբանների համար դեռ չկա (եթե վերջին վեց տարում չեն անցկացրել), իսկ Դանիայում ցանկացած տիպի ինֆորմացիա մենակ պացիենտի համաձայնությամբ ա փոխանցվում երրորդ անձի (եթե, իհարկե, դատական հարցեր չկան)։
Ու վերջում. Հայաստանում իրական պատկերը շատ ավելի տխուր ա։ Շատ քիչ են նենց հոգեբանները, որոնք նկատում են, թե որտեղ ա իրանց գործունեությունը վերջանում, սկսվում հոգեբույժինը։ Ու ասենք մի անգամ չի էղել, որ մեր ձեռքն ա ընկել հոգեբանի՝ պսիխոանալիզով «բուժած», բանը բանից անցած շիզոֆրենիայով հիվանդ (պսիխոանալիզը ոչ միայն չի բուժում շիզոֆրենիան, այլև խորացնում ա որոշակի սիմպտոմներ)։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ