User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 463 հատից

Թեմա: Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2007
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մարդկանց բազմությունը բաժանվում է մասերի ըստ իրենց մասնագիտությունների. հնարավոր է այդ մասերը ունենան ոչ դատարկ հատում: Երկու տարբեր մասերի տարբեր ներկայացուցիչները իրարից տարբերվում են մասնավորապես նաև նրանով, որ մեկը կարող է անել այնպիսի բաներ, որպիսին չի կարող անել մյուսը: Այսպիսով այն բանից, որ a-ն ունի A-մասնագիտություն` հետևում է, որ կա մարդ, և կար արարք, որ այդ մարդը չի կարող անել այդ արարքը, իսկ a-ն կարող է. նաև պատմականորեն ստացվել է այնպես, որ այդպիսի արարքները նշանակալից են և առնվազն մի-քանիսն են:
    Հիմա հարց. եթե մեկը ունի "հոգեբան" մասնագիտությունը, ապա որո՞նք են նշածս տիպի արարքները, որոնք բնորորշ են նրան:
    Վերջին խմբագրող՝ ihusik: 07.08.2007, 12:12: Պատճառ: տառասխալների ուղղում

  2. #2
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Նախ հարգելի dushman կխնդրեի, որ գրառում կատարելուց հետո մեկ անգամ գոնե Ձեր գրածը նաեք, որպեսզի այդքան դուշմանավարի արված տառասխալներ չլինեն ու մոդերատորը ստիպված չլինի երկար ժամանակ ծախսի Ձեր գրածը մեկ անգամ ևս վերանայելու ու սխալները ուղղելու վրա: Եվ հետո, եթե հնարավոր է հարցը կամ Ձեր միտքը պարզ շարադրեք՝ առանց բարձրագույն մաթեմատիկայի օգնությանը դիմելու. հնարավոր է և հոգեբանն էլ գլուխ չհանի բարձրագույն մաթեմատիկայից ու չիմանա, թե ինչ է <<ոչ դատարկ հատում>>-ը:

    Հարցի պատասխանը.
    Հոգեբանների, ինչպես նաև ցանկացած այլ մասնագետի արարքներն ու աշխարհայացքը կարծում եմ որ չեն սահմանափակվում կամ որոշվում նրանց մասնագիտությամբ, այլ նրանց Անհատականությամբ (աշխարհայացք, վարքի նորմեր) ու անձնային հոգեբանական որակներով (կամային, մտային, հուզական): Գուցե և լինեն վարքի որոշ նմանություններ որոշ մասնագետների մոտ, բայց չեմ կարծում, որ դրանք կարելի է ընդհանրացնել ու տարածել բոլորի վրա՝ չնայած հնարավոր է և ընդհանուրի մեջ որոշ տոկոս դա կազմի, բայց այդպիսի դիտարկում կամ հետազոտության տվյալների ես չեմ տիրապետում ու չեմ կարող ասել. եթե որևէ մեկն ունի այդպիսի տվյալներ կարող է պատասխանել այս հարցին...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2007
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Առաջին հերթին իհարկե ներողություն վրիպումներիս համար:
    Իհարկե, հիմնականում մարդկանց աշխարհայացքը պայմանավորված է ոչ միայն իրենց մասնագիտությամբ (հնարավոր է նաև ընդհանրապես նրանով պաըմանավորված չլինել). սա չի հակասում իմ ասածին: Հարցիս մի մասը գուցե կարելի է ձևակերպել այսպես. "ինչ է անում հոգեբանը աշխատավայրում (թերևս ավելի հարմար է ասել ոչ թե աշխատավայրում այլ աշխատելիս)?": Արդյոք նա պրոֆեսիոնալ խորհրդատու է?

  4. #4
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Շնորհակալ եմ հարցի համար... բայց պետք է ասեմ, որ շատ հոգեբաններ տարբեր կերպ են պատկերացնում հոգեբանի դերն ու անելիքը և ես այստեղ ուղղակի կպատասխանեմ հարցին որպես մի անհատ, որն ունի իր կարծիքն այս հարցի շուրջ.

    Հոգեբանը օգնում է այցելուին որպեսզի վերջինս լուծի իր հոգեկանում առաջացած խնդիրներն ու ապրի ինքն իր ու շրջապատի հետ հաշտ ու հոգեկան ներդաշնակության մեջ: Բայց բարդությունն այն է, որ խնդիրը բոլորովին էլ գիտակցական տիրույթում չէ, որը ընկալում, գիտակցում է այցելուն, այլ գտնվում է այցելուի ենթագիտակցական տիրույթում և այնտեղից դրսևորվի ոչ անմիջական և ուղղակի կերպով, այլ հազարավոր դիմակներով և ուղիներով անհանգստացնի ու խաթարի մարդու հոգեկան անդորրը: Այստեղ այցելուն հենց ինքն էլ չի գիտակցում, թե ո՞րն է իր այս կամ այն հոգեկան անհանգստության պատճառը և ո՞ր ենթագիտակցականից եկող ազդակն է, որ ծնում է այդ անհանգստությունը: Եվ հոգեբանի խնդիրն է այցելուի ենթագիտակցական մակարդակում գտնել այդ խնդիրն ու լուծում տալ դրան, որպեսզի այն այնտեղից չանհանգստացնի այցելուին նրա գիտակցական ոլորտ թափանցելով:

    Բայց կան բազում հոգեբանության ճյուղեր, որ չեն զբաղվում բուժմամբ, բայց գործ ունեն մարդու հոգեկանի հետ (օրինակ արվեստի կամ կառավարման հոգեբանությունները, սպորտի կամ ինժեներական հոգեբանություններն ու այլն):

    Բայց իհարկե չեմ հոգնի բազում անգամներ ու ամեն տեղ կրկնելուց, որ մարդը հզոր մի ուժ է, մի տիեզերք ու նրա տիրակալը ու կարող է ամեն բանի հասնի իր սեփական ուժերով, եթե գնում է ճիշտ ուղով ու Տիեզերքի Օրենքներին համահունչ:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  5. #5
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    ՀԱՐՑ
    Հնարավոր է արդյոք, որ կարոտից և ընճկվածությունից մարդու մոտ առաջանա ալարկոտություն: Ավելի շուտ, որ ոչ մի բան հավես չունենա...

  6. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2007
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Աչքիս դու Եպիսկոպոսյանի գիրքը կարդացել ես հա? Եթե այո, ապա զարմանալի է (ոչ էնքան զարմանալի, որքան ուսուցողական ու կարևոր) թե ինչքան տարբեր ազդեցություններ (ող էնքան ազդեցություն, որքան նստվածք ու հետք) կարող է ունենալ միևնույն օբյեկտիվ ինֆորմացիան տարբեր ընկալողների մոտ. նկատի ունեմ ճշգրիտ և հումանիտար ընկալման համակարգերը:

  7. #7
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Չէ սխալվում ես, Եպիսկոպոսյանի ոչ մի գիրքն էլ չեմ կարդացել ու չգիտեմ, չեմ էլ լսել նրա մասին ու մտքերս նրա ազդեցությունը չեն կրում...
    Մեջբերում P.S.-ի խոսքերից
    ՀԱՐՑ
    Հնարավո՞ր է արդյոք, որ կարոտից և ընճկվածությունից մարդու մոտ առաջանա ալարկոտություն: Ավելի շուտ, որ ոչ մի բան հավես չունենա...
    Այո շատ հնարավոր է ու դա նկարագրածդ զգացողությունների բնորոշ հենց հետևանքն է. Կարոտը պատճառ է հանդիսանում ուժեղ բացասական ներգործություն ունեցող սթրեսի, որն առաջացնում է հոգեկան ընկճվածության վիճակ, ուժերի սպառված լինելու և ելք չունենալու իրավիճակի մի զգացողություն, որն էլ խոսում է որ այդ սթրեսը ծնել է ավելի խորը և ուժգին մի ապակառուցողական վիճակ՝ դեպրեսիա:

    Խորհուրդ կտաի նման մարդկանց նախ փոխեն իրենց վերաբերմունքն այդ ստեղծված վիճակին և փորձեն ընդունեն իրավիճակն այնպիսին ինչպիսին որ այն կա և հետո փորձեն իրենց հաճելի միջավայրին ու զբաղմունքներին ավելի շատ ժամանակ տրամադրել, հագեցնել օրը, դարձնել այն հետաքրքիր ու լի, ապրել ներկայով, բայց իհարկե կարող եք նաև այդ ամենի հետ մեկ տեղ որոշակի գործնական քայլերի պլան մշակել թե ինչպես անել որ հնարավոր լինի Ձեր կարոտած մարդուն հանդիպել եթե կա որևէ իրական հնարավորություն դա իրագործելու համար միայն թե այդ ամենն իրագործելու ժամանակ ու գնալով դեպի այդ նպատակը միշտ պետք է հիշել, որ հուզականությունն այստեղ ավելի շատ խանգարելու է ամեն դեպքում:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  8. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2007
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ սխալվում ես, Եպիսկոպոսյանի ոչ մի գիրքն էլ չեմ կարդացել ու չգիտեմ, չեմ էլ լսել նրա մասին ու մտքերս նրա ազդեցությունը չեն կրում...
    Այո շատ հնարավոր է ու դա նկարագրածդ զգացողությունների բնորոշ հենց հետևանքն է. Կարոտը պատճառ է հանդիսանում ուժեղ բացասական ներգործություն ունեցող սթրեսի, որն առաջացնում է հոգեկան ընկճվածության վիճակ, ուժերի սպառված լինելու և ելք չունենալու իրավիճակի մի զգացողություն, որն էլ խոսում է որ այդ սթրեսը ծնել է ավելի խորը և ուժգին մի ապակառուցողական վիճակ՝ դեպրեսիա:

    Խորհուրդ կտաի նման մարդկանց նախ փոխեն իրենց վերաբերմունքն այդ ստեղծված վիճակին և փորձեն ընդունեն իրավիճակն այնպիսին ինչպիսին որ այն կա և հետո փորձեն իրենց հաճելի միջավայրին ու զբաղմունքներին ավելի շատ ժամանակ տրամադրել, հագեցնել օրը, դարձնել այն հետաքրքիր ու լի, ապրել ներկայով, բայց իհարկե կարող եք նաև այդ ամենի հետ մեկ տեղ որոշակի գործնական քայլերի պլան մշակել թե ինչպես անել որ հնարավոր լինի Ձեր կարոտած մարդուն հանդիպել եթե կա որևէ իրական հնարավորություն դա իրագործելու համար միայն թե այդ ամենն իրագործելու ժամանակ ու գնալով դեպի այդ նպատակը միշտ պետք է հիշել, որ հուզականությունն այստեղ ավելի շատ խանգարելու է ամեն դեպքում:
    Արդյոք ասածդ ակնհայտ չի? Արդյոք պետք է լինել հոգեբան նման խորհուրդներ տալու համար? Սա է այն հարցը, որը ուզում էի տալ:
    Կամ արդյոք ցինիզմ չի այն, որ օտար մեկը խորհուրդներ է տալիս մարդուն իր անձնականի վերաբերյալ?
    ՈՒ հետո, ինչ կապ ունի փիլիսոփայությունը հոգեբանության հետ. արդյոք այդ կապը ավելին է քան ասենք ֆուտբոլի հետ նրա կապը?
    Վերջին խմբագրող՝ dushman: 08.08.2007, 13:21:

  9. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Ուզում եմ իմանալ, ինչու են որոշ մարդիք խոսելիս ձեռքով-ոտքով խոսում, այսինքն խոսքը անպայման համակցվում է շարժուձևի հետ: Արժե՞ արդյոք պայքարել դրա դեմ, համարելով ուղղակի վատ ու տգեղ սովորույթ: Իսկ միգուցե դա բնական է ու կապված է մարդու խառնվածքի հետ: Ինչևէ, ես այս հարցի պատասխանը չգիտեմ, բայց կցանկանամ իմանալ:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ իմանալ, ինչու են որոշ մարդիք խոսելիս ձեռքով-ոտքով խոսում, այսինքն խոսքը անպայման համակցվում է շարժուձևի հետ: Արժե՞ արդյոք պայքարել դրա դեմ, համարելով ուղղակի վատ ու տգեղ սովորույթ: Իսկ միգուցե դա բնական է ու կապված է մարդու խառնվածքի հետ: Ինչևէ, ես այս հարցի պատասխանը չգիտեմ, բայց կցանկանամ իմանալ:

    Մարդու մարմնի լեզուն, նրա շաԺումները շատ բան կարող են ասել ոչ այնքան այդ մարդու խառնվածքի, բնավորության մասին, որքան տվյալ խոսակցության հանդեպ, ինչպես նաև զրուցակցի հանդեպ իր վերեբերմունքի մասին: Խոսքս իհարկե գռեհիկ «ոտուձեռ» շարժումների մասին չէ, որոնք միայն արտահայտում ներքին կուլտուրայի բացակայությունը, այլ այն շարժումների մասին, որոնք յուրաքանչյուրս էլ ինչ-որ չափով օգտագործում ենք հաղորդակցման ժամանակ:

    Մի ժամանակ ամբողջ խորությամբ ուսումնասիրում էի տվյալ թեման, թե ինչպես կարելի է կարդալ մարդու մարմնի լեզուն, հայացքների նշանակությունը, անգամ կանգնելու դիրքը: Իհարկե հոգեբանական գրականության մեջ ահագին «ջուր» կա այս թեմայի շուրջ, բայց երբ շատ տարբեր գրքեր ես կարդում ու հետն էլ փորձում ես համեմատել իրական կյանքի հետ ու դեռ հետն էլ մասնագիտությամբ հոգեբան ես, ի վերջո կարողանում ես շատ թե քիչ զտել թանը մերանից:
    Ու նախ, ինչպես ասացի արդեն հաղորդակցման ժամանակ զրոցակցի շարժումները ավելի շատ խոսում են նրա վերաբերմունքի մասին տվյալ խոսակցության ու խոսակցի հանդեպ, քան թե նրա բնավորության մասին:

    Օրինակներ.
    Մարդիկ ստելու ժամանակ սովորաբար անգիտակցաբար պակասեցնում են մարմնի շարժումները: Բացատրությունը այն է, որ մենք խոսելիս շարժում ենք ձեռքերը, դեմքի մկանները առանց մտածելու, թե որ խոսքի հետ ինչ շարժում անել. մեր ուղեղը ինքը մեր փոխարեն անում է դա միանգամայն ավտոմատացված, սակայն երբ մենք սուտ ենք խոսում, մեր խեղճ ուղեղը «խուճապի է մատնվում»՝ չիմանալով, թե «սխալ» բառերի հետ ինչ համապասախան շարժում փոխանցի մեր մարմին, որ ճիշտ լինի: Եվ հետևաբար ուղեղի խուճապահար և անվճռական վիճակի պատճառով մեզ այնպես էլ որևէ շարջում անելու ազդակ չի գալիս: Ուշադրություն դարձրեք դրան:

    Մեկ այլ նշան, որ կարող է խոսել ստի մասին: Երբ զրուցակիցը խոսելու ժամանակ անտեղի ձեռք է տալիս քիթը, խոսքը իհարկե այն մարդկանց մասին չէ, որոնք միշտ ունեն այդ սովորությունը: Երեխաներն ու դեռահասները սովորաբար սուտ խոսելիս դիպչում են իրենց բերանին, իսկ չափահասները՝ քթին: Էլի ունի բացատրություն, բայց հիմա չեմ գրի դրա մասին:

    Մի ուրիշ օրինակ: Երբ խոսելու ժամանակ տեսնում ես, որ զրուցակիցդ կանգնած կամ նստած է մոտավորապես այն նույն դիրքով ինչպիսին դու ունես տվյալ պահին /ձեռքերի դիրքը, ոտքերի դիրքը/, ուրեմն կարելի է ենթադրել, որ այդ անձը համակրանք ունի քո հանդեպ կամ միանգամայն բարյացակամ է տրամադրված ձեր զրույցի հանդեպ:

    Շարժումներից, մարմնի դիրքից կարելի է նույնիսկ հասկանալ հակառակ սեռի վերաբերմունքը: Օրինակ երբ տղան/տղամարդը անտարբեր չէ տվյալ աղջկա/կնոջ հանդեպ, ապա վերջինիս տեսնելիս այդ տղամարդը շատ հաճախ անգիտակցաբար շոշափում է վզի, օձիքի շրջանը, ինչպես նաև սկսում է շարժել հոնքերը: Կանայք էլ ունեն իրենց նշանները, որոնք իհարկե անում են անբգիտակցաբար, երբ հավանում են որևէ տղամարդու, բայց դրա մասին չեմ պատմի:

    Իմանալով մարմնի լեզուն՝ կարելի է սեփական անձի հանդեպ համակրանք, կիրք (իհարկե ոչ սեր) առաջացնել հակառակ սեռի մոտ կամ էլ լինելով բիզնեսմեն՝ կնքել շատ շահավետ գործարք:

    Մի խոսքով, դա մի ամբողջ թաքնված աշխարհ է, իսկ դուք ասում եք՝ ոնց պայքարենք դրա դեմ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտորումներ հոգեբանության շուրջ
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 04.05.2016, 23:11
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Փիլիսոփայության ռեֆերատ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.01.2011, 15:07
  4. Գրքեր հոգեբանության վերաբերյալ
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 02.12.2009, 16:36
  5. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 14.05.2009, 21:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •