User Tag List

Ցույց են տրվում 376 համարից մինչև 390 համարի արդյունքները՝ ընդհանուր 463 հատից

Թեմա: Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yuliana-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ, ես ընկել եմ շատ տհաճ պատմության մեջ և կարծես թե հոգեբանական խնդիրներ են առաջ գալիս ինձ մոտ։ Չգիտեմ ինչ անել, խնդրում եմ, եթե կարող եք օգնել թեկուզ խորհրդով կամ ինչ որ կերպ հուշել ինչ անեմ։
    Առաջին իսկ խորհուրդը, որ կարող եմ տալ քեզ այս կապակցությամբ՝ խնայիր նյարդերդ: Անկեղծորեն եմ ասում, ավելորդ անհանգստանալուց ոչ մի լավ բանի չես հասնի: Իսկ վատ բանի՝ ինչքան կուզես:
    Բանը նրանում է, որ ինձ շանտաժ են անում ինտերնետով։
    Հուսով եմ, դու գիտես, որ եթե քեզ շանտաժի են ենթարկում, շանտաժիստին կարող ես քրեական պատասխանատվության ենթարկել: Ասա նրան այդ մասին: Վելվետին կխնդրեմ, այս մասն առավել մանրամասն կպատճառաբանի: Եթե շանտաժիստը որոշի չլսել քեզ, իմ խորհուրդն է՝ օգտվիր քո այդ իրավունքից: Տուգանք + բարոյական վնասի փոխհատուցում՝ մինիմում դա ապահովված է, ու խելքի կբերի նրան:
    Սկայպով խոսում էի մի տղայի հետ մեկ ամիս, նա լուրջ էր խոսում, ասում էր որ կգա Հայաստան ԱՄՆ–ից և լուրջ նպատակներ ունի իմ հանդեպ։
    Միշտ անվստահությամբ եմ վերաբերվել ինտերնետային կապերին, բայց փորձիր գիտակցել, որ նույնիսկ ինտերնետային արարքներիդ համար պատասխանատու ես: Եթե նույնիսկ ոչ մի վատ բան չես արել:
    Ես սկսել եի վստահել նրան, նա սակայն փորձում էր ինտիմ թեմաներով էլ զրուցել, իսկ ես միշտ մերժում էի, նա ինձ վստահեցնում էր, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, մի խոսքով շատ էր համոզում գոնե վերնաշապիկս բացեմ ու չգիտեմ ինչ կատարվեց հետս ես արեցի այդ մեծ սխալը, բացեցի վերևիս մասը։
    Հանգստացիր: Դու ոչ մի սարսափելի բան չես արել: Վատ է ոչ թե քո արարքը, այլ նպատակը, որով քեզ մղել են այն անելու: Փորձիր դա հասկանալ: Քո մարմինն է, քո մարմնի համար պատասխանատու ես միայն դու, քո մարմինը պատկանում է միայն քեզ: Ոչ ոք իրավունք չունի քո նկատմամբ պահանջներ դնել՝ մարմնիդ հետ կապված: Ոչ այդ արարածը, ոչ էլ ուրիշ ինչ որ մեկը: Ես, որպես տղամարդ, չեմ մեղադրում քեզ նրա համար, ինչ դու արել ես:
    Հետո անցան օրեր, նա ինձ գրեց, որ նկարել է ինձ և ապացույցի համար նա փորձում էր ուղարկել ինձ այդ նկարները, ես մերժեցի ընդունել, քանի որ դա տեսնել չէի կարողանա։
    Չէիր կարողանա տեսնել սեփական կու՞րծքդ նայիր, մի ընկիր պանիկայի մեջ: Եթե վերևի գրածս կարդացել ես, ապա պետք է, որ հասկանաս՝ քեզ ոչինչ չի սպառնում: Ուրեմն հանգստացիր:
    Նա ինձ շանտաժ է անում, որ իր ցանկացած թեմաներով խոսեմ նրա հետ, այլապես նա այդ նկարները կտարածի Հայաստանով մեկ և կկործանի կյանքս։
    Վտանգ իսկապես կա, ու թեև այդքան էլ հեշտ չի քո նկարները հայաստանով տարածելը, մի հատ էլ ասելը, որ դրանք հենց քոնն են, ապացուցելը, որ դրանք քոնն են և այլն, բացի դրանից՝ ՀՀ-ում գործում է օրենք, որը էրոտիկ ու պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի ստեղծման ու տարածման համար քրեական պատասխանատվությամբ է սպառնում:
    Ես կորցրել եմ ինձ, չգիտեմ ինչ անեմ, գիտակցում եմ իմ սխալը, բայց անհանգիստ ու սթրեսսային վիճակից արդեն մտածում եմ ինքնասպանության մասին, կամ որ այսպես շարունակվի հոգեբանական խանգարում կստանամ։
    Նորից՝ խնայիր նյարդերդ: Ինչպես արդեն նկատեց Արիադնան, դու գործ ես ունեցել ստոր ու անասուն պոռնիկի հետ, որը ենթադրել է, թե ինքը տղամարդ է: ԴԱ ՔՈ ՄԻԱԿ ՍԽԱԼՆ Է ԵՂԵԼ: Երբեք չմտածես, թե ինչ-որ կերպ խարանել ես ինքդ քեզ կամ անբարո արարք ես արել: Նորից եմ կրկնում՝ անձամբ ես քեզ քո արածի բնույթի համար չեմ մեղադրում, բայց հետևանքները հաշվի չառնելը մի փոքր անթույլատրելի միամտություն է աղջկա համար: Այո, միակ բանը, ինչի մեջ քեզ կարելի է մեղադրել, միամտությունն է: Այսուհետ ավելի զգույշ եղիր ծանոթությունների հարցում: Նույնիսկ մի մտածիր ինքնասպանության մասին, փորձիր քաջություն ունենալ դիմացդ կանգնած խնդրին դիմակայելու համար: Եթե ուզես զրուցել այս մասին, անձնական հաղորդագրություն ուղարկիր ինձ:
    Շատ օգնության կարիք ունեմ, չգիտեմ ինչպես վարվեմ, ինչ անեմ կանխելու համար։ Խնդրում եմ գրեք ձեր կարծիքները, և թե ինչ կարելի է անել նման դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։
    Ինչպես նշել եմ վերևում, օրենքը քո կողմն է: Լրացուցիչ ոչ մի թեմայով չխոսես նրա հետ, ոչ մի ուրիշ բան նրան ցույց չտաս: Մարդն առնվազն հայվան պետք է լինի ու հոգեկան հիվանդ, որ նման եղանակով փորձի սեռական բավարարվածություն ստանալ: Հիշիր, որ այս հարցում արդարությունը քո կողմն է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (21.07.2010), Ariadna (21.07.2010), cold skin (21.07.2010), Inana (21.07.2010), Kita (21.07.2010), Leo Negri (22.07.2010), Magic-Mushroom (21.07.2010), Sambitbaba (25.10.2012), Skeptic (21.07.2010), Yellow Raven (21.07.2010), Արէա (24.10.2012), Արևածագ (21.07.2010), Հինատա (21.07.2010), Նաիրուհի (24.10.2012), Ուլուանա (21.07.2010), Տրիբուն (25.10.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտորումներ հոգեբանության շուրջ
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 04.05.2016, 23:11
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Փիլիսոփայության ռեֆերատ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.01.2011, 15:07
  4. Գրքեր հոգեբանության վերաբերյալ
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 02.12.2009, 16:36
  5. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 14.05.2009, 21:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •