Լինում են դեպքեր, երբ մարդ մի բան տեսնում է ու իրեն թվում է դա արել են իրեն ինչ-որ բան հասկացնելու համար: Օրինակ՝ անձեռոցիկները սովորաբար դրված են լինում փոքր սեղանին ու տան անդամներից մեկը մեխանիկորեն դրանք դնում է մեծ սեղանի վրա, էդ մարդը մտածում է, թե դա արել են իրեն մի բան հասկացնելու համար: Կամ ասենք ուղղաթիռի ձայն է լսում, ասում է, «Էս ինձ վերևից հսկում են, գիտեն թե ինձ սպանելու եմ»: Կամ էլ փողոցով ոստիկանության մեքենան է անցնում, մտածում է, թե իրեն են հետևում: Փողոցում մի ծառի ճյուղ կոտրված է լինում, ասում է, «Էս ճյուղը ջարդել են, որ ինձ հասկացնեն իրենք գիտեն, որ ես էս ճամփով դասի եմ գնում»: Էլի փողոցում ինչ-որ գովազդ է կախված լինում, ասում է, «Ուզում են ասեն մենք քեզ հետ ենք» և այլն:
Թե էս հասկացնել-ասել ուզեցողներն ովքեր են, ոչ մեկը չեն չգիտեն: Արդյոք սա ի՞նչ է նշանակում: Էդ մարդը գժվու՞մ է: Ի՞նչ կարելի է անել սրա դեմն առնելու համար:

Էջանիշներ