Կարծում եմ, որ հասկանում եմ Аlize_etoilik-ին այն առումով, որ սովորաբար հոգեբանները փորձում են մարդու վարքի ամեն մի քայլը դնել իրենց սովորած կաղապարների մեջ ու ամեն ինչ բացատրել դրանց նեղ շրջանակներում։ Ես էլ եմ այնպիսի տպավորություն ստացել, որ հոգեբանները ամեն մի հոգեկան ախտանիշի համար ունեն հստակ կաղապարներ, և այդ ամենը կարծես արդեն այն աստիճանի մեքենայացված է ու իրենց կարծիքով՝ սպառիչ (ինչը, իմ կարծիքով, ուղղակի անհնար է), որ ակամա նույնիսկ սկսում ես կասկածել, որ այդ մարդիկ գործ ունեն մարդու՝
հոգու հետ...
Ես, իհարկե, չեմ ասում, թե բոլոր հոգեբաններն անխտիր այդպիսին են, բայց շատ հազվադեպ են պատահում ավելի լայնամիտ հոգեբաններ։ Համենայնդեպս, այն հոգեբանները, որոնց խոսքը լսել կամ կարդացել եմ կամ էլ ուղղակի ճանաչել եմ որպես մարդ, հիմնականում իրենց էությամբ՝ հոգով, հոգեբաններ չեն եղել, միայն ըստ կրթության են այդպիսին (էլ չասեմ այն մասին, որ, իմ խորին համոզմամբ,
համալսարաններում տրվող կրթությունն էլ խիստ նեղ ու սահմանափակ է իմ պատկերացմամբ հոգեբան լինելու համար)։ Երբ խոսում են, զգում ես, որ այս մարդը միայն որոշակի գիտելիքներ է սերտել ու դրանցից դուրս վերլուծություններ անելու ընդունակ չէ, հարուստ ներաշխարհ չունի, լայն մտածելակերպ չունի, ի վիճակի չէ դուրս գալու իր կաղապարներից ու ամեն ինչին նայելու մեկ այլ՝ համալսարանում չսերտած տեսանկյունից։ Ամփոփելով՝ կարող եմ ասել հետևյալը. իրենց հոգեբան համարողները հաճախ այնպիսի տպավորություն են թողնում, որ կարծես գործ ունեն ոչ թե մարդու՝ անհատի հետ, այլ ինչ-որ առարկայի, որովհետև մարդը՝ որպես այդպիսին, նրանց կարծես թե չի հետաքրքրում։ Օֆ, չգիտեմ, թե որքանով կարողացա արտահայտել այն, ինչ նկատի ունեի...
Վախենում եմ, որ գրածներս կարող են լրիվ ուրիշ կերպ հասկացվել...
Ասեմ, որ հոգեբաններին որպես մարդ վիրավորելու նպատակ չունեի, կներեք, եթե այդպես ստացվեց...
ես պարզապես բողոքում եմ ընդունված դրվածքների դեմ...
Էջանիշներ