Միանգամայն տրամաբանական բացատրություն է, ոչ մի աբսուրդ չկա։ Չի կարելի չիմացած բաները անվերապահորեն որակել որպես աբսուրդ։ Չի բացառվում, որ շատ հոգեբաններ, որոնք չեն ընդունում հոգու վերամարմնավորումը, նույնպես համաձայնեն այն մտքին, որ դա աբսուրդ է և փորձեն լրիվ այլ կերպ բացատրել այդ երևույթը, բայց նրանց բացատրությունները այդ դեպքում դժվար թե սպառիչ լինեն։![]()
Իմ կյանքում էլ կան այնպիսի մարդիկ, որոնց հետ աննկարագրելիորեն շատ ընդհանուր բաներ ունեմ, անբացատրելի հոգեհարազատության զգացողություն, ոմանց դեպքում՝ նաև կյանքում տեղի ունեցած իրադարձությունների ու մտքերի զարմանալի համընկնում և այլն, ինչպես նաև նրանց անցյալում ճանաչած լինելու որոշակի զգացողություն, բայց միաժամանակ նաև հստակ գիտակցում, որ տվյալ մարդկանց նախկինում ճանաչելը այս կյանքում հաստատ բացառված է։ Փառք աստծո, այնպիսի հիշողություն ունեմ, որ ծնվածս օրվանից ճանաչածս բոլոր մարդկանց հիշում եմ ու հաստատ գիտեմ, որ նրանց նախկինում չեմ ճանաչել։ Թող մեծամիտ չհնչի, բայց կարող եմ ասել, որ գիտեմ, թե ինչու է այդպես։ Իմ ունեցած բացատրությունն ինձ լիովին բավարարում է։ Ինձ համար այս հարցում բաց տեղեր ու հարցականներ չեն չկան։
Էջանիշներ