Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
Դե նորմալ է՟, որ ասենք մեկը քեզ մի վատ խոսք է ասում, իսկ դու չես կարողանում նրան նույն կերպ պատասխանես, այլ ամեն անգամ <<կուլ ես տալիս>>:
Ըստ իս, դա ոչ միայն նորմալ, այլև մեծահոգի պահվածք է, հետևաբար գովելի է նույնիսկ, բայց միայն այն դեպքում, եթե վատ խոսքին նույն ձևով չպատասխանելու պատճառը վախը չէ... Սա շատ կարևոր է։ Վատ խոսքեր ասողին գիտակցաբար նույն ձևով չպատասխանելով՝ դու նրանից բարձր ես լինում։ Նրան կարելի է «տեղը դնել» նաև առանց իր մակարդակին իջնելու և իր նման վիրավորական խոսքեր ասելու։ Դա անելու տարբեր ձևեր կան։

Սա ուղղակի ընդհանուր, բայց քո ասածները շատ քիչ են իրավիճակը ճիշտ պատկերացնելու համար։ Գուցե ավելի կոնկրետ ու հանգամանալի՞ց գրես, թե ինչ ես զգում այդ պահին, ինչ ես մտածում և այլն։