User Tag List

Էջ 26 31-ից ԱռաջինԱռաջին ... 16222324252627282930 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 376 համարից մինչև 390 համարի արդյունքները՝ ընդհանուր 463 հատից

Թեմա: Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

  1. #376
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2010
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ձեզ, ես ընկել եմ շատ տհաճ պատմության մեջ և կարծես թե հոգեբանական խնդիրներ են առաջ գալիս ինձ մոտ։ Չգիտեմ ինչ անել, խնդրում եմ, եթե կարող եք օգնել թեկուզ խորհրդով կամ ինչ որ կերպ հուշել ինչ անեմ։ Բանը նրանում է, որ ինձ շանտաժ են անում ինտերնետով։ Սկայպով խոսում էի մի տղայի հետ մեկ ամիս, նա լուրջ էր խոսում, ասում էր որ կգա Հայաստան ԱՄՆ–ից և լուրջ նպատակներ ունի իմ հանդեպ։ Ես սկսել եի վստահել նրան, նա սակայն փորձում էր ինտիմ թեմաներով էլ զրուցել, իսկ ես միշտ մերժում էի, նա ինձ վստահեցնում էր, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, մի խոսքով շատ էր համոզում գոնե վերնաշապիկս բացեմ ու չգիտեմ ինչ կատարվեց հետս ես արեցի այդ մեծ սխալը, բացեցի վերևիս մասը։ Հետո անցան օրեր, նա ինձ գրեց, որ նկարել է ինձ և ապացույցի համար նա փորձում էր ուղարկել ինձ այդ նկարները, ես մերժեցի ընդունել, քանի որ դա տեսնել չէի կարողանա։ Նա ինձ շանտաժ է անում, որ իր ցանկացած թեմաներով խոսեմ նրա հետ, այլապես նա այդ նկարները կտարածի Հայաստանով մեկ և կկործանի կյանքս։ Ես կորցրել եմ ինձ, չգիտեմ ինչ անեմ, գիտակցում եմ իմ սխալը, բայց անհանգիստ ու սթրեսսային վիճակից արդեն մտածում եմ ինքնասպանության մասին, կամ որ այսպես շարունակվի հոգեբանական խանգարում կստանամ։ Շատ օգնության կարիք ունեմ, չգիտեմ ինչպես վարվեմ, ինչ անեմ կանխելու համար։ Խնդրում եմ գրեք ձեր կարծիքները, և թե ինչ կարելի է անել նման դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 21.07.2010, 14:39:

  2. #377
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Yuliana, բարև
    Նախ գրիր հայատառ, ոչ թե լատինատառ
    Իսկ հարցիդ համար միայն մի բան կասեմ` մարդ պետք է կարողանա պատասխան տալ իր արարքների համար

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Reh32 (21.07.2010), VisTolog (21.07.2010)

  4. #378
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Yuliana, ոչ մի բանից մի վախեցիր։ Ընդամենը փոխիր սկայպիդ հասցեն, ինչ կոորդինատ որ նա ունի, փոփոխիր, որ քեզ ավելորդ անգամ չնյարդայնացնի։ Ես քեզ վստահեցնում եմ, որ նա ընդամենը վախեցնում է, էդ ոնց պետք է տարածի, ինչ ես կարծում, էդ ինչ մի նկար ա, հա, ասենք թե կուրծքդ բաց է, հետո ինչ անենք, ոչ մի բան էլ չի անի, ընդամենը սեքսի հողի վրա խախտված չբավարարված տղամարդ է ու գտել է միամիտ աղջիկ ու երևի հենց դրանից էլ սեռական հաճույք է ստանում։ Նորմալ, լիարժեք տղամարդը նման առաջարկ չէր անի աղջկան, իսկ նա ընդամենը քոսոտ վախկոտի մեկն է, էնպես որ հեչ մի վախեցիր, եթե նկարներդ տարածի, կասես որ ֆոտոշոփ է, բայց վստահ եղիր, որ էդպիսի բան չի լինի Ինտերնետը ողողված է պոռնոգրաֆիկ նկարներով, քո կուրծքը ոչ մեկին չի զարմացնելու, էնպես որ հանգիստ եղիր
    When life gives you lemons, make lemonade

  5. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (21.07.2010), Jarre (24.10.2012), Lion (27.10.2012), Rammstein (24.10.2012), Reh32 (21.07.2010), Rhayader (21.07.2010), Sambitbaba (25.10.2012), VisTolog (21.07.2010), Yellow Raven (21.07.2010), Zhor(ARM) (28.07.2012), Արէա (24.10.2012), Արևածագ (21.07.2010), Դատարկություն (21.07.2010), Էլիզե (21.07.2010), Հինատա (21.07.2010), Նաիրուհի (24.10.2012), Նունուշ (09.08.2011), Ուլուանա (21.07.2010), Տրիբուն (25.10.2012), Ֆոտոն (21.07.2010)

  6. #379
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն եմ Արիադնային:

    Յուլիանա ջան, նույնիսկ չմտածես հանկարծ, որ մի բան սխալ ես արել: Ամենահաճելի բանը չի, բայց դե ողբերգություն սարքելու կարիք ամենևին չկա: Ժպտա, որ դու էդպիսի բան ես արել, պատահել է, ի՞նչ արած: Մոռացիր ու անցիր առաջ: Ինչ-որ ժամանակ անց ինքդ էլ կզգաս, որ ստից դեպք է, այնպես որ ժամանակը կբուժի… Սքայփով նկարի որակն էլ, հավատա, այնքան վատ է, որ դժվար թե այդ նկարով մեկը քեզ ճանաչի:
    Ժպտա…
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (21.07.2010), Արէա (24.10.2012), Արևածագ (21.07.2010), Հինատա (21.07.2010), Նաիրուհի (24.10.2012), Ուլուանա (21.07.2010)

  8. #380
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ նման գործողությունների արդյունքը ո՞րն է, ավելի ու ավելի շատ մարդկանց սպանությու՞նը: Բազմաթիվ երկրներում ընդառաջ չեն գնում տեռորիստ ինքնասպանների պահանջներին: Ավելին՝ դրանք ահավոր անդրադարձ են ունենում ակտն իրագործողների ոչ միայն հարազատների վրա: Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի ասեմ, որ չեչեն ծանոթուհի ունեմ, որի հետ երբեմն զրուցում ենք նրա մասին, թե ինչ է կատարվում իր հայրենիքում: Պատմածներից ամենասարսափելին այն է, որ 15- 30 տարեկան արական գրեթե ողջ բնակչությունը դաշնային ուժերի կողմից կամ բնաջնջվել է, կամ էլ այնպիսի կտտանքների, «մշակումների» ենթարկվել, որ եթե ոմանց հաջողվել է ֆիզիկապես հաշմանդամ չդառնալ, դրանք հոգեպես լիովին խեղված մարդիկ են: Մի՞թե ինքնասպանների նպատակը սա էր եղել: Նրանց նպատակն իրենց հայրենիքի անկախությունն էր, բայց արդյունքում ստացվել է ծայրահեղ հակառակ պատկերը:
    Չեչենների ուզածը դա չէր: Իսկ, այ, ամերիկացիների, վրացիների ու էլի ուրիշ հնարավոր կողմերի, ովքեր ֆինանսավորում են այդ ամենը, քիչ էր հետաքրքրում, թե ինչ կանեն չեչնյայի արական սեռի ներկայացուցիչներին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (21.07.2010)

  10. #381
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yuliana-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ, ես ընկել եմ շատ տհաճ պատմության մեջ և կարծես թե հոգեբանական խնդիրներ են առաջ գալիս ինձ մոտ։ Չգիտեմ ինչ անել, խնդրում եմ, եթե կարող եք օգնել թեկուզ խորհրդով կամ ինչ որ կերպ հուշել ինչ անեմ։
    Առաջին իսկ խորհուրդը, որ կարող եմ տալ քեզ այս կապակցությամբ՝ խնայիր նյարդերդ: Անկեղծորեն եմ ասում, ավելորդ անհանգստանալուց ոչ մի լավ բանի չես հասնի: Իսկ վատ բանի՝ ինչքան կուզես:
    Բանը նրանում է, որ ինձ շանտաժ են անում ինտերնետով։
    Հուսով եմ, դու գիտես, որ եթե քեզ շանտաժի են ենթարկում, շանտաժիստին կարող ես քրեական պատասխանատվության ենթարկել: Ասա նրան այդ մասին: Վելվետին կխնդրեմ, այս մասն առավել մանրամասն կպատճառաբանի: Եթե շանտաժիստը որոշի չլսել քեզ, իմ խորհուրդն է՝ օգտվիր քո այդ իրավունքից: Տուգանք + բարոյական վնասի փոխհատուցում՝ մինիմում դա ապահովված է, ու խելքի կբերի նրան:
    Սկայպով խոսում էի մի տղայի հետ մեկ ամիս, նա լուրջ էր խոսում, ասում էր որ կգա Հայաստան ԱՄՆ–ից և լուրջ նպատակներ ունի իմ հանդեպ։
    Միշտ անվստահությամբ եմ վերաբերվել ինտերնետային կապերին, բայց փորձիր գիտակցել, որ նույնիսկ ինտերնետային արարքներիդ համար պատասխանատու ես: Եթե նույնիսկ ոչ մի վատ բան չես արել:
    Ես սկսել եի վստահել նրան, նա սակայն փորձում էր ինտիմ թեմաներով էլ զրուցել, իսկ ես միշտ մերժում էի, նա ինձ վստահեցնում էր, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, մի խոսքով շատ էր համոզում գոնե վերնաշապիկս բացեմ ու չգիտեմ ինչ կատարվեց հետս ես արեցի այդ մեծ սխալը, բացեցի վերևիս մասը։
    Հանգստացիր: Դու ոչ մի սարսափելի բան չես արել: Վատ է ոչ թե քո արարքը, այլ նպատակը, որով քեզ մղել են այն անելու: Փորձիր դա հասկանալ: Քո մարմինն է, քո մարմնի համար պատասխանատու ես միայն դու, քո մարմինը պատկանում է միայն քեզ: Ոչ ոք իրավունք չունի քո նկատմամբ պահանջներ դնել՝ մարմնիդ հետ կապված: Ոչ այդ արարածը, ոչ էլ ուրիշ ինչ որ մեկը: Ես, որպես տղամարդ, չեմ մեղադրում քեզ նրա համար, ինչ դու արել ես:
    Հետո անցան օրեր, նա ինձ գրեց, որ նկարել է ինձ և ապացույցի համար նա փորձում էր ուղարկել ինձ այդ նկարները, ես մերժեցի ընդունել, քանի որ դա տեսնել չէի կարողանա։
    Չէիր կարողանա տեսնել սեփական կու՞րծքդ նայիր, մի ընկիր պանիկայի մեջ: Եթե վերևի գրածս կարդացել ես, ապա պետք է, որ հասկանաս՝ քեզ ոչինչ չի սպառնում: Ուրեմն հանգստացիր:
    Նա ինձ շանտաժ է անում, որ իր ցանկացած թեմաներով խոսեմ նրա հետ, այլապես նա այդ նկարները կտարածի Հայաստանով մեկ և կկործանի կյանքս։
    Վտանգ իսկապես կա, ու թեև այդքան էլ հեշտ չի քո նկարները հայաստանով տարածելը, մի հատ էլ ասելը, որ դրանք հենց քոնն են, ապացուցելը, որ դրանք քոնն են և այլն, բացի դրանից՝ ՀՀ-ում գործում է օրենք, որը էրոտիկ ու պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի ստեղծման ու տարածման համար քրեական պատասխանատվությամբ է սպառնում:
    Ես կորցրել եմ ինձ, չգիտեմ ինչ անեմ, գիտակցում եմ իմ սխալը, բայց անհանգիստ ու սթրեսսային վիճակից արդեն մտածում եմ ինքնասպանության մասին, կամ որ այսպես շարունակվի հոգեբանական խանգարում կստանամ։
    Նորից՝ խնայիր նյարդերդ: Ինչպես արդեն նկատեց Արիադնան, դու գործ ես ունեցել ստոր ու անասուն պոռնիկի հետ, որը ենթադրել է, թե ինքը տղամարդ է: ԴԱ ՔՈ ՄԻԱԿ ՍԽԱԼՆ Է ԵՂԵԼ: Երբեք չմտածես, թե ինչ-որ կերպ խարանել ես ինքդ քեզ կամ անբարո արարք ես արել: Նորից եմ կրկնում՝ անձամբ ես քեզ քո արածի բնույթի համար չեմ մեղադրում, բայց հետևանքները հաշվի չառնելը մի փոքր անթույլատրելի միամտություն է աղջկա համար: Այո, միակ բանը, ինչի մեջ քեզ կարելի է մեղադրել, միամտությունն է: Այսուհետ ավելի զգույշ եղիր ծանոթությունների հարցում: Նույնիսկ մի մտածիր ինքնասպանության մասին, փորձիր քաջություն ունենալ դիմացդ կանգնած խնդրին դիմակայելու համար: Եթե ուզես զրուցել այս մասին, անձնական հաղորդագրություն ուղարկիր ինձ:
    Շատ օգնության կարիք ունեմ, չգիտեմ ինչպես վարվեմ, ինչ անեմ կանխելու համար։ Խնդրում եմ գրեք ձեր կարծիքները, և թե ինչ կարելի է անել նման դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։
    Ինչպես նշել եմ վերևում, օրենքը քո կողմն է: Լրացուցիչ ոչ մի թեմայով չխոսես նրա հետ, ոչ մի ուրիշ բան նրան ցույց չտաս: Մարդն առնվազն հայվան պետք է լինի ու հոգեկան հիվանդ, որ նման եղանակով փորձի սեռական բավարարվածություն ստանալ: Հիշիր, որ այս հարցում արդարությունը քո կողմն է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (21.07.2010), Ariadna (21.07.2010), cold skin (21.07.2010), Inana (21.07.2010), Kita (21.07.2010), Leo Negri (22.07.2010), Magic-Mushroom (21.07.2010), Sambitbaba (25.10.2012), Skeptic (21.07.2010), Yellow Raven (21.07.2010), Արէա (24.10.2012), Արևածագ (21.07.2010), Հինատա (21.07.2010), Նաիրուհի (24.10.2012), Ուլուանա (21.07.2010), Տրիբուն (25.10.2012)

  12. #382
    Մշտական անդամ Inana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    151
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yuliana-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ, ես ընկել եմ շատ տհաճ պատմության մեջ և կարծես թե հոգեբանական խնդիրներ են առաջ գալիս ինձ մոտ։ Չգիտեմ ինչ անել, խնդրում եմ, եթե կարող եք օգնել թեկուզ խորհրդով կամ ինչ որ կերպ հուշել ինչ անեմ։ Բանը նրանում է, որ ինձ շանտաժ են անում ինտերնետով։ Սկայպով խոսում էի մի տղայի հետ մեկ ամիս, նա լուրջ էր խոսում, ասում էր որ կգա Հայաստան ԱՄՆ–ից և լուրջ նպատակներ ունի իմ հանդեպ։ Ես սկսել եի վստահել նրան, նա սակայն փորձում էր ինտիմ թեմաներով էլ զրուցել, իսկ ես միշտ մերժում էի, նա ինձ վստահեցնում էր, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, մի խոսքով շատ էր համոզում գոնե վերնաշապիկս բացեմ ու չգիտեմ ինչ կատարվեց հետս ես արեցի այդ մեծ սխալը, բացեցի վերևիս մասը։ Հետո անցան օրեր, նա ինձ գրեց, որ նկարել է ինձ և ապացույցի համար նա փորձում էր ուղարկել ինձ այդ նկարները, ես մերժեցի ընդունել, քանի որ դա տեսնել չէի կարողանա։ Նա ինձ շանտաժ է անում, որ իր ցանկացած թեմաներով խոսեմ նրա հետ, այլապես նա այդ նկարները կտարածի Հայաստանով մեկ և կկործանի կյանքս։ Ես կորցրել եմ ինձ, չգիտեմ ինչ անեմ, գիտակցում եմ իմ սխալը, բայց անհանգիստ ու սթրեսսային վիճակից արդեն մտածում եմ ինքնասպանության մասին, կամ որ այսպես շարունակվի հոգեբանական խանգարում կստանամ։ Շատ օգնության կարիք ունեմ, չգիտեմ ինչպես վարվեմ, ինչ անեմ կանխելու համար։ Խնդրում եմ գրեք ձեր կարծիքները, և թե ինչ կարելի է անել նման դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։
    Նախ խորհուրդ եմ տալիս այդ նկարը ընդունել: Հետո նայիր իսկ այդ նկարում քո դեմքը հստակ երևում է?
    Վերջին խմբագրող՝ Inana: 21.07.2010, 18:19:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (21.07.2010), Magic-Mushroom (21.07.2010), Rhayader (21.07.2010)

  14. #383
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ, դու գիտես, որ եթե քեզ շանտաժի են ենթարկում, շանտաժիստին կարող ես քրեական պատասխանատվության ենթարկել: Ասա նրան այդ մասին: Վելվետին կխնդրեմ, այս մասն առավել մանրամասն կպատճառաբանի: Եթե շանտաժիստը որոշի չլսել քեզ, իմ խորհուրդն է՝ օգտվիր քո այդ իրավունքից: Տուգանք + բարոյական վնասի փոխհատուցում՝ մինիմում դա ապահովված է, ու խելքի կբերի նրան:
    Այս պահին կարող եմ խոսել միայն ՀՀ օրենսդրության մասին: Քանի որ այդ մարդը գտնվում է ԱՄՆ-ում, մի քիչ դժվար է հստակ ասել (առնվազն ավելի շատ տեղեկություններ են հարկավոր կոնկրետ պատասխան տալու համար) կամ պատկերացնել, թե գործնականում հարցն ինչպես կլուծվի (բայց դե սրանով վախեցնել հո կարելի է): Եթե այնուամենայնիվ ենթադրենք, որ էդ շանտաժիստին մեզ մոտ են պատասխանատվության ենթարկելու, ապա բարոյական վնասի փոխհատուցում չի լինելու, ՀՀ-ում նման հասկացություն ընդհանրապես չկա: Դե իսկ որպես պատիժ ենթադրաբար հնարավոր են հետևյալ տարբերակները կամ երկուսը միասին.

    Հոդված 144.
    Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը

    Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
    Իսկ եթե գործն ավելի բարդանա (բայց կարծում եմ նման հարց դեռևս չկա ու եթե Յուլիանան թույլ չտա, չի էլ լինի, համ էլ չեմ կարող ասել, չատով սեքսի մասին խոսել ստիպելը կամ վիրտուալ սեքս պահանջելը և այլն որպես սեքսուալ բնույթի գործողություն կորակվեն, թե ոչ).

    Հոդված 140.
    Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը

    Անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

    (140-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)
    Մեջբերումներն արված են ներկայումս գործող ՀՀ քրեական օրենսգրքից:

    Հ.գ. Յուլիանա, քո արարքը բարոյական տեսանկյունից, նամանավանդ մեր օրերում, հեչ էլ դատապարտելի չի: Ճիշտ է, բավական զգույշ եմ եղել ինչ-որ նկարներ ցույց տալու համար, բայց ինքս էլ ջահել ժամանակներով, որ սաղ օրը չատերում էի, էնքաաաաաաաաաաանննն էմ նման տիպի չատիկներ արել: Մի անհանգստացի, ինչպես արդեն նշվեց, ինտերնետային ինչ տվյալներ որ տվել ես (մեյլ, սկայպ, այլ IM ծառայության տվյալներ և այլն) փոխի, էդ լակոտի մասին էլ քիչ մտածի ու մտքիցդ հանի, ամեն ինչ կանցնի կգնա, հետո քմծիծաղով կհիշես էդ մասին ու ներկայումս ունեցած վախերիդ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.07.2010, 20:05: Պատճառ: Հեղինակի խնդրանքով (կիսատ երևացող գրառման վերականգնում)
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (21.07.2010), Rhayader (21.07.2010), Skeptic (21.07.2010), Yellow Raven (21.07.2010), Նաիրուհի (24.10.2012), Ուլուանա (21.07.2010)

  16. #384
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Yuliana ջան, վերևի գրածներին կուզենայի ընդամենը ավելացնել, որ երբեք չհավատաս, որ էդ «տղեն» ինչ-որ նկար կտարածի և այլն: Էդ նկարների գաղտնիությունը հիմա իր միակ հաղթաթուղթն ա, միակ զենքը, իր կարծիքով՝ քեզ վրա ազդելու միակ լծակը. հենց ինչ-որ տեղ դրանք երևացին՝ ինքը զրկվելու ա դրանցից, զրկվելու ա ամեն ինչից ու իր ուզածին հասնելու էլ ոչ մի շանս չի ունենալու: Հասկացի, ինքը նկարները տարածելուց ոչ մի շահ չունի: Նկարները իրեն պետք են ընդամենը մի բանի համար՝ քեզ վախացնելու: Եթե իրան պարզ հասկացնես, որ դրանք քեզ ոչ վախացնում են, ոչ էլ կարող են ինչ-որ կերպ քեզ վրա ազդել, էդ նկարները իր համար կդառնան անիմաստ բաներ, չկրակող հրացան: Ամեն դեպքում՝ մի փորձիր «չես կարող ինտերնետ քցել, չեմ հավատում, չեմ վախենում քեզնից»-ի տիպի բաներ ասել, մի սադրիր, «ինադի մի գցիր», էսպես ասած: Ամենաճիշտը աստիճանաբար, բայց շատ արագ բոլոր կապերը դրա հետ կտրելն ա. ուղղակի մի խոսիր, ոչ մի բան մի ասա, մի պատասխանիր, եթե պետք ա, փոխիր բոլոր կոնտակտներդ: Շանտաժը ենթադրում ա երկու կողմի առկայություն. ինչպե՞ս շանտաժ անել, եթե չկա մեկը, ում կարելի ա շանտաժ անել :


    Համ էլ «ինտերնետ քցելը», «Հայաստանով մեկ տարածելը» ու նման այլ արտահայտությունները դիլետանտական, ոչինչ չասող բառեր են ընդամենը: Եթե լիքը ընդհանուր ծանոթներ չունեք (ու նենց ծանոթներ, ովքեր նույնքան «տղա» են, ինչքան էդ կենդանին), եթե ինքը քո մասին շատ բան չգիտի, ու եթե ինքը օգտագործում ա «Հայաստանով մեկ տարածել» արտահայտությունը, ուրեմն էդ ամեն ինչը ուղղակի դատարկ սպառնալիքներ են, ոչ թե մտածված գործողությունների պլան: Հասկացիր, Հայաստանը մեծ ա, Հայաստանում ինտերնետը դեռ էդքան տարածված չի, ինտերնետը, իր հերթին, անչափելի մեծ ա, ինտերնետի միջոցով ինչ-որ բան բոլորին հայտնի դարձնելու համար պիտի առնվազն մի քանի միլիարդանոց ընկերություն լինես, որ կարողանաս էդ մասշտաբի աշխատանք իրականացնել: Ինտերնետը սարսափելի արագ փոփոխվող ա, էն, ինչը հիմա առաջին էջին ա, քսան վայրկյան հետո կորում ա նորությունների բուրգի տակ: Իսկ միջին վիճակագրական կենդանիների պատկերացմամբ «Հայաստանով մեկը» ամենաշատը կարող ա նշանակել ինչ-որ բլոգում կամ, ավելի հավանական ա, ինչ-որ սոց.ցանցում նկարների հրապարակում, որտեղ դրանք 1) կա՛մ շատ շուտով կթաղվեն փոշու հաստ շերտի տակ՝ որպես սիրողական, ահավոր որակի, բոլորին անծանոթ ու անհայտ նկարներ, որոնց համարժեք ու անգամ շատ նման նկարներ (էնքան նման, որ մեկը մյուսից դժվար ա տարբերել) միլիոններով են ամեն օր հայտնվում ու կորում, ընդ որում՝ արդեն բոլորին զզվացրել են. ու կամ էլ 2) կջնջվեն մոդերատորների կամ այլոց կողմից՝ որպես արգելված կոնտենտ ունեցող նկարներ: Մի խոսքով՝ փուչ սպառնալիք ա, ինքը խաղում ա քո վախի ու «իրար խառնված լինելու» վրա, թույլ մի տուր քեզ վախացնել կամ շփոթացնել:
    DIXI
    carpe noctem

  17. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (21.07.2010), Ariadna (21.07.2010), Magic-Mushroom (21.07.2010), Rhayader (21.07.2010), Skeptic (21.07.2010), Universe (01.08.2010), Yellow Raven (21.07.2010), Արէա (24.10.2012), Նաիրուհի (24.10.2012), Ուլուանա (21.07.2010)

  18. #385
    Մշտական անդամ Inana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    151
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինձ արդեն անհանգստացնում ա Yuliana-յի լռությունը:

  19. #386
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Inana-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինձ արդեն անհանգստացնում ա Yuliana-յի լռությունը:
    Զարմանալու կարիք չկա
    Նման գրառումներ ինեթում շատ են հանդիպում, իսկ հեղինակներն անհետ կորում են գրառումից հետո

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (22.07.2010)

  21. #387
    Մշտական անդամ Reh32-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.12.2009
    Գրառումներ
    215
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yuliana-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ, ես ընկել եմ շատ տհաճ պատմության մեջ և կարծես թե հոգեբանական խնդիրներ են առաջ գալիս ինձ մոտ։ Չգիտեմ ինչ անել, խնդրում եմ, եթե կարող եք օգնել թեկուզ խորհրդով կամ ինչ որ կերպ հուշել ինչ անեմ։ Բանը նրանում է, որ ինձ շանտաժ են անում ինտերնետով։ Սկայպով խոսում էի մի տղայի հետ մեկ ամիս, նա լուրջ էր խոսում, ասում էր որ կգա Հայաստան ԱՄՆ–ից և լուրջ նպատակներ ունի իմ հանդեպ։ Ես սկսել եի վստահել նրան, նա սակայն փորձում էր ինտիմ թեմաներով էլ զրուցել, իսկ ես միշտ մերժում էի, նա ինձ վստահեցնում էր, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, մի խոսքով շատ էր համոզում գոնե վերնաշապիկս բացեմ ու չգիտեմ ինչ կատարվեց հետս ես արեցի այդ մեծ սխալը, բացեցի վերևիս մասը։ Հետո անցան օրեր, նա ինձ գրեց, որ նկարել է ինձ և ապացույցի համար նա փորձում էր ուղարկել ինձ այդ նկարները, ես մերժեցի ընդունել, քանի որ դա տեսնել չէի կարողանա։ Նա ինձ շանտաժ է անում, որ իր ցանկացած թեմաներով խոսեմ նրա հետ, այլապես նա այդ նկարները կտարածի Հայաստանով մեկ և կկործանի կյանքս։ Ես կորցրել եմ ինձ, չգիտեմ ինչ անեմ, գիտակցում եմ իմ սխալը, բայց անհանգիստ ու սթրեսսային վիճակից արդեն մտածում եմ ինքնասպանության մասին, կամ որ այսպես շարունակվի հոգեբանական խանգարում կստանամ։ Շատ օգնության կարիք ունեմ, չգիտեմ ինչպես վարվեմ, ինչ անեմ կանխելու համար։ Խնդրում եմ գրեք ձեր կարծիքները, և թե ինչ կարելի է անել նման դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։
    մի խորհուրդ էլ ես տամ, եթե տղային հաջողվել է քեզ համոզել, որ կտարածի նկարդ, երևի ավելի լավ կլիներ ջնջել սկայպիտ հասցեն, ու ընդհանրապես կապ չպաշտպանել նրա հետ. Նրան դժվար չի լինի քեզ նորից համոզելն ու վախացնելը. Ջնջիր բոլոր կապիդ միջոցները, որով ինքը քեզ կկարողանա գտնել. Հարցը թող չլուծված մնա, դեռ հույս կունենա, որ կգաս, կզրուցես հետը, ու վերջը կհիասթափվի, կհանգստանա. Իսկ նկարներդ նայել խորհուրդ չէի տա.
    հ.գ. որ հանկարծ խոսաս, իմ անունից ասա թող քիչ սերիալ նայի, ամոթա եքա տղայա

  22. #388
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար ժամանակ մտածում էի գրեմ սա թե ոչ, բայց շատ հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքները
    Հնարավո՞ր է, որ մարդը լինի ինքնավստահ, բայց չունենա համարձակություն, և ընդհանրապես ինչքանով են նշածս հատկությունները միմյանց հետ կապված:
    "Non est ad astra mollis e terris via."

  23. #389
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկար ժամանակ մտածում էի գրեմ սա թե ոչ, բայց շատ հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքները
    Հնարավո՞ր է, որ մարդը լինի ինքնավստահ, բայց չունենա համարձակություն, և ընդհանրապես ինչքանով են նշածս հատկությունները միմյանց հետ կապված:
    Հետաքրքիր հարց էր:

    Իմ կարծիքով, համարձակության համար միայն ինքնավստահությունը կարող է բավարար չլինել. ուրիշ գործոններ էլ են համարձակության վրա դեր խաղում:
    Ինքնավստահությունը անձնային որակ է, իսկ համարձակությունն արդեն գործողություն է ենթադրում:
    Մարդ կարող է լինել ինքնավստահ, բայց միևնույն ժամանակ ունենալ էնպիսի բարոյական չափանիշներ, որոնք դեմ են տվյալ համարձակ քայլին: Այսինքն՝ մարդու արժեքային համակարգը նույնպես ոոոշիչ է էս հարցում:
    Բացի դրանից, համարձակության վրա կարող է ազդեցություն ունենալ մարդու մի այլ հատկանիշ՝ զգուշավորությունը:

    Իսկ եթե ավելի մանրամասն պետք լինի մոտենալ էս հարցին, ապա անհրաժեշտ է իմանալ՝ կոնկրետ ինչ համարձակության դրսևորման մասին է խոսքը, որպեսզի տեսնել, թե դրա վրա ինչ գործոններ կարող են ազդել:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.08.2011), Arpine (08.08.2011), Հայկօ (08.08.2011), Ֆոտոն (09.08.2011)

  25. #390
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր հարց էր:

    Իմ կարծիքով, համարձակության համար միայն ինքնավստահությունը կարող է բավարար չլինել. ուրիշ գործոններ էլ են համարձակության վրա դեր խաղում:
    Ինքնավստահությունը անձնային որակ է, իսկ համարձակությունն արդեն գործողություն է ենթադրում:
    Մարդ կարող է լինել ինքնավստահ, բայց միևնույն ժամանակ ունենալ էնպիսի բարոյական չափանիշներ, որոնք դեմ են տվյալ համարձակ քայլին: Այսինքն՝ մարդու արժեքային համակարգը նույնպես ոոոշիչ է էս հարցում:
    Բացի դրանից, համարձակության վրա կարող է ազդեցություն ունենալ մարդու մի այլ հատկանիշ՝ զգուշավորությունը:

    Իսկ եթե ավելի մանրամասն պետք լինի մոտենալ էս հարցին, ապա անհրաժեշտ է իմանալ՝ կոնկրետ ինչ համարձակության դրսևորման մասին է խոսքը, որպեսզի տեսնել, թե դրա վրա ինչ գործոններ կարող են ազդել:
    Շնորհակալություն. իսկապես շատ հետաքրքիր է Ձեր տեսակետը.
    Հարցը ընդհանուր է, որևէ կոնկրոտ դեպքի չի վերաբերում.
    "Non est ad astra mollis e terris via."

Էջ 26 31-ից ԱռաջինԱռաջին ... 16222324252627282930 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտորումներ հոգեբանության շուրջ
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 04.05.2016, 23:11
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Փիլիսոփայության ռեֆերատ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.01.2011, 15:07
  4. Գրքեր հոգեբանության վերաբերյալ
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 02.12.2009, 16:36
  5. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 14.05.2009, 21:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •