Եթե մարդիկ գոնե մի փոքր գիտակցեին կյանքի սուբստանցիայի արժեքավորության մասին, ապա էապես կնվազեին բոլոր այն արգելքները որոնք կապված են սեռական կյանքի հետ:
Ասկետիզմը, ավելի ճիշտ ժուժկալությունը կոչված է որպես հակակշիռ, այն սարսափելի սեռական սանձարձակությանը որին տրվել է մարդկությունը:
Անկասկած, այն մարդկանց համար ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են հոգեվոր պրակտիկ կյանքին, ժուժկալությունը հանդիսանում է կարեվոր պայման, քանի որ պետք է պահպանել անհրաժեշտ բոլոր էներգիաները հատուկ հատկություններ ձեռք բերելու համար: Բայց նաեվ կարելի է առանց ասկետ լինելու գտնվել հոգեվոր ծառայության մեջ:
Շատերը կարծում են որ հոգեվոր աճի համար կուսակրոնությունը անխուսափելի է, որ կյանքի մաքրությունը հնարավոր է պահպանել միայն ամուրի լինելու դեպքում:Սակայն այս ամենը զուտ մոլորություն է:
Կյանքի մաքրություն ասելով առաջին հերթին պետք է հասկանալ ՄԹՔԻ ԵՎ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ, քաջություն, հաստատակամություն, կամքի ամրություն......մնացած ամեն ինչը ընդամենը կազմում են մարմնական ֆունկցիաների մի մաս, բնական կարիքներ, եվ չեն կարող դիտվել որպես ոչ մաքուր, եվ միայն դրանց անչափավորությունն է որ դառնում է կործանարար, եվ համարվում ոչ օրինական:
Այո սեռական էներգիան հզոր էներգիա է, եվ դրա անչափավոր սպառումը կարող է հանգեցնել հոգեվոր դեգրադացման: Սակայն այս պարզ օրենքը երբեմն մարդկության կողմից ծայրահեղացվում է, մասնավորապես կնոջ եվ տղամարդու ֆիզիկական մերձեցումը որակավորելով որպես մեղք, ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԻ ՈՐ ՁԵՐ ԽՈՍՔՈՒՄ ՍԵՔՍԸ ԿՈՉԵՑԻՔ ՇՆՈՒԹՅՈՒՆ: Երբեմն իրական, բնական օրենքների աղճատումը կարող է հանգեցնել ոչ պակաս կործանարար հետեվանքների: Ագրեսիվության, անհանդուրժողականութան, լարվածության այն աճը որը կարելի է տեսնել Հայաստանում հետեվանքն է վերը նշված այն հանգամանքների որը բերումը ներքին խորը կոնֆլիկտի:
Էջանիշներ