Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Ես էլ մեջ ընկնեմ, հա՞։ Չնայած միայն վերջին մի քանի գրառումներ եմ կարդացել։ Խիստ կասկածում եմ, որ ապրած կյանքի ինֆորմացիան հենց նեյրոնների վրա են պահպանվում։ Գուցե դրանց միջոցով են ֆիզիկապես դրսևորվում, բայց կարծում եմ պահպանվում են ինչ–որ այլ ոլորտում։ Բայց դե սա երևի այլ թեմա է։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
դատարկության զգացումը ի՞նչ ա նշանակում![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Մոդերատորական. Թեման անձնական երկխոսության ու օֆթոպի համար չէ...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Հարգելի ֆորումի ժողովուրդ, էս վերջերս անչափ սկսել եմ հետաքրքրքվել ՄԵԴԻՏԱՑԻԱՅՈՎ, եվ կարծես զգում եմ մեդիտացիայով զբաղվելու ներքին պահանջ, իհարկե ունեմ որոշ կցկտուր տեղեկություններ այդ տեխնիկայի վերաբերյալ բայց չգիտեմ էնպիսի գրականություն որի շնորհիվ կստանամ սպառիչ գիտելիքներ մեդիտացիայի մասին,եվ կկարողանամ առանց կասկածելու կիրառել:
Եթե ունեք տեղեկություններ, խնդրում եմ օգնեք կատարելով հղումներ:
Հուսով եմ այս գրառումը կհամարվի հոգեբանության թեմայի շրջանակներում, քանի որ Մեդիտացիան անմիջականորեն առնչվում է մարդու ներաշխարհի հետ:
Նախապես խորին շնորհակալություն:
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Ընկերս (ասում եմ ընկերս, ճիշտ է այդպես է, բայց տարիքով շատ մեծ է ինձնիցվաթսունն անց է) օրական 4-6 ժամ մոտ մեդիտացիա է անում հատուկ մեթոդով
ինձ էլ է շատ առաջարկել լուրջ զբաղվեմ, բայց սրտիս հարազատ չէ վարժությունն հոգևորի հետ կապված հարցերում ու դրանում ասես արհեստական բան եմ տեսնում... չգիտեմ, գուցե սխալվում եմ. չնայած սրտի (զգացմունքների ու մտքի) մաքրումից հետո կարելի է նաև մտածել մտքի ուժի հզորացման մասին, չնայած կրկնեմ այս կարևոր հանգամանքն՝ միայն սրտի (զգացմունքների ու մտքի) մաքրումից հետո, քանզի հակառակ դեպքում մարդ ուժեղացնելով մտքի ազդեցությունը բայց չկարողանալող կառավարել իր մտքերն ու զգացմունքներն կընկնի վատ վիճակի մեջ ու դժվար կլինի դուրս գալ. կստացվի որ ինքն իր գլխին մի ուժեղ թշնամի ստեղծեց։
Ամեն դեպքում մտքի ու զգացմունքների տիրապետումը հիանալի բան է, որը տալիս է մարդուն հոգեկան խաղաղություն, առանց որի մարդ չի կարող ոչ հոգևոր ձեռքբերումներ ունենալ, ոչ էլ երջանիկ լինել և եթե ներքին ձգտում կա Ձեր մեջ մեդիտացիայի (որքան հասկանում եմ նաև հոգեկան խաղաղության) նշանակում է հոգևոր մի թրթիռ արթնացել է Ձեր մեջ՝ ինչը ողջունելի է։ Վերջերս ընկերներիցս մեկը մեդիտացիայի մասին մի տեղեկություն էր ուղարկել, որը կարող եք գտնել այստեղ՝ - - - - АГНИ ЙОГА О МЕДИТАЦИИ
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Իհուսիկ ջան---------------------- շատ շնորհակալ եմ անկեղծ սրտացավության համար: Իսկապես ձեր ասածները չափազանց կարեվոր են, եվ ես արդեն մոտավորապես 5 տարի քիչ թե շատ ուսումնասերելով Ագնի Յոգա եվ այլ նմանատիպ ուսմունքներ, տեղյակ եմ, որ միտքը ունի հզոր ուժ, այն ինպես կարող է դրական, կառուցող ազդեցություն ունենալ, այնպեսել կարող է կործանարար լինել ինչպես մարդու այնպեսել շրջապատող աշխարհի վրա: եվ նաեվ տեղյակ եմ որ կան մեդիտատիվ տեխնիկաներ որոնց օգնությամբել հենց կատարվում է մտքի, եվ սրտի մաքրում: Որքան տեղյակ եմ դրանք կոչվում են աֆֆիրմացիաներ, այսպես կոչված պոզիտիվ բովանդակություն ունեցող նախադասություններ, որոնց երկարատեվ կրկնման արդյունքում ձեվավորվում է պոզիտիվ մտածելակերպ: Սակայն իսկապես , կարծում եմ մեխանիկական կրկնությունը որը ուղեկցված չի գիտակցված մոտեցմամբ, հազիվ թե ունենա դրական հետեվանքներ:
ոչ մի կերպ չեմ պակերացնում, ինչպես կարելի է սովորել մեդիտացիա անել: Թող մասնագետներն էլ փորձեն համոզել հակառակը, միևնույնն է չի ստացվի: Նրանք կարող են հիպնոզի երնթարկել մարդուն, օգնել, սովորեցնել նրան կենտրոնանալ: Բայց դա մեդիտացիայի հետ կապ չունի: Եվ հենց շատ հաճախ, այս 2 հասկացությունները շփոթում և նույնացնում են՝ concentratiօn/կենտրոնացում/ և meditation/ մտորում/ : Եվ մեդիտացիա ուսուցանող բոլոր ձեռնարկներում խոսվում է կենտրոնացման մասին: Իսկ մեդիտացիան կարող է լինել, կամ էլ չլինել: Դա նման է նրան, որ փորձեն սովորեցնել օրգազմ ունենալը: Դա հնարավոր չէ: Կարելի է սովորեցնել որոշ տեխնիկաներ, կամ էլ շնչառական վարժանքներ: Բայց ով կարող է սովորեցնել մյուսի սրտին արագ բաբախել, կամ էլ մարմնին սառը քրտինքով դողալ: Ծիծաղելու աստիճան անհնարին է: Եթե նույնիսկ հնարավոր է, ապա դա քո թռիչքը չի, դա ուրիշից գողացած, ուրիշի թռիչքնա: Ու էն իսկական հոգեկան էքստազը չի, որ պետքա լիներ:
Ես չեմ սիրում կարդալ մեդիտացիայի տեխնիկայի մասին, քանի որ չեմ ուզում ոչ մի արհեստական բան մտցնել, իմ կյանքում այդքան հաճախակի լինող, անհրաժեշտ երևույթի մեջ: Դեռ փոքրուց մեդիտացիա եմ արել, առանց նույնիսկ այդ բառն իմանալու: Երբ ծնողներս քնելուց առաջ գալիս էին ստուգելու քնած եմ թե չէ, տեսնում էին, որ անկողնումս ծալապատիկ նստած եմ, աշխարհից վերացած հայացքով: Ու դա ամեն գիշեր: Նրանք դա հասկանում էին ու զարմանում:
Հիմա դա ավելի հաճախակի է լինում: Հիմնականում սուրճ խմելիս, կամ էլ իմ սիրած շոկոլադի ֆոնդյու ուտելիս, վարունգով ու քիվիով/ ֆանտաստիկ հոտ ունի/, սենյակում տարածված սիգարի ու կոնյակի հոտից: Ես քեզ կարող եմ տալ այս ամենը, դու կունենաս դրանք, բայց կարող ե՞մ սովորեցնել քեզ էն ամենը ինչ զգում եմ դրանցից: Չէ: կամ էլ դու կարող ես սիրել իմ ունեցած զգացումները ու սեփականացնես: Բայց դա քո թռիչքը չի լինի, այլ իմը:
Ամեն մարդ իր թռիչքը պետք է ունենա, առանց վախենալու: Մենք դա կունենայինք, եթե չիմանայիինք ձգողականության ուժի մասին:Ու 80 րդ հարկից թռնելով, չէինք ընկնի, այլ կթռչեինք, թեկուզ 5 րոպեով: Էլի կջախջախվեինք, բայց դե կթռչեինք, չէ՞:
Միտքը մեդիտացիայի կարիք ունի: Ոնց որ թռչունը երկնքում ազատ ճախրելու; Իմ պատկերացմամբ անսահմանության մեջ թափառելու, ազատվելու, թռչելու: Դա բերում է հոգևոր ներդաշնակության: Միտքը, wow, արագությունն է, արագությունը լույսն է. լույսը հզորություն է, հզորությունը անսահմանությունն է՝ Աստվածը:
Մեր թերզարգացած, խղճուկ ուղեղի համար դա չափից դուրս մեծ գերլարում է: Այդ պատճառով, մեզ այդքան անհրաժեշտ են սահմանումներ, մտքի կանգառներ, փակագծեր, որպեսզի դիմանանք:
Ես պաշտում եմ արագությունը, ու թափառում եմ հաճախ անսահմանության մեջ: Էդ պահին անսահման երջանիկ եմ, որովհետեվ չկամ:
Ոնց որ երեխանա բացարձակ երջանիկ : Այդ պատճառով են նրա աչուկները փայլում, ժպիտով ամենասառը մարդուն կարող է հալեցնել: Բայց երբ մեծանում է. կորում է այդ ամենը:
Նա այնքան էլ երջանիկ չէ, քանի որ գիտի դժբախտության մասին, այնքան էլ ուժեղ չէ, քանի որ գիտի թուլության մասին, ատում է, քան որ սիրել գիտի, օրգազմ չի ունենում, քանի որ գիտի որոշ դիսֆունկցիաների մասին:
Քեզ միայն մի խորհուրդ կարող եմ տալ: Դու կարող ես մեդիտացիա անել: Դու դա գիտես: Կստացվի, եթե քեզ թույլ տաս տրվել քո բնությանը: Լսիր միայն շնչառությունդ, ու թող ոչինչ քեզ չանհանգստացնի: Լսիր շնչառությունդ, զգա երկինքը, օդը, իմ ձայնը, որ չգիտես: Տրվիր քո թռիչքին, հավատա: Ոչինչ չկարդաս մեդիտացիայի մասին: Դա քեզ կարող է սովորեցնել կենտրոնանալ, ինքնահիպնոս անել: Դա կբերի վերապրում, վերհիշում: Բայց դա մեդիտացիան չի: Մեդիտացիայի ժամանակ չկան ապրումներ, ոչինչ չկա, ուղղակի թափառում ես անսահմանության մեջ, մտորում ես ոչ մի բանի մասին, վերացնում ես ժամանակը, անցյալում, ներկայում ու ապագայում բոլոր սահմանները:
Դու անսահմանության մեջ հետևի քո թռիչքին
Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 21.01.2009, 00:50:
…(W.S.{F})
WhiteSmoke{F} մեծամասամբ համամիտ եմ քեզ հետ ու շատ ճիշտ ես գրել, բայց մի հարց ունեմ. գուցե «օրգազմ»-ը շփոթու՞մ ես «էքստազ»-ի հետ։Առաջինը՝ մարմնականա հաճույքից է, իսկ երկրորդը՝ հոգևոր գերագույն ուրախությունից կամ երանությունից ու կարծում եմ այստեղ երկրորդը նկատի ունես չէ՞։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Ի՞նչօրգազմից էքստազի մեջ են ընկնու՞մ
Ծանոթ յոգ թե գիտես իրեն մոտ էդպիսի բան չասես, թե չէ կփոշմանի որ ծնվելա ու գուցե տեղում ինքն իրեն խարակիրի անի
Էքստազը հոգևոր զգացողություն է, որի ազդեցությունն իր վրա կրում է նաև ֆիզիկական մարմինը, բայց ոչ մի մարմնականի հետ կապ չունի և ոչ մի հաճուք մարմնական այն չի կարող առաջացնել ու դեռ ավելին՝ ցանկացած ֆիզիկական հաճույք հեռացնում է հոգևորին ձգտող մարդուն այն երանելի զգացողությունից, որ էքստազի է հասցնում և դրա համար էլ միշտ հեռու են մնուն հոգևոր մարդիկ ամեն տեսակ մարմնական հաճույքներից, քանզի դրանք երկու հակադիր ուղղություններ են։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
ինձ պարզ է քո տեսակետը: Շատ հակասություններ կան: Ինքդ էլ կնկատես: Ես քեզ հետ այս հարցում վիճել չեմ պատրաստվում, պետք էլ չեր թեման փոխել մարմնական հաճույքների ուղղությամբ: Ես դա յուրահատուկ չէի շեշտել: Ու մեկ էլ մի բան, տանտրայում, ամբողջությամբ յոգայա + մարմնական հպումներ: Նենց որ յոգերը խառակիրի չեն անի: Հետո էլ, ես իմ պատկերացումներն եմ գրել, ու ինձ քիչա հետաքրքրում, թե յոգերը դրան ինչպես կվերաբերվեն: Ես աշխարհը մարդով եմ չափում, ոչ թե մարդկանց աշխարհով: Շաատ հեռու եմ դոգմատիկ պատկերացումներից: Ես, ասենք, քո ասած խոսքին պակաս լրջությամբ չեմ վերաբերվում, քան Նիցշեի, կամ էլ Յունգի, Ֆրեյդի, Ֆրոմի, և այլն: Ու ընդունում եմ, քեզ այնքանով ճիշտ, որքանով, որ դու Հուսիկն ես: Ավելի մեծ հաճույքով քեզ համար հիմա մրգային գոգլ-մոգլ կպատրաստեի, ու հնարավորա քիմքիդ զգացած համով, որոշակի էքստազ լիներ, ասենք համային, նենց լավ էլ ֆիզիկականից մղվող դեպի հոգիդ… կատակ եմ անում, ապրես, որ անդրադարձար, բայց սա արդեն այլ թեմայա
…(W.S.{F})
Նախ ձեզ նույնպես շնորհակալություն եմ հայտնում իմ խնդրանքին արձագանքելու համար:
Ինչքան որ հասցրել եմ այս կամ այն աղբյուրից տեղեկություններ հավաքել մեդիտացիա երեվույթի մասին, մեդիտատիվ վիճակի հասցնող այս կամ այն տեխնիկայի նկարագրությունից բացի, միշտ հանդիպել եմ այն պնդմանը, որ մեդիտացիա կարելի է անել ցանկացաց պահի, գիրք կարդալիս, ֆիլմ դիտելիս, ինչ որ ծաղկեփնջով հիանալիս, կենդանու հետ խաղալիս, լողանալիս, քայլելիս, երգելիս, պարելիս......................տիբեթյան հոգեվորականների գլխավոր, եվ ամենակարեվոր նպատակնել հենց դա է՝ ապրել ներկա պահով,զգալ ամեն մի վորկյանը, այլ ոչ թե գտնվել մտքերի՝հատկապես բացասական մտքերի լաբիրինթոսում:
ես չէի փորձի թերագնահատել, մեդիտացիայի մասին տրվող ինֆորմացիան: Հիմնականում,այդ թեմային վերաբերվող ցանկացած ինֆորմացիայի աղբյուրում նշված է որ, հնարավոր չէ, բառերով նկարագրել այն վիճակը, որը կոչվում է մեդիտացիա, պարզապես գոյություն ունեն մեդիտացիայի հասնելու առավել էֆեկտիվ մեթոդներ, որոնք մարդության կողմից մշակվել են դարերի ընթացքում:Պարզապես պետք է գտնել այն մեթոդը որը հենց քեզ է հարմար:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ