Հետաքրքիրա ես ով իմ հարցին պատասխանում է բոլորը հոգեբան են
թե ում գլխում ինչ միտք ծագումա գրումա ինձ
այ ժողովուրդ ես հո ռոբոտ չեմ ես կարամ ամեն մեկիդ տեղը չափալախ ուտեմ![]()
ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԱԽՃԱՆԻ ԱՅՍ ՇՐՋԱՆՈՒՄ,
ԴՈՒ ԻԶՈՒՐ ԵՍ ՎԵՐՋԸ ՍԿԻԶԲԻՑ ԶԱՏԵԼ ՋԱՆՈՒՄ:
ԱՌԵՂԾՎԱԾՆ ԱՅՍ ՑԱՎՈՔ ՉՈՒՆԻ ՈՉ ՄԻ ԼՈՒԾՈՒՄ,
ՎԵՐՋԻՑ ՀԵՏՈ, ՄԻՇՏ ԷԼ ՍԿԻԶԲ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ:
ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բնական է, որ ոչ, քանի որ թեմայի վերնագիրն է՝ «Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից», այլ ոչ թե՝ «Հարցերին պատասխանում է հոգեբանը»
Մարդիկ պարզապես մտնում են, կարդում հարցն ու աշխատում իրենց ուժերի ներածին չափով խորհուրդ տալ, օգնել, կարծիք հայտնել: Այլ բան է, որ դու հենց հոգեբանի կարծիք ես ուզում լսել, այդ դեպքում գրառումներից մեկնումեկում նշեիր գոնե: Իսկ ընդհանրապես, ասում են՝ լսիր բոլորին, վերլուծիր ասածները նրանց, բայց վերջում, հաշվի առնելով ամեն ինչ, վարվիր այնպես, ինչպես սիրտդ ու միտքդ են թելադրում, համ էլ հետագայում չափալախների հարցում ոչ ոքու չես մեղադրի![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Լինումա չէ, մի երաժշտություն եք լսում, կամ պարֆյումի հոտ, կամ էլ մի այլ բան, ու ընկնում հիշողությունների մեջ: Ու շատ հաճախ եդ հիշողությունները ցավացնում են, բայց հաճույք ես ստանում եդ պահին, դառը հաճույք: Կարողա ոմանց դա օտարա: Եստեղ գործ ունենք վերապրման հետ քաթարսիս: Ու շատ հաճախ քաթարսիսի միջոցով, շատ հոգեբանական խնդիրներ են լուծվում: Քազցր տառապանք: Եթե լինում ձեզ մոտ խոսենք հա՞: Ու կոնկրետ դեպքեր, շատ հետաքրքիր կլիներ լսել: Նույնն էլ ցեղասպանությունը, եդ դրվագները դաժան, որ դիտում ենք շատ են ցավացնում, բայց դա մենք դիտում ենք անկախ ամեն ինչից, և որոշակիորեն հասնում քաթարսիսի: Մարդիկ ել կան խուսափում են քաթարսիսից, քանի որ ենքան խորն են թաղում վատ հուշերը, որ վախենում են վերհիշել: Բայց դա ավելի վատ է, քանի որ դրանք իրենց շատ խորը ազդեցությամբ մարդու ենթագիտակցության մեջ են, և միևնույնն է ճնշելու են իրեն: Ուշ թե շուտ նա պայթելու է , որպեսզի բաց թողնի եդ վատ էմոցիաները: Հասնի քաթարսիսի: Շատ կուզեի ես հարցին իր անդրադարձը Հուսիկն ել ունենար, եթե կարելի է
Կասեմ իմ կարծիքը. միանշանակ չեմ կարող պատասխանել, քանի որ տես. մի կողմից մարդ անցածն անվերջ հիշելով չի կարողանում առաջ գնալ ու ամենակարևորը՝ գուցե հենց այդպիսով նա ամրապնդում է հենց այն՝ ինչն ուզում է այսպես ասած մոռանալ կամ էլ չհիշել ու եթե վերցնենք, որ այնպիսի բան՝ ինչպիսին մոռանալն է կամ իսպառ ենթագիտակցականից ջնջելը՝ չկա, ապա պետք է ասենք, որ այստեղ հետևաբար կարող ենք միայն խոսել անցյալի այնպիսի մեր մեջ տպավորվելու մասին է խոսքն, որը ցավալի չէ մեզ համար ու հետևաբար բացասաբար չի անդրադառնում առօրյա կյանքի ու ապագայի վրա- այսինքն հենց պետք է կարողանանք, որ մեզ համար այդպես ընկալվի ու մնա մեր մեջ մեր անցյալը ու դրանում կարող է օգնի նաև վերապրումը կամ կատարսիսը, եթե այդ վերապրումը բերի մարդուն անցյալի ընկալման, գնահատման մի նոր որակի ու վերանա դրանից ոչ կառուցողական, վնասակար երանգն ու մարդ ասես այլ աչքերով նաի իր անցյալին, որը կօգնի նրան ազատվել իր անցալից եկող սեփական անգիտակցական վախերից և ամոթի զգացումից ու նաև դրանց վրա հիմնված անլիարժեքության տարբեր բարդույթների դրսևորումներից և այլն, և այլն...
Այլ կերպ ասած ինքնին անցյալի վերապրումը ոչինչ չի փոխի դեպի լավը և հակառակ կարող է ամրապնդել չցանկալի անցյալի բացասական ապրումները, բայց եթե այն կատարսիսի շնորհիվ մաքրագործում է կատարվում իշնորհիվ նրա, որ փոխվում է անցյալի հանդեպ վերաբերմունքն ու զգացողությունը դրա հանդեպ ապա այո կարող է դա օգտակար լինի։ Կարծում եմ, գուցե ոմանք չհամաձայնեն կարծիքիս հետ և ասեն, որ միայն վերապրելով էլ մարդու մոտ ասես այդ ամենի էներգիայի լիցքաթամփման շնորհիվ մաքրում է տեղի ունենում, բայց ես այդպես չեմ կարծում. մաքրում կկատարվի, եթե բացասական երանգավորումը տեղն զիջի դրականին ու այլևս անցյալի այդ իրավիճակը մարդու վրա բացասական ենթագիտակցական ներգործություն չունենա։
Այս ամենի հետ կապված դրական արդյունքի կարող է հասնի մարդ միայն բանիմաց հոգեբանի օգնությամբ. ճիշտ է ընկեր- ընկերուհիների մոտ այսպես ասած սեփական դարդն ուցավը պատմելը գուցե թեթևություն տա ու կանխի առանց գիտակցելու պահի տակ կատարվելիք քայլերից, բայց դա այն խնդրի լուծումը չէ, որի մասին խոսում էի և որին կարող է հասնի մարդ, ինչպես ասեցի, միայն բանիմաց ու հմուտ հոգեբանի օգնությամբ։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Շատ շնորհակալ եմ, որ անտարբեր չմնացիր, քո գրառումներից զգում եմ, որ ինչի մասին էլ որ գրում ես, գրում ես հիմնավոր տեղեկացված լինելով: Ես միշտ բոլորի գրառումները կարդում եմ: Ու լավա որ մարդ մինչև գնահատական տալը ոտից գլուխ ուսումնասիրումա թեման: Կան չէ՞, որ ասենք ասում են ասենք խնձորը ամենալավ միրգնա, բայց դու աշխարհի բոլոր մրգերը փորձել ես? որ ասես խնձորը ամենալավնա: Կարող ես ասել խնձորը, իմ իմացած մրգերից ամենալավնա: Սա շատ պրիմիտիվ օրինակ էր, բայց էս կարգի են: Իսկ Դաօ ուսումնասիրել ես՞: Մանավանդ սիրո դաօ: Շատ ուժեղ կյանքի իմաստություն, փիլիսոփայությունա
Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 24.11.2008, 06:14:
Նմանատիպ մի գրքի վերնագիր եմ պարզապես հիշում. «Սիրո Դաօ»...
Եթե կարելի է ինքդ ներկայացրու այդ ուղղության հայացքներն ու հիմնական մտքերը։Հետաքրքիր կլինի կարծում եմ
Կարող ես, գրականություն էլ նշի
![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Ես ներկայացնեմ Դաո՞ն, չգիտեմ որտեղից սկսել: Ախր դաոն բոլոր կյանքի բնագավառներում իր ասելիքն ունի: Ես սա ասում եմ, քանի որ միայն դաո չեմ ուսումնասիրել: Ուսումնասիրել եմ նաև սուֆիզմ, ձեն, հինդուիզմ, ղուրան, բուդիզմ և այլն: Կփորձեմ, որքան հնարավոր է կոնկրետ ներկայացնել: Ինչպես գիտենք, չինական փիլիսոփայությամբ են ներշնչվել շատ մեծ փիլիսոփաներ: Ու ասում են եթե կոնֆուցիոնիզմը չինական փիլիսոփայության արատաքին հագուստն է, ապա դաոն հոգին է: Այն առաջացել է մ.թ.ա. վեցից հինգերորդ դարերում: Դաո նշանակում է ուղի, ճանապարհ:Հետագայում «դաո» հասկացությունը կիրառվել է փիլիսոփայության մեջ բնության «ուղին», նրա օրինաչափությունը նշանակելու համար: Եթե հետաքրքիր է կարդացեք Լաո Ցզիի « դաո դե դզին» /թարգմանվում է « գիրք ուղու և ուժի մասին»: Գրվել է մոտ երկու հազար տարի առաջ: Չգիտեմ թե հայերեն տարբերակը կա: Անգլերենն եմ կարդացել: Սիրո Դաոն էլ շատ ուժեղ փիլիսոփայություն է, ավելի շուտ կասեի գիտական տեսություն սիրո ֆիզիկական և հոգևոր դրսևորումների վերաբերյալ: Ին և Յանի ներդաշնակության մասին: Իհարկե այս գիրքը խորհուրդ չեմ տալիս նրանց, ովքեր դիտում են «եռեսուներկու ատամ» կամ էլ Փի Ես քլաբ, ու սեքս բառը լսում են, դրա վրա էլ տաս ժամ ծիծաղում: Սիրո Դաոն շատ լուրջ անդրադառնումա սեքսին: Դրա համար էլ պետք է լուրջ մոտեցմամբ մարդիկ կարդան: Եդ հեղինակներից էլ կասեմ Հենրի Մասպեռո, Ռոբերթ վան Գուլիք, Էբերհարդ Քրոնհաուզեն: Նաև Ք. Գ. Յունգ: Շաաաաաաաատ հետաքրքիր է Ֆրիտյոֆ Կապրայի «ֆիզիկայի դաո»: Ժամանակակից փիլիսոփա և թեորետիկ ֆիզիկոսի գրքում, նկարագրված են մեծագույն ֆիզիկական բացահայտումներ, քվանտային մեխանիկայի և ատոմային զենքի վերաբերյալ
Սիրելի WhiteSmoke{F} Դուք նշեցիք մի քանի գրքեր չինական իմաստություններից, այդ թվում նաև դաոն, իսկ կարո՞ղ էք մի քանի բառով նկարագրեք թե ո՞րն է այդ գրքի հիմնական մեխը և Դուք ի՞նչ եզրակացության էք եկել այդ գրականությունները ուսումնասիրելուց և վերջապես ո՞րն է այս կյանքի այս մեծ Աստվածային բեմականացման իմաստը, ըստ կարդացածդ գրքերի և իրանց՝ (գրքերի) տված իմաստության քո հասկացածով ու տրամաբանությամբ:
Պարզապես հետաքրքիր է ինձ լսել Ձեր՝ իմ համար շատ գնահատելի կարծիքը:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Սելավի, ազնիվ խոսք կարմրեցի, ասում ես ներկայացնեմ իմ վերջին եզրակացությունը՞: Դա շատ անհնարա ինձ համար, հավատա: Իրոք կուզենայի, բավարարել հետաքրքրությունդ, բայց ես դեռ ճանապարհորդում եմ եդ իմաստության աշխարհում, ու չգիտեմ էլ ճանապարհի կեսն եմ անցել, թե դեռ սկզբում էլ չեմ գտնվում: Ո՞նց պատմեմ վերջնական ճանապարհորդությանս մասին, դեռ կանգ չեմ առել: Ու մինչև կյանքիս վերջ էլ երևի կանգառ չունենամ: Ինչքան կարդում, կամ իմանում եմ, հասկանում եմ, որ իրականում ոչինչ էլ չգիտեմ: Մենք կարող ենք քննարկել շատ բաներ, բայց եզրակացություն մի խնդրի, լա՞վ: Ես ամեն ինչ չգիտեմ, որ վերջնական խոսեմ, կարող եմ ասել միայն այս պահի համար: Կոնկրետ Դաոն, անպայման քո ներսով պետք է անցնի, որ դու զգաս: Ես կարող եմ պատմել իմ զգացածի մասին, բայց դա իմ սուբեկտիվ ընկալումը կլինի դաոի: Դու պետք է ինքդ ուսումնասիրես, ու եթե ուզենաս կխոսենք: Ես մեծ հաճույքով: Ես ոչինչ չգիտեմ վերջնական, իմ բոլոր ցանկությունները հնարավոր է բավարարել, բացի հետաքրքրասիրությունից: Դայա ինձ ստիպում ապրել: Ես հասարակ աղջիկ եմ, ոչ մի բան չգիտեմ: Կամ էլ եթե գիտեմ, վաղը ավելի շատ կամ նոր բան կիմանամ, ու եսօրվա իմացածց կփոխվի, լրիվ ուրիշ կդառնա: Ու եսօրվա ասածս վերջնական ու ճիշտ չի լինի: Ուղղակի հաստատ կասեմ, դաոն գիտությունա մարդու, բնության ներդաշնակության ու երջանկության մասին: Շատ շնորհակալ եմ քեզ, բարձր գնահատականի համար
Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 26.11.2008, 06:52:
Լատենտ արգելակման ցածր մակարդակ ունեցող մարդը, կարո՞ղ է հիշել տվյալ օրվա երազն իր ամեն մի մանրուքներով…
Ինչի՞ց է իջնում այդ մակարդակը.
Ի՞նչ վատ հետևանքներ կարող է ունենալ.
Վիստուլ, էլի եկար քո սիրելի լատենտ արգելակման թեմայի՞ն:
Մի անգամ արդեն խոսել ենք դրա մասին, եթե չես հիշում՝ էստեղ նայիր:
Ինչ վերաբերվում է էս հարցերիդ, ապա, այո, լատենտ արգելակման ցածր մակարդակ ունեցող մարդը կարող է հիշել ոչ միայն երազներն՝ իրենց մանրուքներով, այլ ցանկացած այլ բան: Լատենտ արգելակման ցածր մակարդակը կապված է մեր ԿՆՀ-ի՝ կենտրոնական նյարդային համակարգի հետ: ԿՆՀ-ի տարբեր ֆունկցիոնալ փոփոխությունները կամ դրա բնածին առանձնահատկությունները որոշում են լատենտ արգելակման մակարդակը տվյալ անձի մոտ:![]()
Քանի որ գիտեմ քո փորացավը, ասեմ՝ քո լատենտ արգելակման մակարդակը արհեստականորեն իջեցնել չես կարող:![]()
Գիտեի որ կասեսՎիստուլ, էլի եկար քո սիրելի լատենտ արգելակման թեմայի՞ն:![]()
Հիշում եմՄի անգամ արդեն խոսել ենք դրա մասին, եթե չես հիշում՝ էստեղ նայիր:
Ես գիտեմ, որ դու գիտես.Քանի որ գիտեմ քո փորացավը, ասեմ՝ քո լատենտ արգելակման մակարդակը արհեստականորեն իջեցնել չես կարող:
Էս պահին իմ միակ փորացավը հենց էտա.
Ավելացվել է 1 րոպե անց
Ահագին արդեն ծանոթ եմ լատենտությանը. վերջերս ֆայմեցի ինտերնետում նայել
Ավելացվել է 2 րոպե անց
Իսկ տարբեր ֆունկցիոնալ փոփոխությունների մեջ, ո՞ր փոփոխություններն են մտնում.ԿՆՀ-ի տարբեր ֆունկցիոնալ փոփոխությունները կամ դրա բնածին առանձնահատկությունները որոշում են լատենտ արգելակման մակարդակը տվյալ անձի մոտ:
Վերջին խմբագրող՝ VisTolog: 07.12.2008, 21:20: Պատճառ: Գրառման ավելացում
ՈՒ նաև, մի տեղ կարդացի, որ լատենտ ունակության մեջ նաև մտնում է ոչ պետքական տեղեկության հեռացումը ուղեղից... բայց մեկ այլ տեղ լրիվ հակառակն էր գրած.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ