User Tag List

Էջ 3 31-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 460 հատից

Թեմա: Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

  1. #31
    without invitation Manumel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Հասցե
    Erfurt,Germany
    Տարիք
    45
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Չսիրած աշխատանքով երկար ժամանակ զբաղվելը կարո՞ղ է մարդուն դեպրեսիայի մեջ նետել: (Մենակ խնդրում եմ չասեք, է չի սիրում, թող չաշխատի, պարզ է, որ ուրեմն այլ ելք չունի)
    Ինչ եք ուզում ասել դեպրեսիայի մեջ ընկնելով: Դեպրեսիվ վիճա՞կ, թե որպես բարդույթ:


    Ասե՞մ, թէ՞ չասեմ..

  2. #32
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    36
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցանկանայի իմանալ, թե ճանաչված լինելու ճիշտ ճանապարհը ո՞րն է, ցույց տալ իր ներքին աշխարհը, թե դա պետք է լինի դիմացինի հայտնագործման միջոցով: Ո՞րն է այդ ուղին . «Ես-ի» բայահայտում թե՞ բացահայտվում:
    ասեմ մի բան, ամեն մարդու համար պետք չէ այդքան "հասանելի" լինել ` ճանաչելու իմաստով: Եթե կան մարդիկ , ովքեր քեզ սիրելի են, հարգելի են, քեզ նրանց հետ հաճելի է, ապա պետք է թույլ տալ, որ նրանք քեզ ճանաչեն, հատկապես ԼԱՎ կողմերից, իսկ մնացածը քեզ համար որոշիչ դեր կարծում են չեն խաղա, հետևաբար պետք է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  3. #33
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում Manumel-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ եք ուզում ասել դեպրեսիայի մեջ ընկնելով: Դեպրեսիվ վիճա՞կ, թե որպես բարդույթ:
    Շնորհակալ եմ Manumel ջան, բոլոր հարցերին անդրադառնալու և պատասխանելու համար:
    Եթե կարելի է, կգրե՞ք թե ինչ եք մասնագիտությամբ:

  4. #34
    without invitation Manumel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Հասցե
    Erfurt,Germany
    Տարիք
    45
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ Manumel ջան, բոլոր հարցերին անդրադառնալու և պատասխանելու համար:
    Եթե կարելի է, կգրե՞ք թե ինչ եք մասնագիտությամբ:
    Մանրն ջան մասնագիտությամբ Սոցիալ-հոգեբան: Էությամբ ՝արվեստագետ, Հոբբիս ՝տարբեր լեզուներ: Աղքատ կենսագրական է ,չէ՞


    Ասե՞մ, թէ՞ չասեմ..

  5. #35
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Ամեն մարդու կյանքում լինում են անցողիկ պահեր, լինի դա հիասթափություն, թե նոր կյանքի փուլ, թե սեր, թե բաժանություն: Շատ հաճախ մարդ այդ փուլերի միջով անցնելուց տանում է ուժեղ ստրեսսեր, հոգեկան ապրումներ, խախտվում է բնական բիորիթմը:

    Անցնելով այդ ամենի միջով մարդ ետ է նայում և նրան թվում է որ այդ ամենը անցյալում է: Բայց ինչ եք կարծում այդ ծանր պահերի ազդեցությունը չի փոխում մարդուն այդ նստվածաքային ստրեսսերը չեն քայքայում նրան միջից՞:

    Սիրելի Հուսիկ, կարծում եմ շատերին կհետաքրքրի այս հարցը, ասա խնդրեմ, անցումային շրջանից հետո այդ թվացյալ հանգստության ժամանակ մարդ հոգեբանի օգնությամբ կամ թեկուզ միայնակ չպիտի վերադառնա և վերլուծի այն ինչ կատարվեց, թե պիտի մոռանա ու քայլի առաջ՞:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #36
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն մարդու կյանքում լինում են անցողիկ պահեր, լինի դա հիասթափություն, թե նոր կյանքի փուլ, թե սեր, թե բաժանություն: Շատ հաճախ մարդ այդ փուլերի միջով անցնելուց տանում է ուժեղ ստրեսսեր, հոգեկան ապրումներ, խախտվում է բնական բիորիթմը:
    Անցնելով այդ ամենի միջով մարդ ետ է նայում և նրան թվում է որ այդ ամենը անցյալում է: Բայց ինչ եք կարծում այդ ծանր պահերի ազդեցությունը չի փոխում մարդուն այդ նստվածաքային ստրեսսերը չեն քայքայում նրան միջից՞:
    Սիրելի Հուսիկ, կարծում եմ շատերին կհետաքրքրի այս հարցը, ասա խնդրեմ, անցումային շրջանից հետո այդ թվացյալ հանգստության ժամանակ մարդ հոգեբանի օգնությամբ կամ թեկուզ միայնակ չպիտի վերադառնա և վերլուծի այն ինչ կատարվեց, թե պիտի մոռանա ու քայլի առաջ՞:
    Ես իհարկե հոգեբան չեմ, բայց գրեմ իմ տեսակետը.
    Իմ կարծիքով մարդը այդ փուլերի միջով անցնելուց հետո էլ լիարժեք չի բուժվում: Գուցե ժամանակն ու հոգեբանական միջամտությունները, վերլուծությունները բացատրում ու որոշ հարցերի պատասխաններ են տալիս՝ փոքր ինչ մեղմելով ու բթացնելով հոգու ցավը, բայց մոռանալ երբեք էլ չի հաջողվում: Պարզապես մարդը սովորում է ապրել դրանց հետ՝ այդ սթրեսների ու հոգեկան ապրումների: Հենց քո նշած թվացյալ հանգստությունն է երբեմն նպաստում դրան: Ամեն դեպքում որքան շուտ է մարդը հասնում այդ «ինտեգրմանը», այնքան թեթև է տանում վերոհիշյալ ծանր փուլերը:
    Ես էլ կուզենայի լսել մյուսների տեսակետներն այս հարցի շուրջ:
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 31.07.2007, 10:25:

  7. #37
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Առանց ստրեսների կյանքը՝ դա որոշ մարդկանց երազանքն է, ուրիշների համար հավասարազոհ դանդաղ մահվան: Երկուսն էլ բնական են, և կախված են մարդու գենետիկական խառնվածքից:
    Ցանկացած դեպքում, պետք է հիշել որ, ինչքան որ ստրեսը կարող է ունիենալ կործանարար ու քանդիչ բնույթ, այնքան էլ հակառակը, կարող է ունենալ շինիչ ու կենարար բնույթ: Թէ որն է գերակշռում, կախված է անձի վերաբերմունքից ու պահվածքից ստրեսային իրավիճակներում: Եթե անձը պարտվող է /լուզեր/, և հաշվի չառնելով օբեկտիվ իրականությունը անվերջ ցանկանում է "դուրս պրծնել", ապա նրա մոտ տեղի են ունենում անվերականգնվելի քանդիչ պրոցեսներ: Իսկ եթե անձը հակառակը ՝ ընդունում է մարտահրավերը, ու մինչև մարտի ավարտը նաև "հաճույք" է ստանում մենամարտից, ապա նա միայն հավաքում է էներգիա, որը խթանում է իր հետագա կենարար պրոցեսների: Ավելի լավ հասկանալու համար ասածս, բերեմ մի համեմատություն: Վերցրեք օրինակ անտիկ աշխարհի ցանկացած հերոսին /ասենք տրոյական պատերազմից որևէ հերոսի/, և մանրամասն փորձեք ինքներտ նկարել նրա հոգեկանը աշխարհի անմիջապես մարտից առաջ և ամեն ինչ պարզ կդառնա:

    Այնպես որ, ինչպես մեր մեծերն են ասում "մտել ես պարի մեջ, ուրեմն պետք է պարես", թէ չէ վատ կլինի:

    Ձև կա իհարկե խուսափելու իրավիճակների մեջ ընկնելուց, որը իդեալական դեպքում, կարող է լինել մեր հսկողության տակ, սակայն եթե արդեն ընկել ես իրավիճակի մեջ, ապա ... "պարիր": "Պարիր" և... վիրավորվիր, "պարիր" և ...նույնիսկ պարտվիր: Սա այնքան էլ վտանգավոր չէ, և կարելի է շատ արագ, անգամ ինքնուրույն, հաղթահարել հետևանքները: Էս վիճակը վերականգնվող է, ինչպես ասենք ձեռքի վրայի թեթև կտրվածքը: Մեր օրգանիզմը ունի հնարավորություն դիմակայելու դրան, և հլա մի բան էլ ձեռքին էտ տեղամասում կհայտնվի նոր, առողջ մաշկ:
    Հակառակ դեպքում, վերքը լինում է խորը և չվերականգնվող: Ոչ մի հոսպրտալում էլ դա չեն բուժի, ամենաշատը՝ կվիրահատեն և կհեռացնեն օրգանը: Վախկոտին, արժանապատվությունը կորցրածին ոչինչ , ոչ մի հոգեբան էլ չի փրկի, չի վերականգնի "արժանապատվություն" օրգանի նորմալ կենսագործնեությունը: Ամենաշատը, հոգեբանը կհեռացնի մարմնից խիզախություն, արժանապատվություն "օրգանները", և էտ մարդը կդառնա վերջնականապես "հաշվանդամ":

    իզուր չէ, որ ժողովուրդը ասում է "Ավել լավ է շանը վախեցնես, քան խփես":
    Վախեցած շունը արդեն շուն չէ, նա շան տնազն է: Իսկ ծեծ կերած, բայց վախկոտություն հանդես չբերած շունը, որը ամբողջ ժամանակ փառքով վարում էր մարտը, սակայն ավելի թույլ էր և պարտվեց, կազդուրվում է և շարունակում մնալ իր բարձունքին, ու հետագայում ման է գալիս պոչը ավելի վեր պահած:

  8. #38
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    45
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    dvgray-ի պատասխանի առաջի մասի, որը վերաբերում էր սթրեսներին ու դրանց դիմակայելուն, լիովին համամիտ եմ ու շատ ճիշտ է ներկայացրել այն (ըստ իս), բայց այ երկրորդ մասի հետ համամիտ չեմ, որ հոգեբանը չի կարող օգնել ու նույնիսկ կհեռացնի անհրաժեշտ օրգանն այսպես ասած ու էլ ավելի կվատացնի, կբարդացնի նման վիճակում հայտնված մարդու հոգեկան հանգստությունը: Ու մասնակիորեն համամիտ չեմ նաև Manon-ի ասածի հետ այս հարցի կապակցությամբ, որ հոգեբանը կարող է մեղմի, բթացնի հոգեկան այդ ցավը... Այո, Manon-ը շատ ճիշտ է նշում՝ չկա մոռացում, բայց իր գործի հմուտ վարպետ ու բանիմաց հոգեբանը ոչ թե մեղմում ու բթացնում է որևէ բան մարդու հոգեկանում, այլ աշխատելով այդ վիճակում հայտված մարդու հետ նրա ենթագիտակցականում կարողանում է եթե կարելի է այսպես ասել մտցնել որոշակի ուղումմներ որպեսզի ենթագիտակցական այդ ոլորտից մարդու գիտակցություն չթափանցեն ու պատճառ չհանդիսանան այն հոգեվիճակները, որնք մարդու տառապանքի ու հոգեկան անհավասարակշռության պատճառ են հանդիսանում ու հոգեբանն օգնում է որ ոչ միայն դրանք չթափանցեն գիտակցական ոլորտ այլ հենց բուժում ու վերականգնում է այցելուի ենթագիտակցականում տեղի ունեցող այդ գործընթացների նորմալ գործունեությունը՝ վերականգնելով ու ապաքինելով հենց այդ ոլորտը հակառակ դեպքում կլինի Manon-ի ու dvgray-ի ասածների նման՝ հոգեկանի ենթագիտակցականում կմնան այն պատճառները, որոնք կրկին ու կրկին իրենց բացասական ազդեցությունը կունենան քանզի նրանք հենց հիմքից՝ ենթագիտակցական ոլորտից, չեն վերականգնվել: Հենց հոգեբանի դժվարին խնդիրն ու դերն էլ դա է՝ վերականգնել ենթագիտակցականում տեղի գտած վնասվածքն, որպեսզի նրանից գիտակցական ոլորտ թապանցող ցավը չկարողանա մարդու համար ծանր հոգեկան ապրումների պատճառ առաջանա՝ որին ոչ բոլոր հոգեբանի դիպլոմ ունեցողներն են ունակ հասնելու և դրա համար եմ միշտ շեշտում, որ պետք է լինի հմուտ ու բանիմաց մասնագետ հոգեբան, որպեսզի կարողանա իրական արդյունքի հասնի մարդկային հոգեկանի՝ այդ նուրբ ոլորտի հետ գործ ունենալով:
    Մեջբերում Apsara-ի խոսքերից
    Սիրելի Հուսիկ, կարծում եմ շատերին կհետաքրքրի այս հարցը, ասա խնդրեմ, անցումային շրջանից հետո այդ թվացյալ հանգստության ժամանակ մարդ հոգեբանի օգնությամբ կամ թեկուզ միայնակ չպիտի վերադառնա և վերլուծի այն ինչ կատարվեց, թե պիտի մոռանա ու քայլի առաջ՞:
    Արդեն ասեցի, որ մոռացում չկա և անշուշտ պետք է հիմնովի վերականգնվի ենթագիտակցականում տեղի ունեցածը՝ հակառակ դեպքում այն այնտեղից միշտ էլ ժամանակ առ ժամանակ կթափանցի գիտակցական ոլորտ ու կանհանգստացնի մարդուն և անշուշտ պետք է վերլուծել անցյալում տեղի ունեցածը, բայց ոչ միայն վերլուծելու ու այն գիտակցականում ու ենթագիտակցականում նույնուցյամբ ամրապնդելու ու հիշողություն առաջացնելով էլ ավելի վատացնելով հոգեկանի առանց այն էլ ծանր վիճակն, այլ վերադառնալ այն վերականգնելու ու նրա բացասական ազդեցությունից ազատվելու համար ու այստեղ, եթե մարդ որոշել է միայնակ իր հոգեկան խնդիրները լուծել, կարծում եմ մեծ դեր ունի սեփական մտքերի ու հույզերի կառավարման խնդիրը և ընդհանրապես կարծում եմ, որ ամեն հոգեկան խնդիր էլ մարդ կարող է լուծել ինքն իրեն բացահայտելու, ճանաչելու ու սեփական ահռելի ներուժի ճիշտ կառավարման շնորհիվ:

    Ամեն մարդ պետք է կարողանա ինքը լինի իր տան տերը ու պահի ներքին հավասարակշռությունն իր սրտի ու գլխի միջև... չմարել սրտի կրակը, թողնել որ այն մեր ճանապարհն ու կյանքը լուսավորի, բայց լինել զգույշ, որ այն մեզ ու մեր տունը չայրի, ինչպես նաև լամպի միջի վառելիքն մաքուր լինի, որ չծխա այն այրվելիս ու լույսը խաբուսիկ ստվերներ չառաջացնի ու մեզ գրավելով տանջի...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  9. #39
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Հուսիկ ջան շատ շնորհակալ եմ այդպիսի խորը պատասխանի համար, իսկ հիմա եթե կարելի է մեկ ուրիշ հարց տամ:

    Մարդու կյանքի ընթացքում այդ բելեր իրադարձությունները թե լավ թե վատ ինչ-որ կերպ մնում են ենթագիտակցության մեջ, հաճախ մեծ տարիքում ինչ-որ բնավորության անհասկանալի գծեր են ունենում մարդիք կամ անհասկանալի վերաբերմունք այս կամ այն երևույթին: Կարծում եմ դա հենց այդ ենթագիտակցությունից գործող ազդեցություններն են: Հնարավոր է արդյոք դրանց վրա ինչ-որ կերպ ազդել կամ միգուցե այնպես անի հոգեբանը որ մարդ դրանք գիտակցի, այսինքն գտնի պատճառահետևանքային կապ իր ներկայիս վարվելակերպի ու անցածի հետ:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #40
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    45
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Անշուշտ պետք է գտնվի պատճառն կամ այն կապն պետք է ճշտվի, որը պատճառ է հանդիսանում տվյալ մարդու մոտ համապատասխան վարք դրսևորելու համար ու այդ ամենի լուծումն էլ տվյալ մարդու ենթագիտակցական մակարդակում անհրաժեշտ փոփխություններն ու ուղղումներն են, որը դժվար, բայց հնարավոր գործընթաց է ու ես վստահ եմ, որ մարդ այդ ամենը կարող է կատարի նաև սեփական ուժերով, եթե ընտրի ճիշտ ուղի ու ձգտի, գնա այդ ուղով. իհարկե չեմ բացառում նաև ուսուցչի կամ աջակից այլ ուժի դրական ազդեցության անհրաժեշտությունն ու կարևորությունն այս ամենում, երբ մարդ դրա կարիքն ունի:

    Վստահ եմ, որ մարդ ունի ներքին հզոր ուժ, որը հոգով չնկճվող մարդկանց մոտ դրսևորվում է իրենց կյանքի դժվարագույն պահերին ու նպաստում հաղթահարել ամեն մի դժվարություն՝ որքան էլ որ այն սկզբում անհաղթահարելի չթվա մեզ:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  11. #41
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2007
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մարդկանց բազմությունը բաժանվում է մասերի ըստ իրենց մասնագիտությունների. հնարավոր է այդ մասերը ունենան ոչ դատարկ հատում: Երկու տարբեր մասերի տարբեր ներկայացուցիչները իրարից տարբերվում են մասնավորապես նաև նրանով, որ մեկը կարող է անել այնպիսի բաներ, որպիսին չի կարող անել մյուսը: Այսպիսով այն բանից, որ a-ն ունի A-մասնագիտություն` հետևում է, որ կա մարդ, և կար արարք, որ այդ մարդը չի կարող անել այդ արարքը, իսկ a-ն կարող է. նաև պատմականորեն ստացվել է այնպես, որ այդպիսի արարքները նշանակալից են և առնվազն մի-քանիսն են:
    Հիմա հարց. եթե մեկը ունի "հոգեբան" մասնագիտությունը, ապա որո՞նք են նշածս տիպի արարքները, որոնք բնորորշ են նրան:
    Վերջին խմբագրող՝ ihusik: 07.08.2007, 12:12: Պատճառ: տառասխալների ուղղում

  12. #42
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    45
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Նախ հարգելի dushman կխնդրեի, որ գրառում կատարելուց հետո մեկ անգամ գոնե Ձեր գրածը նաեք, որպեսզի այդքան դուշմանավարի արված տառասխալներ չլինեն ու մոդերատորը ստիպված չլինի երկար ժամանակ ծախսի Ձեր գրածը մեկ անգամ ևս վերանայելու ու սխալները ուղղելու վրա: Եվ հետո, եթե հնարավոր է հարցը կամ Ձեր միտքը պարզ շարադրեք՝ առանց բարձրագույն մաթեմատիկայի օգնությանը դիմելու. հնարավոր է և հոգեբանն էլ գլուխ չհանի բարձրագույն մաթեմատիկայից ու չիմանա, թե ինչ է <<ոչ դատարկ հատում>>-ը:

    Հարցի պատասխանը.
    Հոգեբանների, ինչպես նաև ցանկացած այլ մասնագետի արարքներն ու աշխարհայացքը կարծում եմ որ չեն սահմանափակվում կամ որոշվում նրանց մասնագիտությամբ, այլ նրանց Անհատականությամբ (աշխարհայացք, վարքի նորմեր) ու անձնային հոգեբանական որակներով (կամային, մտային, հուզական): Գուցե և լինեն վարքի որոշ նմանություններ որոշ մասնագետների մոտ, բայց չեմ կարծում, որ դրանք կարելի է ընդհանրացնել ու տարածել բոլորի վրա՝ չնայած հնարավոր է և ընդհանուրի մեջ որոշ տոկոս դա կազմի, բայց այդպիսի դիտարկում կամ հետազոտության տվյալների ես չեմ տիրապետում ու չեմ կարող ասել. եթե որևէ մեկն ունի այդպիսի տվյալներ կարող է պատասխանել այս հարցին...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  13. #43
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2007
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Առաջին հերթին իհարկե ներողություն վրիպումներիս համար:
    Իհարկե, հիմնականում մարդկանց աշխարհայացքը պայմանավորված է ոչ միայն իրենց մասնագիտությամբ (հնարավոր է նաև ընդհանրապես նրանով պաըմանավորված չլինել). սա չի հակասում իմ ասածին: Հարցիս մի մասը գուցե կարելի է ձևակերպել այսպես. "ինչ է անում հոգեբանը աշխատավայրում (թերևս ավելի հարմար է ասել ոչ թե աշխատավայրում այլ աշխատելիս)?": Արդյոք նա պրոֆեսիոնալ խորհրդատու է?

  14. #44
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    45
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Շնորհակալ եմ հարցի համար... բայց պետք է ասեմ, որ շատ հոգեբաններ տարբեր կերպ են պատկերացնում հոգեբանի դերն ու անելիքը և ես այստեղ ուղղակի կպատասխանեմ հարցին որպես մի անհատ, որն ունի իր կարծիքն այս հարցի շուրջ.

    Հոգեբանը օգնում է այցելուին որպեսզի վերջինս լուծի իր հոգեկանում առաջացած խնդիրներն ու ապրի ինքն իր ու շրջապատի հետ հաշտ ու հոգեկան ներդաշնակության մեջ: Բայց բարդությունն այն է, որ խնդիրը բոլորովին էլ գիտակցական տիրույթում չէ, որը ընկալում, գիտակցում է այցելուն, այլ գտնվում է այցելուի ենթագիտակցական տիրույթում և այնտեղից դրսևորվի ոչ անմիջական և ուղղակի կերպով, այլ հազարավոր դիմակներով և ուղիներով անհանգստացնի ու խաթարի մարդու հոգեկան անդորրը: Այստեղ այցելուն հենց ինքն էլ չի գիտակցում, թե ո՞րն է իր այս կամ այն հոգեկան անհանգստության պատճառը և ո՞ր ենթագիտակցականից եկող ազդակն է, որ ծնում է այդ անհանգստությունը: Եվ հոգեբանի խնդիրն է այցելուի ենթագիտակցական մակարդակում գտնել այդ խնդիրն ու լուծում տալ դրան, որպեսզի այն այնտեղից չանհանգստացնի այցելուին նրա գիտակցական ոլորտ թափանցելով:

    Բայց կան բազում հոգեբանության ճյուղեր, որ չեն զբաղվում բուժմամբ, բայց գործ ունեն մարդու հոգեկանի հետ (օրինակ արվեստի կամ կառավարման հոգեբանությունները, սպորտի կամ ինժեներական հոգեբանություններն ու այլն):

    Բայց իհարկե չեմ հոգնի բազում անգամներ ու ամեն տեղ կրկնելուց, որ մարդը հզոր մի ուժ է, մի տիեզերք ու նրա տիրակալը ու կարող է ամեն բանի հասնի իր սեփական ուժերով, եթե գնում է ճիշտ ուղով ու Տիեզերքի Օրենքներին համահունչ:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  15. #45
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    ՀԱՐՑ
    Հնարավոր է արդյոք, որ կարոտից և ընճկվածությունից մարդու մոտ առաջանա ալարկոտություն: Ավելի շուտ, որ ոչ մի բան հավես չունենա...

Էջ 3 31-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտորումներ հոգեբանության շուրջ
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 04.05.2016, 23:11
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Փիլիսոփայության ռեֆերատ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.01.2011, 15:07
  4. Գրքեր հոգեբանության վերաբերյալ
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 02.12.2009, 16:36
  5. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 14.05.2009, 21:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •