User Tag List

Էջ 31 31-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031
Ցույց են տրվում 451 համարից մինչև 460 համարի արդյունքները՝ ընդհանուր 460 հատից

Թեմա: Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

  1. #451
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում mushu-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երեխայի սայլակը կնետեի , դե իհարկե երեխային սայլակի միջից հանելուց հետո : Դա ամենատրամաբանական տարբերակն է Կա նաև տարբերակ ինքդ կամուրջից նետվես , բայց ոչ ոք սեփական կյանքը չի զոհի օտարի համար :
    Ես էլ էդպիսի պատասխան լսեցի. բայց ինձ թվում ա աֆեկտի տակ ես դա չէի ֆայմի:
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմար հարցեր են, ֆիքսեմ: Իրավական տեսանկյունից, մարդ կամրջից գցելը սպանություն է, անկախ նպատակից: Մյուս կողմից, աշխատող ռելսերի վրա նստած աղջիկը, որը քնացքի մոտենալը չի զգացել, ակնհայտ դալբայ*բ է, ու իր մեռնելուց մարդկությունը մեծ բան դժվար թե կորցնի:

    Մյուս կողմից, իրավական տեսանկյունից մեկ է, թե ով մեծ կամ փոքր ընտանիք ունի, ավելի կամ պակաս նպատակահարմար զոհ չկա: Եթե փոխադարձ համաձայնությամբ վիճակահանություն անեին, ու վիճակահանության մեջ պարտված ուղևորին ուտեին, կարելի էր դիտարկել որպես անխուսափելի զոհողություն իրավական վերահսկումից դուրս եկող իրավիճակում ու պայմանական պատիժ նշանակել: Իսկ ուղևորի կամքին հակառակ նրան սպանելն ու ուտելը նորից սովորական սպանություն է:

    Նման որոշումներ կայացնելիս պետք չի սենտիմենտներով առաջնորդվել: Մյուս կողմից, առաջին հարցի դեպքում կարելի էր պարզապես գոռալ՝ անասուն, ռելսերի վրայից կողք քաշվի, այ եզ:
    Ըստ էդ «թեստի» դու բավականաչափ հեռու ես գոռալու համար:
    Բայց համաձայն եմ հիմար հարրցեր են:

  2. #452
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ես հեռու եմ գոռալու համար, ա) մարդ գցելը ներքև կստիպի գնացքին կանգնել, բայց չի ստիպի ռելսերին նստած դեբիլին ռելսերից վեր կենալ բ) ուրեմն ռելսերին նստած դեբիլն էլ չափազանց հեռու է գնացքի ձայնը լսելու համար: Մի երկու րոպեից կլսի ու ինքը վեր կկենա:

    Որ ապուշը մարդ կգցի կամուրջից, էլի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    laro (08.03.2015)

  4. #453
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում laro-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսպիսի մի բան եմ լսել. Ասում ա դու կանգնած ես կամրջի վրա. դրա տակ երկաթգծեր են ու դու տեսնում ես, որ մի ջահել աղջիկ ա գծերին նստած ու մոտեցող գնացքը չի տեսել: Կամրջով անցնում են մայր ու երեխա՝ երեխան սայլակի մեջ: Կոնկրետ հարցը լավ չեմ հիշում, բայց իմաստը էս էր. դու ում կընտրեիր էդ գնացքի տակ ընկնելու համար, եթե բոլորն անծանոթ են քեզ. ընտրել ասելով ինքը նկատի ունի էդ կամրջի վրա գտնվողներից մեկին գցես, որ էն աղջիկն ապրի, թե էդպես էլ թողաս մեռնի:
    Հիմա հարց. որ մի նորմալ մարդու մտքով կանցնի անծանոթի փրկելու համար էն մի խաղաղ բնակչին վերևից գցի: Անիմաստություն: Ի Սկզբանե չհասկացա ում ընտրել ասելով ինչ նկատի ունեն, մտքովս հեչ չէր անցնում վերևից գցելը, մինչև բառացի չասեցին: Թե՞ մենակ ես եմ որ սենց եմ մտածում:
    Կամ էս մեկը. նավաբեկություն ա լինում, ողջ են մնում երկու նավաստի ու մի ուղևոր: Էդ ուղևորը ունենում ա մի մայր, իսկ նավաստիները մեծ ընտանիք: Ուղևորը հիվանդանում ա, երկու նավաստին իրան ուտում են, որ ապրեն: Ասում ա ափ են հասել, դու դատավորն ես. կդատեես, թե չէ:
    Հիմա հարց 2. Ես կդատեի (մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առնելով, բայց կդատեի). ի՞նչ ա դա ասում իմ մասին:
    Էսօր նայեցի էս հաղորդումը` national geographic ալիքով: Հաղորդման անունն էր` игры разума: мораль, բայց ինտերնետում չեմ գտնում: Հարցի իմաստը ուրիշ կողմի մեջ էր: Սկզբում նկարագրում են դեպք, որտեղ դու կանգնած ես բռնակի մոտ, որով կարող ես չկառավարվող գնացքի ուղղությունը փոխես: Էդ ռելսերի վրա աշխատում է 4 մարդ, իսկ մյուսում` մեկը: Բոլորը ասացին կփոխեմ ռելսերի ուղղությունը: Հետագայում մյուս իրավիճակը ցույց տվեցին, երբ կամուրջի վրա ես ու կողքիդ գեր մարդուն պետք է գցես ռելսերի վրա, որ գնացքը կանգնի: Էս դեպքում մարդիկ ասեցին չենք հրի, որովհետև մարդասպան չենք: Քննարկվում էր էս հարցը, որ էն մի դեպքում իրանց մարդասպան չէին համարում, իսկ էս իրավիճակում, քանի որ կոնտակտ կար` չհամաձայնվեցին փրկեն 4-ի կյանքը:

  5. #454
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի հետաքրքիր էր մյուս հարցը)
    Ավտոմեքենայով մոտենում ես կանգառին, որտեղ հորդառատ անձրևի տակ կանգնած է մի տատիկ` ով դողում է ցրտից: Կանգնած է մի երիտասարդ` ով ժամանակին քեզ փրկել է ինչ-որ մի հարցում և կանգնած է քո երազանքների թագուհին)) ( սեռական խտրականություններ չդնել) ) :
    Ավտոմեքենայիդ մեջ կա ընդամենը մի տեղ` ինչպես կվարվես?

  6. #455
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի հետաքրքիր էր մյուս հարցը)
    Ավտոմեքենայով մոտենում ես կանգառին, որտեղ հորդառատ անձրևի տակ կանգնած է մի տատիկ` ով դողում է ցրտից: Կանգնած է մի երիտասարդ` ով ժամանակին քեզ փրկել է ինչ-որ մի հարցում և կանգնած է քո երազանքների թագուհին)) ( սեռական խտրականություններ չդնել) ) :
    Ավտոմեքենայիդ մեջ կա ընդամենը մի տեղ` ինչպես կվարվես?
    Ավտոս կտամ ծանոթ երիտասարդին, թող տատիկին տուն հասցնի, ինքն էլ գնա, ես էլ կմնամ երազանքներիս թագուհու հետ: Կայֆ:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (26.03.2015), VisTolog (26.03.2015), Մինա (26.03.2015), Մուշու (26.03.2015)

  8. #456
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավտոս կտամ ծանոթ երիտասարդին, թող տատիկին տուն հասցնի, ինքն էլ գնա, ես էլ կմնամ երազանքներիս թագուհու հետ: Կայֆ:
    Հաղորդումը տեսել էիր?))
    <<Ճիշտ>> պատասխանը էդ էր))

  9. #457
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
    Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

    Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
    Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

    Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
    Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:

    Շիրազ
    Ոնց են սենց մտքերի մոտով անտարբեր անցել:
    Ինչքան նյութ կա ստեղ ձեռ առնելու, ցեխի հետ հավասարացնելու...

    կամ այստեղ
    Մայրս փոքրիկ,մայրս խողճ,
    Մայրս մի մայր հասարակ,
    Մայրս այս մայր երկրի մեջ`
    Արևի դեմ մի ճրագ:
    Բայց արևի լույսի տակ,
    Երբ ցավեր եք ինձ բերում,
    Սրտիս մռայլն անհատակ`
    Այն խեղճ ճրագն է ցրում:
    Մայրս փոքրիկ,մայրս խողճ,
    Մայրս մի մայր հասարակ,
    Մայրս`մի բուռ սրտիս մեջ`
    Գիշեր ու զօր արեգակ:

  10. #458
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց մի անկապ հարց ծնվեց գլխումս ուղղված Ակումբի հոգեբաններին։ Կարող ա անգրագետ հարց եմ տալիս, բայց դե ոչինչ․

    Դիցուք մարդը սեփական նախաձեռնությամբ գնում ա հոգեբանի մոտ խորհրակցության ու սեանսի ժամանակ հոգեբանի համար պարզ ա դառնում, որ տվյալ մարդը հոգեբանի օգնության տիրույթից դուրս՝ շատ ավելի լուրջ հոգեկան շեղումներ ունի․ ասենք շիզոֆրենիայի ծանր դեպք, կամ մի ուրիշ հոգեկան պրոբլեմ, որը գուցե հասարակության համար լուրջ վտանգավոր չի, բայց կոպիտ ասած էդ մարդը նաղդ «հոգեբուժարանի ապրանք» ա, ընդ որում էնքան ծանր դեպք ա, որ ի վիճակի էլ չի ընկալել, որ հոգեկան շեղում ունի ու հոգեբուժարան տեղափոխվելու կարիք ունի։

    Էդ դեպքում պրոֆեսիոնալ հոգեբանը ի՞նչ պիտի անի․
    • «Սուս փուս» որպես հոգեբան շարունակի՞ հոգեբանական աշխատանքը, չնայած որ իրավիճակը հոգեբանի խորհրդատվության տիրույթից դուրս ա: Կլիենտին պիտի՞ փորձի բացատրել, որ հոգեբույժի կարիք ունի (թեկուզ եթե ակնհայտ ա, որ կլիենտը չի ընկալելու)
    • Թե՞ թաքուն զանգի հոգեբուժարան (կամ տնեցիքին), ասի եկեք տարեք էս մարդուն հոգեբուժարան ։Ճ ՈՒ ստեղ ուրիշ հարց ունեմ․ արդյո՞ք մասնագիտական էթիկայով կամ օրենքով արգելք չկա կլիենտի պատմածը երրորդ կողմի հայտնելու։
    • Նույն հարցը էն դեպքի համար, եթե պարզվի, որ հասարակության համար լուրջ վտանգավոր դեպք ա‎։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (24.06.2018)

  12. #459
    ․․ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,622
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արշակի հարցի վերաբերյալ։
    Ասեմ, թե Գերմանիայում ոնց է։
    Հիմնականում մարդ ցանկացած գանգատով առաջին հերթին գնում է իր "Hausarzt"-ի մոտ (general practonioner - ընդհանուր բժշկական մասնագետ)։ Ու էդ բժիշկը, կապված պրոբլեմից, ուղղորդման թղթով ուղարկում է կոնկրետ գծով մասնագետի մոտ։ Ինքը կարող է նաև անմիջապես շտապ օգնություն կանչել, եթե տեսնի, որ ստացիոնար բժշկական օգնություն պահանջող դեպք է։
    Բացի էս ձևից, կարելի է նաև առանց Hausarzt-ի մոտ գնալու սեփական նախաձեռնությամբ ուղիղ որոշակի ուղղվածության մասնագետի մոտ գնալ, օրինակ` հոգեբանի։ Հոգեբանը սակայն, եթե տեսնի, որ հոգեբուժական դեպք է կարող է կապվել պացիենտի Hausarzt-ի հետ` հոգեբույժի մոտ գնալու ուղղորդման թուղթ ստանալու համար։ Կամ կարող է ուղիղ կապվել հոգեբույժի հետ և նրա մոտ ուղարկել պացիենտին։ Կամ էլ, եթե ծանր դեպք չի, տվյալ մարդուն կամ հարազատներին ասել, որ տվյալ մասնագետի մոտ գնան կամ ցանկության դեպքում` սկզբում կապվեն իրենց Hausarzt-ի հետ։ Իսկ ծանր դեպքերում, եթե սեփական անձին կամ այլ անձանց սպառնացող վտանգ կա, ապա հոգեբանն էլ կարող է շտապօգնություն կամ ոստիկանություն կանչել, նույնիսկ առանց պացիենտին տեղյակ պահելու։ Իհարկե, ցանկացած բժիշկ ունի "Schweigepflicht" (լռելու պարտավորություն), որը սակայն կյանքին սպառնող վտանգի դեպքում, կարող է խախտվել։
    Վերջին խմբագրող՝ ivy: 24.06.2018, 16:48:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (24.06.2018)

  14. #460
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց մի անկապ հարց ծնվեց գլխումս ուղղված Ակումբի հոգեբաններին։ Կարող ա անգրագետ հարց եմ տալիս, բայց դե ոչինչ․

    Դիցուք մարդը սեփական նախաձեռնությամբ գնում ա հոգեբանի մոտ խորհրակցության ու սեանսի ժամանակ հոգեբանի համար պարզ ա դառնում, որ տվյալ մարդը հոգեբանի օգնության տիրույթից դուրս՝ շատ ավելի լուրջ հոգեկան շեղումներ ունի․ ասենք շիզոֆրենիայի ծանր դեպք, կամ մի ուրիշ հոգեկան պրոբլեմ, որը գուցե հասարակության համար լուրջ վտանգավոր չի, բայց կոպիտ ասած էդ մարդը նաղդ «հոգեբուժարանի ապրանք» ա, ընդ որում էնքան ծանր դեպք ա, որ ի վիճակի էլ չի ընկալել, որ հոգեկան շեղում ունի ու հոգեբուժարան տեղափոխվելու կարիք ունի։

    Էդ դեպքում պրոֆեսիոնալ հոգեբանը ի՞նչ պիտի անի․
    • «Սուս փուս» որպես հոգեբան շարունակի՞ հոգեբանական աշխատանքը, չնայած որ իրավիճակը հոգեբանի խորհրդատվության տիրույթից դուրս ա: Կլիենտին պիտի՞ փորձի բացատրել, որ հոգեբույժի կարիք ունի (թեկուզ եթե ակնհայտ ա, որ կլիենտը չի ընկալելու)
    • Թե՞ թաքուն զանգի հոգեբուժարան (կամ տնեցիքին), ասի եկեք տարեք էս մարդուն հոգեբուժարան ։Ճ ՈՒ ստեղ ուրիշ հարց ունեմ․ արդյո՞ք մասնագիտական էթիկայով կամ օրենքով արգելք չկա կլիենտի պատմածը երրորդ կողմի հայտնելու։
    • Նույն հարցը էն դեպքի համար, եթե պարզվի, որ հասարակության համար լուրջ վտանգավոր դեպք ա‎։
    Կարամ մեկ էլ ասեմ, թե Հայաստանում ու Դանիայում ոնց ա։
    Երկու երկրներում էլ ցանկացած անձ կարա հոգեբանի դիմի՝ շրջանցելով ընտանեկան բժշկին։ Ավելին՝ առնվազն Դանիայում ընտանեկան բժիշկը երբևէ որևէ մեկի հոգեբանի մոտ չի ուղարկում։ Եթե հոգեկան խնդիր ա տեսնում, հոգեբույժի մոտ ա ուղարկում, հոգեբույժն էլ որոշում ա՝ տվյալ անձը որևէ տեսակի հոգեթերապիայի կարիք ունի՞, թե՞ չէ։ Ու հոգեթերապիան կա՛մ ինքն ա իրականացնում, կա՛մ ուղարկում ա համապատասխան մասնագետի մոտ (կախված նրանից, թե արդյոք ինքը տվյալ թրեյնինգն ունի, թե չէ)։

    Հիմա եթե հոգեբանը հոգեբուժական խնդիր ա հայտնաբերում կլիենտի մոտ, պարտավոր ա կլիենտին տեղյակ պահի դրա մասին։ Հետո արդեն կլիենտի գործն ա՝ ինքը կգնա՞ ընտանեկան բժշկի մոտ, էնտեղից էլ հոգեբույժի, թե՞ չէ (Դանիայում) կամ միանգամից հոգեբույժի մոտ (Հայաստանում)։ Իսկ եթե պարզվում ա, որ հասարակության կամ իր համար վտանգավոր ա տվյալ անձը, հոգեբանը (ի դեպ, ոչ միայն հոգեբանը, այլև ընդհանրապես ցանկացած անձ) պարտավոր ա անհապաղ կապվել համապատասխան մարմինների հետ (Հայաստանում ոստիկանություն ու շտապօգնություն, Դանիայում կարծեմ առանձին հատուկ շտապ ծառայություն կա էդպիսի դեպքերի համար)։ Ու ցանկացած դեպքում պարտավոր ա առաջինը կլիենտին տեղեկացնի։ Գաղտնիության պահն էլ Հայաստանում չի կարգավորվում, որովհետև ինչքան գիտեմ դա մենակ բժիշկների համար կա, հոգեբանների համար դեռ չկա (եթե վերջին վեց տարում չեն անցկացրել), իսկ Դանիայում ցանկացած տիպի ինֆորմացիա մենակ պացիենտի համաձայնությամբ ա փոխանցվում երրորդ անձի (եթե, իհարկե, դատական հարցեր չկան)։

    Ու վերջում. Հայաստանում իրական պատկերը շատ ավելի տխուր ա։ Շատ քիչ են նենց հոգեբանները, որոնք նկատում են, թե որտեղ ա իրանց գործունեությունը վերջանում, սկսվում հոգեբույժինը։ Ու ասենք մի անգամ չի էղել, որ մեր ձեռքն ա ընկել հոգեբանի՝ պսիխոանալիզով «բուժած», բանը բանից անցած շիզոֆրենիայով հիվանդ (պսիխոանալիզը ոչ միայն չի բուժում շիզոֆրենիան, այլև խորացնում ա որոշակի սիմպտոմներ)։

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.06.2018), Արշակ (25.06.2018)

Էջ 31 31-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտորումներ հոգեբանության շուրջ
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 04.05.2016, 23:11
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Փիլիսոփայության ռեֆերատ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.01.2011, 15:07
  4. Գրքեր հոգեբանության վերաբերյալ
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 02.12.2009, 16:36
  5. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 14.05.2009, 21:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •