Եթե իսկապես մտահոգված ես՝ գտիր "գործից հասկացող" մի կին,որը համբերատար և ճիշտ ձևերով կվերականգնի Տղայի ինքնավստահությունը… ցանկալի է ինտլեկտ ունեցող և Տղայից տարիքով մեծ մեկին, որ կհասկանա իր անելիքի կարևորությունն ու լուրջ կվերաբերվի առաջարկիդ:Տարիներ առաջ,ես և էլի երկու դավադիրներ,դիմել ենք էս տարբերակին և մեր ամաչկոտ ընկերոջը հանել ինքնամփոփության մեջից: Աշխատող տարբերակ ա…![]()
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Ինձ մի հարց է անհանգստացնում, շա՜տ հետաքրքիր է...
Ինչպե՞ս բացատրել մարդու բնավորության, այսինքն տրամադրության՝ ծայրահեղությունից-ծայրահեղության փոփոխումը
Ես այդպիսի բնավորություն ունեմ, տխուր ա...կարող ա տրամադրությունս շա՜տ բարձր լինի, բայց ինչ-որ մի անհեթեթության պատճառով միանգամից ընկնի և հակառակը, ինչպե՞ս կանխել
![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Իհարկե կլինի պատասխան:
Ըհը, մեկը ես, պատասխանում եմ:
Եթե հավատում ես հորոսկոպներին, ապա ջրհոսները, երկվորյակներն ու կշեռքները նման են իրար հենց այդ գծով՝ փոփոխականությամբ ու անկայունությամբ, գուցե դեռ աստղերն են ամեն ինչ կանխորոշել, ով գիտի:
Իսկ հիմա պատասխանում եմ ավելի լուրջ:
Հոգեբանության տեսանկյունից կան մի շարք պատճառներ, որոնցով բացատրվում է տրամադրության անկայունությունը: Նշում եմ մի քանիսը, դու տես, թե քեզ որն է ավելի համապատասխանում.
Տարիք
Տրամադրության հաճախակի տատանումները շատ բնորոշ են դեռահասության և երիտասարդության տարիքին՝ պայմանավորված ֆիզիոլոգիական կտրուկ փոփոխություններով, արժեքային համակարգի զարգացման կարևորագույն փուլով,անձնական և մասնագիտական կյանքի հետ կապված դժվարին որոշումներ ընդունելու անհրաժեշտությամբ և մի շարք այլ հանգամանքներով: Սովորաբար հասունության տարիքում այդ տատանումները նվազում են, ինչը պայմանավորված է կյանքի ստաբիլացման հետ:
Մնացած բոլոր պատճառները, որոնք հիմա թվարկելու եմ կապված են լինելու անձնային որակների ու հատկանիշների հետ.
Տագնապալիություն
Մարդիկ, ովքեր ունեն տագնապալիության բարձր մակարդակ, սովորաբար ունեն նաև տրամադրության հաճախակի տատանումներ:
Հուզականություն
Տրամադրության կտրուկ փոփոխությունները կարող են վկարել նաև զգայուն հոգեկանի մասին, որի վրա ցանկացած երևույթ ունենում է ազդեցություն և համապատասխան արձագանք:
Խառնվածք
Ըստ խառնվածքի, կան մարդիկ, որոնք անկայուն են՝ պայմանավորված իրենց նյարդային համակարգի հատկանիշներով, ինչը նշանակում է, որ միևնույն գրգռիչները, ազդակները չեն կարող երկարատև ազդեցություն ունենալ, ինչի հետևանքով էլ մտադրություններն ու տրամադրությունն արագ է փոխվում:
Երբ սա վառ է արտահայտված անձի խառնվածքում, ապա դա առաջ է բերում անձի ցիկլոտիմիկ ակցենտավորում. տրամադրությունը մի ցիկլից արագ անցնում է մյուսին առանց լուրջ պատճառների: Իսկ ակցենտավորումից մի քայլ այնկողմ էլ սկվում է պաթոլոգիան՝ մանիակալ-դեպրեսիվ պսիխոզը, երբ տրամադրության էյֆորիկ և դեպրեսիվ հակադեմ վիճակները՝ իրենց սուր արտահայտումներով, մերթ ընդ մերթ հաջորդում են իրար:
Իհարկե, ոչ ակցենտավորումը, ոչ պաթոլոգիան քեզ հետ կապ չունի. սա ուղղակի ասեցի միտքս շարունակելու համար:
Օժտվածություն
Կան էմպիրիկ վկայություններ նաև այն մասին, որ տրամադրության անկայունությունը բնորոշ է ստեղծագործական մեծ պոտենցիալ ունեցող մարդկանց:
...
Ասում են, տրամադրության տատանումները նաև կապված են եղանակի փոփոխությունների հետ, և ձյունը մեզ ավելի ցիկլոտիմիկ է դարձնում: Բայց սրա մասին էմպիրիկ լուրջ փաստեր չկան:
Հիմա գանք այն հարցին, թե ինչպես կանխել կամ հաղթահարել դա:
Նորից վերադառնանք սկզբին ու մտածենք, թե ինչ է տրամադրությունը:
Այն որոշակի ինտենսիվություն և երկարատևություն ունեցող հոգեկան վիճակ է, որն արտահայտվում է այս կամ այն հուզական ֆոնով: Ճի՞շտ է:
Ու էստեղ կա մի շատ կարևոր բառ, որը կտա մեզ խնդրի լուծման բանալին.
ՀՈՒՅԶԵՐ:![]()
Ինչպե՞ս ենք մենք սովորաբար պայքարում մեր այն հույզերի ու զգացմունքների դեմ, որոնցից այս կամ այն պատճառով ուզում ենք ազատվել: Համոզված եմ, որ գիտես պատասխանը: Իհարկե ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ:
Հենց ռացիոնալ մտածողությունն է, որ պիտի օգնի կառավարել հոգեկանի հուզական ռեակցաիները: Ինչպե՞ս դա անել: Ինքնավերլուծման, ինքնաճանաչման և ինքնադաստիարակման շնորհիվ: Տես, ինչքան ինքնա-ներ կան, ուրեմն ամեն ինչ քեզնից է կախված: Նրանից, թե ինչքանով կկարողանաս ամեն անգամ վերլուծել տրամադրությանդ փոփոխության հիմքում ընկած պատճառները ու ռացիոնալ և տրամաբանակ մտածողությանդ շնորհիվ օգնես ինքդ քեզ տեսնել, որ դրանց հանդեպ չարժի ունենալ նման հոգեկան արձագանք: Չէ՞ որ ինքդ ես ասում, որ պատճառները սովորաբար անհեթեթ են, ուրեմն արդեն իսկ վերլուծման ճիշտ ուղու վրա ես:
Երբեմն ռացիոնալ մտածողությունը շատ լավ կարողանում է անպետք հույզերի հախից գալ, փորձիր:
Հաջողություն քեզ:![]()
Վերջին խմբագրող՝ ivy: 12.12.2007, 04:23:
Տարիքը հաստատ չէր, որովհետև միշտ էլ բնավորությունս այսպիսին է եղել... Ինչքանով որ ինձ հիշում եմ
Որ ճիշտն ասեմ տագնամ կա մեջսՏագնապալիություն
Մարդիկ, ովքեր ունեն տագնապալիության բարձր մակարդակ, սովորաբար ունեն նաև տրամադրության հաճախակի տատանումներ:
Հուզականություն, այ սա է հենց հիմնական պատճառըՀուզականություն
Տրամադրության կտրուկ փոփոխությունները կարող են վկարել նաև զգայուն հոգեկանի մասին, որի վրա ցանկացած երևույթ ունենում է ազդեցություն և համապատասխան արձագանք:
Եղանակն էլ այդքան մեծ դեր չի խաղում... Երբեմն վատ եղանակին շատ բարձր տրամադրություն եմ ունենումԱսում են, տրամադրության տատանումները նաև կապված են եղանակի փոփոխությունների հետ, և ձյունը մեզ ավելի ցիկլոտիմիկ է դարձնում: Բայց սրա մասին էմպիրիկ լուրջ փաստեր չկան:![]()
և ընդհակառակը՝ բոլորը բարձր տրամադրությամբ, իսկ ես՝...
Ճիշտ պատասխան տվեցիր՝ Հույզեր...Հիմա գանք այն հարցին, թե ինչպես կանխել կամ հաղթահարել դա:
Ու էստեղ կա մի շատ կարևոր բառ, որը կտա մեզ խնդրի լուծման բանալին.
ՀՈՒՅԶԵՐ:![]()
Մի քիչ դժվար է, բայց դե ամեն դեպքում փորձում եմ պայքարել և դուրս մղել այդ գիծը մեջիցս... Կարծում եմ կհաջողվի այն ինձ...Չէ՞ որ ինքդ ես ասում, որ պատճառները սովորաբար անհեթեթ են, ուրեմն արդեն իսկ վերլուծման ճիշտ ուղու վրա ես:
Երբեմն ռացիոնալ մտածողությունը շատ լավ կարողանում է անպետք հույզերի հախից գալ, փորձիր:
Հաջողություն քեզ:![]()
Անչապ շնորհակալ եմ ինչպես բացատրության,այնպես էլ խորհրդի համար, մերսի![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Գիտես Վիվուկ ջան , Վիլյամ Սարոյանն ասում է, որ մարդն ինքը կարող է ուրախ կամ տխուր դառնալ սեփական կամով , ինչը համեմում է փոքրիկ աղջնակի օրնակով, ով պատկերացնելով որ կոլիբր է ՝ թռչուն՝ հոգնում է ու տխրում, երբ տխրելու ցանկություն է ունենում , իսկ երբ հոգնում է և ուզում ուրախ լինել, նորից իրեն պատկերացնում է մարդ ու տխրությունն անցնում է ։ Ինձ մոտ դեռ չի ստացվում , բայց փորձիր , գուցե՞ ստացվի![]()
Ես մտածում եմ, որ մարդու ամենա լավ հոգեբանը հենց ինքն է մարդը:
Եթե մարդն ինքն իրեն կարողանա հասկանալ ( մասնավորապես կյանքի մասին ունեցած իր ֆանտազիաներից, երազանքներից և այլն) հոգեբանի կարիք էլ չի զգա:
Ճիշտ ասաց ես էտքան էլ չեմ հավատում, որ կողմնակի մարդը/ լինի դա հոգեբան/ կարող է օգնել սեփական պրոբլեմների լուծման գործում, բայց երբեմն հենց կողմնակի մարդու կողմից ասված պարզ պատասխանը կորող է դառնալ ամենադժվար հարցի լուծում:Ինձ մտահոգում է հետևյալը.- Ո՞ր ճանապարհը ընտրել, երբ հոգին մի բան է ուզում, իսկ բանականությունը մի այլ բան է ասում:Ինչպե՞ս գտնել միջինը:Կա արդյո՞ք միջին կոչվածը: Ինչպե՞ս անել, որ մեկի գերակշռությունը մյուսի հանդեպ չտանի կործանման:![]()
Հոգեբանների մեծ երկրպագու չեմ, բայց իմ կարծիքով մարդկանց մոտ թյուր կարծիք է ստեղծված նրանց գործի մասին:
Հոգեբանի աշխատանքը տարբեր ոլորտներ է ներառում, որի մեջ մտնում է հետազոտական աշխատանքը, կոնսուլտացիաները և թրեյնինգները, ասենք՝ բիզնեսի, կրթության կամ այլ բնագավառում, և ձեր բլորիդ կողմից շատ վերլուծվող՝ հոգեթերպիան: Ի դեպ, պիտի նշեմ, որ շատ երկրներում հոգեբանները իրավունք չունեն զբաղվելու հոգեթերապիայով, դրա իրավունքն ունեն միայն հոգեբույժները: Բայց քանի որ Հայաստանում չկա հատուկ օրինակարգ հոգեբանների աշխատանքի վերաբերյալ, ապա Հայաստանում հոգեբանական կրթություն ունեցող մարդիկ ևս զբաղվում են հոգեթերապիայով:
Եկեք հերթով դիտարկենք հոգեբանի աշխատանքի երեք հիմնական ասպեկտները.
1. Հոգեբանների հետազոտական աշխատանքը նպաստում է գիտության զարգացմանը և ոչ մի ուղիղ կապ չունի մարդկանց օգնելու հետ: Այն կարող է լինել տարբեր սպարեզներում, բայց քննարկման ենթարկվել հոգեբանական տեսանկյունից: Հետազոտության համար օգտագործվում են փորձարարական տարբեր միջոցներ, այնուհետև արդյունքները ենթարկվում են վիճակագրական վերլուծության կամ մասնավոր դեպքերի առանձին վերլուծության: Օրինակ՝ «Արևմտյան և Արևելյան հասարակություններում ուսուցման ոճերի հոգեբանական տարբերությունները», սա ինձ ամենամոտ օրինակն էր տվյալ պահին:
2. Անցնենք կոնսուլտացիաներին և թրեյնինգներին: Աշխարհում բիզնեսի և կրթության բնագավառում օր օրի ավելանում է հոգեբանների պահանջը: Բիզնեսի ոլորտում նրանք աշխատում են՝ որպես կարիերայի պլանվորմանը, աշխատանքային միջավայրում ադապտացմանը նպաստող կոնսուլտանտներ, ինչպես նաև կադրերի բաժնի մասնագետներ: Կրթության ոլորտում նրանք աշխատում են՝ որպես դպրոցական կոնուլտանտներ, կրթաբաններ, «հատուկ կրթության» մասնագետներ, «օժտված աշակերտների» գծով մասնագետ, բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհրդականներ և այլն: Կան նաև ամուսնական, ընտանեկան և այլ տիպի կոնսուլտանտներ:
Եկեք նայենք թե ինչ է անում, ասենք՝ դպրոցական կոնսուլտանտը: Նա կազմակերպում է թրեյնինգներ ուսուցիչների համար, որտեղ քննարկվում են հոգեբանական արմատ ունեցող տարբեր կրթական խնդիրներ և դրանց լուծման ճանապարհները: Նաև առանձին աշխատանք է տարվում «ռիսկի տակ գտնվող», կրթական որևէ անկարողություն ունեցող, օրինակ՝ դիսլեքսիա, կամ վարքային որևէ շեղում ունեցող, ասենք ուշադրության դիֆիցիտ հիպերակտիվության հետ, կամ էլ այլ խնդիր ունեցող երեխաների ու դեռահասների հետ: Նաև կազմակերպվում են կոնսուլտացիաներ այդ երեխաների ծնողների հետ, ինչպես նաև ակտիվ համագործակցություն է տարվում նրանց ուսուցիչների հետ:
Մի ուրիշ օրինակ՝ ընտանեկան կոնսուլտանտներ: Ընտանեկան կոնսուլտանտները հաճախ դառնում են այն կարևոր միջնորդը, որը թույլ է տալիս ընտանեկան անդամներին պարզապես հաղորդակցվել իրա հետ և հասկանալ իրար: Ընտանեկան և ոչ մի կոնսուլտատը երբեք ոչ մի խորհուրդ չի տալիս, երբեք չի անում դիտողություններ կամ պաշտպանում այս կամ այն անդամին, նա միայն հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ, որը երբեմն անհնար է դառնում տան պայմաններում, ինչպես նաև իր հարցերով ուղղորդում է նրանց հաղորդակցումը բարենպաստ հարթության վրա:
3. Ինչ վերաբերում է հոգեթերապիային, ապա դա բուժման միջոց է, որի համար մարդիկ տարիներով սովորում և մասնագիտանում են: Վստահել կամ չվստահել հոգեթերապևի նույնն է, ինչ վստահել կամ չվստահել այլ բժշկի: Հոգեթերապևտները լինում են տարբեր ուղղությունների՝ հոգեվերլուծողներ, կոգնիտիվ թերապևտներ, գեշտալտ թերապևտներ, բիհեյվիորալ թերապևտներ և այլն: Նրանք տարբեր հոգեթերապևտիկ հնարքներով հնարավորություն են տալիս պացիենտին գիտակցել խնդիրը, տեսնել այն այլ անկյուններից, ինքնուրույն գալ դեպի հաղթահարման ուղիները: Պացիենտն ամեն ինչի հասնում է ինքնուրույն, հոգեթերապևտը միայն ուղղորդում է, առանց ավելորդ մեկնաբանությունների, գնահատականների կամ խորհուրդների:
Բոլորին առաջարկում եմ դուրս գալ «Գնացի հոգբանի մոտ, ինձ խորհուրդ տվեց» կենցաղային սխալ պատկերացումներից: ՀՈԳԵԲԱՆՆԵՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՆ ՏԱԼԻՍ. ովքեր դեռ խնդիր ունեն այս արտահայտության հետ, խնդրում եմ նորից կարդալ վերը գրվածը:
Ուրիշ բան, եթե ձեր ծանոթին ինչ–որ բան եք պատմում և խորհուրդ եք ակնկալում նրանից, նա էլ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, հոգեբան է մասնագիտությումբ. այս դեպքում այդ մարդու խորհուրդը ուղղակի խորհուրդ է, որը կարող էիք ստանալ նաև այլ խելացի մարդկանցից, և դա ոչ մի կապ չունի հոգեբանական աշխատանքի հետ:
Շնորհակալություն ուշադրության համար:![]()
Վերջին խմբագրող՝ ivy: 08.01.2008, 11:45:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ