Ի՞նչ է կարոտը: Ի՞նչ դրսևորումներ է ունենում: Ի՞նչու այն երբեմն քաղցր է լինում, երբեմն` հոգեմաշ…
Կարոտը, երբ սերն ու զղջումը մի պարան հյուսած կապում են քեզ անցյալին:
Նրա ուժգին դրսևորումը կարոտախտն է /նոստալգիա/, որն անցողիկ է /ինչպես գրեթե ամեն ինչ/, ու անցման փուլում քաղցրանում, դառնում է հուշ…
Ըստ իս, ցույց տալ ընդհանրապես ոչինչ պետք չի: Յուրաքանչյուր գիտակցված ու չգիտակցված կեղծիք սկսվում է հենց դրանից՝ ցույց տալու կրքից: Ամեն ինչ առանց այդ էլ հիանալի երևում է:Բարդ ու ինքնատիպ է ամեն մի մարդու ներքնաշխարհը: Իմ կարծիքով , մարդկային փոխհարաբերությունները դառնում են կայացած, երբ ճանաչում են միմյանց այդ յուրօրինակ ու անկրկնելի աշխարհը: Ամեն մարդ չէ, որ կարող է ճանաչել դիմացինին, կամ լինել ճանաչված: Որքան շատ է կոմպլեքսավորված մարդը, այնքան շատ է պարփակվելու միջոցներ գտնում, և կամաց -կամաց գնում է մեկուսացման:
Կցանկանայի իմանալ, թե ճանաչված լինելու ճիշտ ճանապարհը ո՞րն է, ցույց տալ իր ներքին աշխարհը, թե դա պետք է լինի դիմացինի հայտնագործման միջոցով: Ո՞րն է այդ ուղին . «Ես-ի» բայահայտում թե՞ բացահայտվում:
... Մինչև վերջ բացահայտվելը: Հիմարություն է անկոչ ու անտեղի, երբեմն "կպչուն" անկեղծությունը. մարդիկ թույլ են, հետևաբար՝ վնասատու:
Պարզապես ապրել է պետք՝ ավելի շատ ժամանակ տրամադրելով մտածելու դիմացինի, քան սեփական անձի մասին: Բայց սեփական անձը սիրել պետք է, այլապես ընդունակ չես լինի սիրել և դիմացինին /ու անիմաստ կդառնա "սիրիր դիմացինին այնպես, ինչպես քո սեփական անձը"-ն/:
Էջանիշներ