Ամեն մարդու կյանքում լինում են անցողիկ պահեր, լինի դա հիասթափություն, թե նոր կյանքի փուլ, թե սեր, թե բաժանություն: Շատ հաճախ մարդ այդ փուլերի միջով անցնելուց տանում է ուժեղ ստրեսսեր, հոգեկան ապրումներ, խախտվում է բնական բիորիթմը:

Անցնելով այդ ամենի միջով մարդ ետ է նայում և նրան թվում է որ այդ ամենը անցյալում է: Բայց ինչ եք կարծում այդ ծանր պահերի ազդեցությունը չի փոխում մարդուն այդ նստվածաքային ստրեսսերը չեն քայքայում նրան միջից՞:

Սիրելի Հուսիկ, կարծում եմ շատերին կհետաքրքրի այս հարցը, ասա խնդրեմ, անցումային շրջանից հետո այդ թվացյալ հանգստության ժամանակ մարդ հոգեբանի օգնությամբ կամ թեկուզ միայնակ չպիտի վերադառնա և վերլուծի այն ինչ կատարվեց, թե պիտի մոռանա ու քայլի առաջ՞: