User Tag List

Էջ 1 31-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 460 հատից

Թեմա: Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

  1. #1
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Հարգելի "Դար" Ակումբի անդամներ, այս թեմայում կցանկանայի որ տաք ձեզ հուզող հարցերը հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներին վերաբերող, երևույթներ, անբացատրելի կամ Ձեզ համար անհասկանալի ու կյանքում տեղի ունեցող ու Ձեզ հուզող, հետաքրքրող երևույթների մասին հարցեր և կփորձեն մյուս անդամներն օգնեն որոշակի պատկերացում կազմել այդ հարցի շուրջ կամ լիովին հասկանալ դրանց պատճառները, թե ինչու՞ է դա տեղի ունենում կամ թե ի՞նչ է դա իրենից ներկայացնում:

    Հուսով եմ, որ կներկայացվեն ընդհանուր հարցեր և չեն բերվի զուտ անձնական ու մասնավոր դեպքեր, որպեսզի չլինի մի մասնավոր դեպքի վերլուծության նվիրված թեմա, այլ մի ընդհանուր խնդրի վերլուծություն ու քննարկում: Կարծում եմ այդպիսի հարցեր շատ կլինեն, որոնց հանդիպել են կյանքում ու պատասխանը փնտրում են մարդիկ, բայց չեն կարողանում առայժմ գտնել այն ու հասկանալ:

    Եթե կտեսնենք, որ մի որևէ հարցադրում մեծ ուշադրության է արժանացել ու ենթակա է, որ այն մի առանձին թեմայի տեսքով ներկայանա, ապա այն այստեղից դուրս կբերենք ու կդարձնենք մի առանձին թեմա՝ համապատասխան վերնագրով: Ամեն բան կախված է Ձեր ակտիվությունից...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  2. #2
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Ի՞նչ է կարոտը: Ի՞նչ դրսևորումներ է ունենում: Ի՞նչու այն երբեմն քաղցր է լինում, երբեմն` հոգեմաշ…

  3. #3
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Բարդ ու ինքնատիպ է ամեն մի մարդու ներքնաշխարհը: Իմ կարծիքով , մարդկային փոխհարաբերությունները դառնում են կայացած, երբ ճանաչում են միմյանց այդ յուրօրինակ ու անկրկնելի աշխարհը: Ամեն մարդ չէ, որ կարող է ճանաչել դիմացինին, կամ լինել ճանաչված: Որքան շատ է կոմպլեքսավորված մարդը, այնքան շատ է պարփակվելու միջոցներ գտնում, և կամաց -կամաց գնում է մեկուսացման:
    Կցանկանայի իմանալ, թե ճանաչված լինելու ճիշտ ճանապարհը ո՞րն է, ցույց տալ իր ներքին աշխարհը, թե դա պետք է լինի դիմացինի հայտնագործման միջոցով: Ո՞րն է այդ ուղին . «Ես-ի» բայահայտում թե՞ բացահայտվում:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  4. #4
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարդ ու ինքնատիպ է ամեն մի մարդու ներքնաշխարհը: Իմ կարծիքով , մարդկային փոխհարաբերությունները դառնում են կայացած, երբ ճանաչում են միմյանց այդ յուրօրինակ ու անկրկնելի աշխարհը: Ամեն մարդ չէ, որ կարող է ճանաչել դիմացինին, կամ լինել ճանաչված: Որքան շատ է կոմպլեքսավորված մարդը, այնքան շատ է պարփակվելու միջոցներ գտնում, և կամաց -կամաց գնում է մեկուսացման:
    Կցանկանայի իմանալ, թե ճանաչված լինելու ճիշտ ճանապարհը ո՞րն է, ցույց տալ իր ներքին աշխարհը, թե դա պետք է լինի դիմացինի հայտնագործման միջոցով: Ո՞րն է այդ ուղին . «Ես-ի» բայահայտում թե՞ բացահայտվում:
    Մեկ միասնական խորհուրդ` բոլոր մարդկանց համար, այս հարցի պարագայում չի կարող լինել, քանի որ գոյություն ունեն տարբեր խառնվածքներ ու բնավորություններ, որոնք ել իրենց հերթին կրում են անհատական հոգեբանության ազդեցությունը և արդյունքում ստացվում է, որ յուրաքանչյուր առաձին մարդ ունի և պետք է ունենա ինքնաբացահայտման, աշխարհի հետ երկխոսության մեջ մտնելու իր ուրույն, սեփական միջոցներն ու եղանակները: Կարևորը այս դեպքում այն է, որ մարդը պետք է բաց լինի աշխարհի առաջ, հասկանա, որ չկա մարդու համար ավելի օգտակար բան, քան մարդն է, ընդ որում հենց այլ մարդը և ոչ թե ինքը: Ընդհանրապես միայնակության պրոբլեմը խստ կարևոր, ակտուալ և բարդ պրոբլեմ է, որն առկա է նույնիսկ ամենաբացահայտված, ամենագնահատված, սոցիալականացման պրացեսը հաջող անցած մարդկանց մոտ, քանի որ քաղաքակրթության ներքին ավիշում է այդ խնդիրը: Բայց այնուամենայնիվ, ամեն մարդ պետք է ձգտի լուծել այն` գոնե իր անհատական կեցության շրջանակներում` կամ ինքը բացահայտվելով, կամ, երջանիկ դիպվածի պարագայում, թույլ տալով, որ իրեն բացահայտի դիմացինը, թեև այդպիսի "դիմացինները" ավելի ու ավելի քչանում են ու նրանց փոխարեն շատանում են բացահայտվել ցանկացողները, ինչը և նշանակում է, որ մարդը շարունակում է մնալ միայնակ ու լքված կենսաբանական էակ, որին, սակայն, այդ երևույթները դարձրել ու շարունակում են դարձնել Մարդ:

  5. #5
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,096
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Ի՞նչ է կարոտը: Ի՞նչ դրսևորումներ է ունենում: Ի՞նչու այն երբեմն քաղցր է լինում, երբեմն` հոգեմաշ…

    Կարոտը, երբ սերն ու զղջումը մի պարան հյուսած կապում են քեզ անցյալին:
    Նրա ուժգին դրսևորումը կարոտախտն է /նոստալգիա/, որն անցողիկ է /ինչպես գրեթե ամեն ինչ/, ու անցման փուլում քաղցրանում, դառնում է հուշ…


    Բարդ ու ինքնատիպ է ամեն մի մարդու ներքնաշխարհը: Իմ կարծիքով , մարդկային փոխհարաբերությունները դառնում են կայացած, երբ ճանաչում են միմյանց այդ յուրօրինակ ու անկրկնելի աշխարհը: Ամեն մարդ չէ, որ կարող է ճանաչել դիմացինին, կամ լինել ճանաչված: Որքան շատ է կոմպլեքսավորված մարդը, այնքան շատ է պարփակվելու միջոցներ գտնում, և կամաց -կամաց գնում է մեկուսացման:
    Կցանկանայի իմանալ, թե ճանաչված լինելու ճիշտ ճանապարհը ո՞րն է, ցույց տալ իր ներքին աշխարհը, թե դա պետք է լինի դիմացինի հայտնագործման միջոցով: Ո՞րն է այդ ուղին . «Ես-ի» բայահայտում թե՞ բացահայտվում:
    Ըստ իս, ցույց տալ ընդհանրապես ոչինչ պետք չի: Յուրաքանչյուր գիտակցված ու չգիտակցված կեղծիք սկսվում է հենց դրանից՝ ցույց տալու կրքից: Ամեն ինչ առանց այդ էլ հիանալի երևում է:
    ... Մինչև վերջ բացահայտվելը: Հիմարություն է անկոչ ու անտեղի, երբեմն "կպչուն" անկեղծությունը. մարդիկ թույլ են, հետևաբար՝ վնասատու:
    Պարզապես ապրել է պետք՝ ավելի շատ ժամանակ տրամադրելով մտածելու դիմացինի, քան սեփական անձի մասին: Բայց սեփական անձը սիրել պետք է, այլապես ընդունակ չես լինի սիրել և դիմացինին /ու անիմաստ կդառնա "սիրիր դիմացինին այնպես, ինչպես քո սեփական անձը"-ն/:

  6. #6
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցանկանայի իմանալ, թե ճանաչված լինելու ճիշտ ճանապարհը ո՞րն է, ցույց տալ իր ներքին աշխարհը, թե դա պետք է լինի դիմացինի հայտնագործման միջոցով: Ո՞րն է այդ ուղին . «Ես-ի» բայահայտում թե՞ բացահայտվում:
    Գիտես lili-4 ջան, գուցե հարցը ոչ թե ճանաչված այլ հասկացված լինելու՞ մասին է: Երբեմն ողջ կյանք է պահանջվում հասկացված լինելու համար: Էլ չեմ ասւմ, լինում են դեպքեր, որ այդպես էլ չեն հասկացվում: Ուղիներ նշել միանշանակ հնարավոր չէ: Որովհետև մարդկային հոգեբանությունը տարբեր է: Մի քիչ էլ ճակատագրի գործոնն է միջամտում: Այ եթե ես չլինեի այս ակումբում, չեի կարդա քո սքանչելի ստեղծագործությունները, ու այդպես էլ երբեք չէի ճանաչի քեզ: Ամեն դեպքում կարծում եմ մարդը ճանաչվում, բացահայտվում է մյուսների կողմից:
    Վերջին խմբագրող՝ ihusik: 07.04.2007, 14:40: Պատճառ: ուղղում

  7. #7
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    33
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգայախաբություն (հալյուցինացիա)

    Լինում են դեպքեր, երբ մարդ մի բան տեսնում է ու իրեն թվում է դա արել են իրեն ինչ-որ բան հասկացնելու համար: Օրինակ՝ անձեռոցիկները սովորաբար դրված են լինում փոքր սեղանին ու տան անդամներից մեկը մեխանիկորեն դրանք դնում է մեծ սեղանի վրա, էդ մարդը մտածում է, թե դա արել են իրեն մի բան հասկացնելու համար: Կամ ասենք ուղղաթիռի ձայն է լսում, ասում է, «Էս ինձ վերևից հսկում են, գիտեն թե ինձ սպանելու եմ»: Կամ էլ փողոցով ոստիկանության մեքենան է անցնում, մտածում է, թե իրեն են հետևում: Փողոցում մի ծառի ճյուղ կոտրված է լինում, ասում է, «Էս ճյուղը ջարդել են, որ ինձ հասկացնեն իրենք գիտեն, որ ես էս ճամփով դասի եմ գնում»: Էլի փողոցում ինչ-որ գովազդ է կախված լինում, ասում է, «Ուզում են ասեն մենք քեզ հետ ենք» և այլն:
    Թե էս հասկացնել-ասել ուզեցողներն ովքեր են, ոչ մեկը չեն չգիտեն: Արդյոք սա ի՞նչ է նշանակում: Էդ մարդը գժվու՞մ է: Ի՞նչ կարելի է անել սրա դեմն առնելու համար:

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգայախաբություն (հալյուցինացիա)

    Srtik, քո նկարագրածները կպչուն մտքեր են կամ զառանցանքներ: Կպչուն մտքերից ազատվելը հեշտ է, քանզի մարդը գիտակցում է, որ չնայած այդպիսի բաներ են իր մտքով անցնում, դրանք իրականությանը չեն համապատասխանում: Հանդիպում է հիմնականում կպչուն մտքերի նևրոզների ժամանակ: Բոլորովին այլ են զառանցանքները: Այս դեպքում մարդուն ինչքան ուզում ես ասա, որ այդ ամենը նրան թվում է, միևնույն է, չի ընդունելու: Զառանցանքները հանդիպում են զանազան հոգեկան հիվանդությունների ժամանակ:

  9. #9
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Հարց կարելի՞ է…
    Ինչու՞ պիտի ես հոգեբաններին չսիրեի
    Հոգեբանորեն կբացատրե՞ք…

  10. #10
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Բայց ինչու՞ հենց հոգեբանին, այլ ոչ թե ասենք փականագործին:
    Հոգեբանին չսիրելու նույնքան պատճառներ կարող են լինեն, որքան և այլ մասնագետին, բայց եթե կոնկրետ պատճառ կա, պետք է ասեք, որ հարցի իմաստը հասկացվի թե ինչու՞ հենց հոգեբանին չպետք է սիրեք... Հետո ոչ ոք չի ասել, որ բոլոր հոգեբաններին պետք է սիրել անխտիր բայց եթե կարող եք սիրել, դա խոսում է Ձեր սրտի կարողության մասին և ի օգուտ Ձեզ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  11. #11
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Դա էլ եղավ հարցիս պատասխա՞ն…ես էլ մտածում էի, թե հոգեբանները բոլոր հարցերի կոնկրետ պատասխաններն ունեն, եթե նույնիսկ հարցերը կոնկրետ չեն
    լավ…
    Չեմ սիրում /ոչ մարդկային անկյունից, թեպետ դա այն մասնագիտությունն է, որն իր իշխանության տակ է առնում այն կրողի ողջ էությունը/…հա ինչ էի ասում…չեմ սիրում, որովհետև հոգեբանները մարդկանց այնքան ուշադիր չեն լսում, ինչքան ուշադիր փորձում են կախվել բառերից…
    Անկախ նրանից, թե ով է իրենց առաջ, դիմացինին համարում են հոգեպես իրենցից մի քանի անգամ թույլ ու սկսում են ծանրաբեռնել խորհուրդներով…
    հա ու մեկ էլ միշտ ուսումնասիրում, քննում ու զննում են մարդուն, նույնիսկ եթե իրենց հաճախորդը չէ, ու իրենց դատողությունների ապացույցները գտնելով հատուկ մասնագիտական գրքերում և չբավարարվելով դրանց պարունակությամբ՝ սկսում են փիլիսոփայել
    ես չեմ ասում նրանք միշտ սխալ են…ես ասում եմ՝ հոգեբանները մարդկանց հետ պիտի զգույշ լինեն, բայց հենց իրենց լեզուն ու խոսքը ամենաանզգույշն է…
    Այսքանը…
    Ինչո՞վ է պայմանավաորված իմ չսերը հոգեբանների հանդեպ…պատասխանեք էլի՞…
    Կամ ավելիկոնկրետ / որ չասեք. «մասնավորիր»/ ինչու եմ բերում հենց այս օրինակները, ծանո՞թ են, թե՞ ոչ
    Դուք՝ հոգեբաններդ, ինձ… չէ՞ որ պիտի հասկանայիք…
    Հ.Գ. Ո՜նց եմ սիրում փականագործներին…այ այս հարցը ևս մի ապացույց…իսկ իչու՞ ոչ…դե որովհետև ոչ, վե՛րջ…ես խոսում եմ հիմա հոգեբանների մասին…
    Վերջին խմբագրող՝ Ծով: 16.04.2007, 00:14:

  12. #12
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    32
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Զգայախաբություն (հալյուցինացիա)

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Srtik, քո նկարագրածները կպչուն մտքեր են կամ զառանցանքներ: Կպչուն մտքերից ազատվելը հեշտ է, քանզի մարդը գիտակցում է, որ չնայած այդպիսի բաներ են իր մտքով անցնում, դրանք իրականությանը չեն համապատասխանում: Հանդիպում է հիմնականում կպչուն մտքերի նևրոզների ժամանակ: Բոլորովին այլ են զառանցանքները: Այս դեպքում մարդուն ինչքան ուզում ես ասա, որ այդ ամենը նրան թվում է, միևնույն է, չի ընդունելու: Զառանցանքները հանդիպում են զանազան հոգեկան հիվանդությունների ժամանակ:
    Բյուր ջան շատ եմ լսել կպչուն մտքերի մասին, բայց լրիվ ուրիշ բան Ասում էին, որ կպչուն մտքերը օրինակի համար լինում են մանյակների մոտ, որոնց հագիստ չի տալիս այն միտքը, որ իրանք ասենք թե մեկին պետքա սպասնեն: Իսկ սրտիկի ասածը, ես սովորական ուսանողս, մտածում եմ որ ուղղակի վախա, հնարավորա, որ հենց հետևելու պահերով էլի: Ի՞նչ կասես
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  13. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    40
    Գրառումներ
    12,362
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Կարծում եմ, որ հասկանում եմ Аlize_etoilik-ին այն առումով, որ սովորաբար հոգեբանները փորձում են մարդու վարքի ամեն մի քայլը դնել իրենց սովորած կաղապարների մեջ ու ամեն ինչ բացատրել դրանց նեղ շրջանակներում։ Ես էլ եմ այնպիսի տպավորություն ստացել, որ հոգեբանները ամեն մի հոգեկան ախտանիշի համար ունեն հստակ կաղապարներ, և այդ ամենը կարծես արդեն այն աստիճանի մեքենայացված է ու իրենց կարծիքով՝ սպառիչ (ինչը, իմ կարծիքով, ուղղակի անհնար է), որ ակամա նույնիսկ սկսում ես կասկածել, որ այդ մարդիկ գործ ունեն մարդու՝ հոգու հետ...

    Ես, իհարկե, չեմ ասում, թե բոլոր հոգեբաններն անխտիր այդպիսին են, բայց շատ հազվադեպ են պատահում ավելի լայնամիտ հոգեբաններ։ Համենայնդեպս, այն հոգեբանները, որոնց խոսքը լսել կամ կարդացել եմ կամ էլ ուղղակի ճանաչել եմ որպես մարդ, հիմնականում իրենց էությամբ՝ հոգով, հոգեբաններ չեն եղել, միայն ըստ կրթության են այդպիսին (էլ չասեմ այն մասին, որ, իմ խորին համոզմամբ, համալսարաններում տրվող կրթությունն էլ խիստ նեղ ու սահմանափակ է իմ պատկերացմամբ հոգեբան լինելու համար)։ Երբ խոսում են, զգում ես, որ այս մարդը միայն որոշակի գիտելիքներ է սերտել ու դրանցից դուրս վերլուծություններ անելու ընդունակ չէ, հարուստ ներաշխարհ չունի, լայն մտածելակերպ չունի, ի վիճակի չէ դուրս գալու իր կաղապարներից ու ամեն ինչին նայելու մեկ այլ՝ համալսարանում չսերտած տեսանկյունից։ Ամփոփելով՝ կարող եմ ասել հետևյալը. իրենց հոգեբան համարողները հաճախ այնպիսի տպավորություն են թողնում, որ կարծես գործ ունեն ոչ թե մարդու՝ անհատի հետ, այլ ինչ-որ առարկայի, որովհետև մարդը՝ որպես այդպիսին, նրանց կարծես թե չի հետաքրքրում։ Օֆ, չգիտեմ, թե որքանով կարողացա արտահայտել այն, ինչ նկատի ունեի... Վախենում եմ, որ գրածներս կարող են լրիվ ուրիշ կերպ հասկացվել...

    Ասեմ, որ հոգեբաններին որպես մարդ վիրավորելու նպատակ չունեի, կներեք, եթե այդպես ստացվեց... ես պարզապես բողոքում եմ ընդունված դրվածքների դեմ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #14
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Լիովին համամիտ եմ Ուլուանա-ի հետ Հենց դրա համար է, որ երբ մի հարց տալիս են ինձ, ես չեմ ուզում պատասխանել մինչ չիմանամ, թե ի՞նչ նկատի ունի խոսակիցս ու թե այս կամ այն խնդրի պատճառն ինչում է: Հավատացեք հոգեբան մասնագետ որպես այդպիսին շատ ու շատ դժվար է լինել ու այստեղ էլ համամիտ եմ Ուլուանա-ի հետ. խոսքս իսկական հոգեբան լինելու մասին է, այլ ոչ թե հոգեբանի դիպլոմ ունեցողների՝ որոնց ամեն տարի աստված գիտի թե համալսարաններն ու ինստիտուտներն որքան հոգի են պատրաստում՝ այսինքն ավարտում ու հոգեբանի դիպլոմ ստանում: Շատ չխոսեմ, թե չէ էլ ավելի վատ բաներ կասեմ այդ ամենի մասին սկսած հոգեբանության վերջացրած հոգեբանների մակարդակից

    Մի ավելացում էլ. մի կարծեք թե հոգեբանները կարտ կամ սուրճի բաժակ նայողի նման մի ընդհանուր հարց պետք է տաք ու նա անմիջապես պատասխանն ասի կամ էլ հոգեբանը գուշակ ու պայծառատես չէ. հաճախ մի հոգեկան շեղման խնդրի պատճառ կարող է լինել չիմացողի համար մի անկարևոր ու անէական բան, որին ուշադրություն էլ չի դարձրել մարդը, բայց իրականում հենց այդտեղ լինի թաքնված այցելուի հոգեկան պրոբլեմի պատճառն ու դրա համար անհրաժեշտ է լինում երկար զրույցներ, հոգեկանի ուսումնասիրման տարբեր մեթոդներ կիրառել, որպեսզի հոգեբանը հայտաբերի իրական պատճառը ու հետո նոր կարողանա օգնել այցելուին, իսկ մեզ մոտ հաճախ հոգեբաններին ասում են "իմ մոտ այսպես է, ինչի՞ց կլինի" ասես հոգեբանը կախարդ կամ մոգ էր ու միանգամից պետք է ասեր, "այ սրանից է" ու այցելուն երջանիկ լիներ մինչև կյանքի վերջը - այդպես իրականում չի կարող լինել հարգելիներս...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  15. #15
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց կարելի՞ է…
    Ինչու՞ պիտի ես հոգեբաններին չսիրեի
    Հոգեբանորեն կբացատրե՞ք…
    Alize_etoilik ջան, գուցե պարզապես վա՞խ կա մեջդ, թե հոգեբանները ճիշտ կլինեն հանկարծ: Մարդն իր էությամբ տարբեր է լինում: Մեկը շատ հեշտ է հավատում ու ընդունում դիմացինի ասածը: Մյուսը՝ պիտի դիմացինի ասածը շատ հիմնավոր ու համոզիչ համարի, որ ընդունի: Մարդիկ էլ կան, որոնք անպայման իրենք իրենց փորձով պիտի հասնեն իրենց հարցերի պատասխաններին: Այդպիսիները ով ուզում է, ինչ ուզում է ասի շատ դժվարությամբ են ընդունում նրանց խոսքը: Գուցե դու հոգեբաններին չես սիրում այն բանի համար, որ չես հավատում, թե նրանք կարող են օգնել քեզ ու հենց ինքդ պիտի վերլուծես ամեն ինչ: Քո մտորումները ես շատ լավ եմ հասկանում: Բայց միանշանակ ասել, թե չես սիրում հոգեբաններին…
    Գիտեմ այս գրածս քո հարցի պատասխանը չէ, բայց գուցե, այնուամենայնիվ,օգներ քեզ վերանայել քո հայացքները հօգեբանների վերաբերյալ
    Հիմա եթե կարելի է մի հարց հոգեբաններին.
    Մարդը հեգեբան լինելու համար պարտադիր պետք է համապատասխան կրթությու՞ն ունենա, թե կյանքի փորձը, ինքնազարգացումը, ճիշտ վերլուծություններն ու մի քիչ էլ աստծու տված խորաթափանցությունը կարող են տվյալ մարդուն հոգեբան դարձնել:

Էջ 1 31-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտորումներ հոգեբանության շուրջ
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 04.05.2016, 23:11
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Փիլիսոփայության ռեֆերատ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.01.2011, 15:07
  4. Գրքեր հոգեբանության վերաբերյալ
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 02.12.2009, 16:36
  5. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 14.05.2009, 21:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •