Սենց մի անկապ հարց ծնվեց գլխումս ուղղված Ակումբի հոգեբաններին։ Կարող ա անգրագետ հարց եմ տալիս, բայց դե ոչինչ․
Դիցուք մարդը սեփական նախաձեռնությամբ գնում ա հոգեբանի մոտ խորհրակցության ու սեանսի ժամանակ հոգեբանի համար պարզ ա դառնում, որ տվյալ մարդը հոգեբանի օգնության տիրույթից դուրս՝ շատ ավելի լուրջ հոգեկան շեղումներ ունի․ ասենք շիզոֆրենիայի ծանր դեպք, կամ մի ուրիշ հոգեկան պրոբլեմ, որը գուցե հասարակության համար լուրջ վտանգավոր չի, բայց կոպիտ ասած էդ մարդը նաղդ «հոգեբուժարանի ապրանք» ա, ընդ որում էնքան ծանր դեպք ա, որ ի վիճակի էլ չի ընկալել, որ հոգեկան շեղում ունի ու հոգեբուժարան տեղափոխվելու կարիք ունի։
Էդ դեպքում պրոֆեսիոնալ հոգեբանը ի՞նչ պիտի անի․
- «Սուս փուս» որպես հոգեբան շարունակի՞ հոգեբանական աշխատանքը, չնայած որ իրավիճակը հոգեբանի խորհրդատվության տիրույթից դուրս ա: Կլիենտին պիտի՞ փորձի բացատրել, որ հոգեբույժի կարիք ունի (թեկուզ եթե ակնհայտ ա, որ կլիենտը չի ընկալելու)
- Թե՞ թաքուն զանգի հոգեբուժարան (կամ տնեցիքին), ասի եկեք տարեք էս մարդուն հոգեբուժարան ։Ճ ՈՒ ստեղ ուրիշ հարց ունեմ․ արդյո՞ք մասնագիտական էթիկայով կամ օրենքով արգելք չկա կլիենտի պատմածը երրորդ կողմի հայտնելու։
- Նույն հարցը էն դեպքի համար, եթե պարզվի, որ հասարակության համար լուրջ վտանգավոր դեպք ա։
Էջանիշներ