User Tag List

Էջ 2 31-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 460 հատից

Թեմա: Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,355
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա եթե կարելի է մի հարց հոգեբաններին.
    Մարդը հեգեբան լինելու համար պարտադիր պետք է համապատասխան կրթությու՞ն ունենա, թե կյանքի փորձը, ինքնազարգացումը, ճիշտ վերլուծություններն ու մի քիչ էլ աստծու տված խորաթափանցությունը կարող են տվյալ մարդուն հոգեբան դարձնել:
    Ես հոգեբան չեմ, բայց իմ կարծիքն ասեմ։ Համոզված եմ, որ մասնագիտությամբ հոգեբանների ճնշող մեծամասնությունը քո այս հարցին կպատասխաներ. «Ոչ, առանց հատուկ մասնագիտական կրթություն ստանալու մարդը ոչ մի դեպքում չի կարող հոգեբան լինել, չարժե անգամ փորձել, որովհետև դա շատ վտանգավոր կարող է լինել...» Ես, իհարկե, հոգեբան չեմ, բայց համոզված եմ, որ քո նշած գործոնների առկայության դեպքում միանգամայն հնարավոր է շատ ավելի լավ հոգեբան լինել, քան համապատասխան մասնագիտություն ունեցողների զգալի մասը...

    Այնուամենայնիվ, ինձ համար էլ հետաքրքիր կլիներ կարդալ մասնագետ հոգեբանների կարծիքն այս հարցի վերաբերյալ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Ասում էին, որ կպչուն մտքերը օրինակի համար լինում են մանյակների մոտ, որոնց հագիստ չի տալիս այն միտքը, որ իրանք ասենք թե մեկին պետքա սպասնեն: Իսկ սրտիկի ասածը, ես սովորական ուսանողս, մտածում եմ որ ուղղակի վախա, հնարավորա, որ հենց հետևելու պահերով էլի: Ի՞նչ կասես
    Դրանք նույն կպչուն մտքերն են, որոնք առաջ են գալիս կա՛մ հոգեկան հիվանդների մոտ, կա՛մ առողջների: Դրա համար էլ տարբեր կերպ է արտահայտվում

    Ավելացվել է 1 րոպե անց
    Հիմա եթե կարելի է մի հարց հոգեբաններին.
    Մարդը հեգեբան լինելու համար պարտադիր պետք է համապատասխան կրթությու՞ն ունենա, թե կյանքի փորձը, ինքնազարգացումը, ճիշտ վերլուծություններն ու մի քիչ էլ աստծու տված խորաթափանցությունը կարող են տվյալ մարդուն հոգեբան դարձնել:
    Իսկ ես, չնայած հոգեբան չեմ, կպատասխանեմ, որ համապատասխան կրթությունը պարտադիր է: Ուղղակի մարդիկ մի քիչ չեն պատկերացնում հոգեբանի դերը: Նրանք կարծում են, թե հոգեբանը խորհուրդներ տվող է:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 17.04.2007, 18:22: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #18
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա եթե կարելի է մի հարց հոգեբաններին.
    Մարդը հեգեբան լինելու համար պարտադիր պետք է համապատասխան կրթությու՞ն ունենա, թե կյանքի փորձը, ինքնազարգացումը, ճիշտ վերլուծություններն ու մի քիչ էլ աստծու տված խորաթափանցությունը կարող են տվյալ մարդուն հոգեբան դարձնել:
    Manon ջան նշածդ հատկություններն ու որակներն անշուշտ կարևոր են լավ հոգեբան լինելու համար, բայց այս ամենը գիտակցվում ու ճիշտ ուղու վրա է դրվում անշուշտ գիտելիքի լույսի շնորհիվ: Գիտելիքի ձեռք բերման ուղիները տարբեր են՝ դա կարող է լինել ինքնակրթման ու համապատասխան մասնագետների հետ շփվելու միջոցով և կամ համապատասխան ուսմնական հաստատություններում ուսանելով, բայց եթե նշածդ հատկությունները մարդ չունենա՝ կարծում եմ որքան էլ որ նա սովորի մեծ արդյունքների չի հասնի:

    Շատ դեպքեր են եղել, երբ մարդ ինքն ունեցել է հոգեկան որոշ պրոբլեմներ ու ցանկանալով պարզել այդ ամենն այնքան է հետաքրքրվել ու խորացել հոգեբանության մեջ, որ վերջում դարձել է բարձրակարգ մասնագետ հոգեբան՝ ունենալով մեկ այլ մասնագիտություն:

    Մարդու հնարավորություններն անսահման են ու կարող են զարգացվել համապատասխան ձգտման ու ռիթմի պահպանման դեպքում, այնպես որ չկա գաղտնիք, որ մարդ վաղ թե ուշ հասու չլինի...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  4. #19
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    32
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Իսկ առանց հոգեբանի դիպլոմ ունենալու կարելի՞ ա հոգեբան աշխատել ինչ-որ մի բյուրոյում:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  5. #20
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդու հնարավորություններն անսահման են ու կարող են զարգացվել համապատասխան ձգտման ու ռիթմի պահպանման դեպքում, այնպես որ չկա գաղտնիք, որ մարդ վաղ թե ուշ հասու չլինի...
    Լավ է ասված…

    Ուլուանան ինձ հասկացավ…
    իսկ մյուսների գրառումներից էլի ինչ-որ հարցերի պատասխաններ ստացա…
    Հոգեբանը… դա մի առանձին կառուցվածք է…
    Ու համոզված եմ, որ եզակի մարդկանց է շնորհված այդ ձիրքը…
    և ընդհանրապես, ինձ ավելի շատ այդ մասնագիտության անունն է ներդայնացնում…
    գուցե եթե հենց հոգեբան չկոչվեիք, այսքան չընդվզեի…

  6. #21
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդը հեգեբան լինելու համար պարտադիր պետք է համապատասխան կրթությու՞ն ունենա, թե կյանքի փորձը, ինքնազարգացումը, ճիշտ վերլուծություններն ու մի քիչ էլ աստծու տված խորաթափանցությունը կարող են տվյալ մարդուն հոգեբան դարձնել:
    Այո, պարտադիր է, բայց խոսքը ոչ թե անպայման որևէ համալսարանում ստացած կրթության մասին է, այլ նաև ճիշտ կազմակերպված ինքնակրթության, ոչ թե պարզապես ինքնազարգացման, նպատակուղղված ինքնակրթության։ Կրթություն ունենալն իսկապես պարտադիր է, քանի որ մեծագույն երևակայության դեպքում անգամ անհնար է պատկերացնել, որ մարդու կենսափորձը կամ խորաթափանցությունը կարող են փոխարինել Ֆրոյդի կամ Յունգի ուսումնասիրությանը։ Իսկ եթե խոսքը բացառապես համալսարանական դիպլոմ ունենալու մասին է, ապա այն ոչ միայն պարտադիր չէ, այլև երբեմն նույնիսկ ցանկալի չէ, քանի որ հաճախ հոգեբանական գիտությունը փորձում է մաս լինելով՝ փոխարինել ամբողջին՝ մադու մասին ամբողջական գիտելիքին, մարդու ամբողջական գիտական–փիլիսոփայական ընկալմանը, ինչն էլ նրան հանգեցնում է բազմաթիվ անհաղթահարելի խնդիրների ու խութերի։

  7. #22
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Չսիրած աշխատանքով երկար ժամանակ զբաղվելը կարո՞ղ է մարդուն դեպրեսիայի մեջ նետել: (Մենակ խնդրում եմ չասեք, է չի սիրում, թող չաշխատի, պարզ է, որ ուրեմն այլ ելք չունի)

  8. #23
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Այո, կարող է, քանի որ "չսիրած աշխատանքը"՝ դա ինքնին բացասական սթրես է, որն ինչպես ասում եք իր տևողությամբ երկար ժամանակ է բնականաբար տևում քանզի աշխատանքն բնականաբար մեկ կամ մի քանի օր չէ որ տևում է, հետևաբար երկարատև բացասական սթրեսն անշուշտ կարող է բերել դեպրեսիվ վիճակի:

    Կցանկանայի նաև մի խորհուրդ տալ, որպեսզի խուսափեն նման մարդիկ այդ բացասական սթրեսի ազդեցությունից. փոխեք Ձեր վերաբերմունքը Ձեր աշխատանքի հանդեպ՝ գտեք նրա մեջ լավ կողմեր՝ Ձեզ համար հաճելի ու դուրեկան կամ գիտակցեք Ձեր կատարած աշխատանքի անհրաժեշտությունն ու կարևորությունը, փորձեք ստեղծագործաբար մոտենալ Ձեր աշխատանքին, նոր հետաքրքրություններ առաջացնեք Ձեր և Ձեր աշխատակիցների մեջ Ձեր աշխատանքի բնույթի հետ կապված՝ այսինքն մի թողեք որ Ձեր աշխատանքը դառա սոսկ պարտականություն ու զուրկ լինի հետաքրքրությունից ու ստեղծագործելու գործընթացից: Փոխելով Ձեր մեջ այդ վերաբերմունքը դեպի աշխատանքը Դուք կազատվեք բացասական սթրեսից ու նաև դրա պատճառ հանդիսացող դեպրեսիայից:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  9. #24
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցանկանայի նաև մի խորհուրդ տալ, որպեսզի խուսափեն նման մարդիկ այդ բացասական սթրեսի ազդեցությունից. փոխեք Ձեր վերաբերմունքը Ձեր աշխատանքի հանդեպ՝ գտեք նրա մեջ լավ կողմեր՝ Ձեզ համար հաճելի ու դուրեկան կամ գիտակցեք Ձեր կատարած աշխատանքի անհրաժեշտությունն ու կարևորությունը, փորձեք ստեղծագործաբար մոտենալ Ձեր աշխատանքին, նոր հետաքրքրություններ առաջացնեք Ձեր և Ձեր աշխատակիցների մեջ Ձեր աշխատանքի բնույթի հետ կապված՝ այսինքն մի թողեք որ Ձեր աշխատանքը դառա սոսկ պարտականություն ու զուրկ լինի հետաքրքրությունից ու ստեղծագործելու գործընթացից: Փոխելով Ձեր մեջ այդ վերաբերմունքը դեպի աշխատանքը Դուք կազատվեք բացասական սթրեսից ու նաև դրա պատճառ հանդիսացող դեպրեսիայից:
    Շնորհակալ եմ, խորհրդի համար ihusik ջան, բայց դա հեշտ բան չէ…

  10. #25
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Լուրջ հարց: Հոգեբաններ, օգնեք:

    Ի՞նչպես բուժել Կլաուստրոֆոբիան, այսինքն ինքնաթիռ նստելուց և բարձրությունից վախենալը: Կա՞ն Հայաստանում լուրջ բուժողներ:

    Շատ մտերիմ մի անձ ունի այս բողոքները, բայց բացի ինձնից, ոչ ոքի չի ասում... վիզա էի տալիս չէր ուզում գար.... շատ համոզելուց հետո, վերջը ասեց սրտի ցավով մերժելու պատճառը :

    Իսկ ինքը անձամբ ի՞նչ կարող է անել լավանալու համար... թե՞ անպատճառ պիտի հոգեբանի մոտ գնա.
    Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի

  11. #26
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    - - Որտեղի՞ց գիտեք, որ Ձեր այդ մտերիմ անձնավորությունը նման խնդիրներ ունի... Հնարավո՞ր է նրա չգալու պատճառն այլ է և այդ հիվանդությունը մատնանշել է ուղղակի Ձեր հրավերը մերժելու համար - ուզում եմ ասել, որ նախ պետք է վստահ լինել ու պարզել, թե նա իրո՞ք նման խնդիր ունի:

    - - Եթե վստահ ունի այդ խնդիրն, ապա պետք է դիմել բանիմաց հոգեբանի, որը կպարզի դրա առաջացման պատճառներն ու ելնելով Ձեր այդ մտերիմ անձնավորության անհատական հոգեկան առանձնահատկություններից կընտրի այս կամ այն հոգեբանական մոտեցումն այդ խնդրի կարգավորման համար:

    - - Թե անձամբ նա ի՞նչ կարող է անել... դժվարանում եմ պատասխանել՝ չունենալով բավարար տեղեկատվություն... դրա համար ճիշտ է հոգեբանի հետ անմիջակամ խոսելն ու ոչ մեկ անգամյա այցի խնդիր է դա:

    - - Բուժման համար պետք է դիմել հոգեբանի ու մեծ է հավանականությունն ապաքինման...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  12. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,355
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչպես բուժել Կլաուստրոֆոբիան, այսինքն ինքնաթիռ նստելուց և բարձրությունից վախենալը:
    Կներեք, մի ուղղում անեմ. ճիշտն ասած՝ չեմ հիշում, թե ինչպես էր կոչվում բարձրության նկատմամբ վախը, բայց կլաուստրոֆոբիան փակ տարածության նկատմամբ վախն է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #28
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Վախը բարձրությունից` կոչվում է Բատեոֆոբիա:

  14. #29
    without invitation Manumel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Հասցե
    Erfurt,Germany
    Տարիք
    47
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգայախաբություն (հալյուցինացիա)

    Մեջբերում Srtik-ի խոսքերից Նայել գրառումը
    Լինում են դեպքեր, երբ մարդ մի բան տեսնում է ու իրեն թվում է դա արել են իրեն ինչ-որ բան հասկացնելու համար: Օրինակ՝ անձեռոցիկները սովորաբար դրված են լինում փոքր սեղանին ու տան անդամներից մեկը մեխանիկորեն դրանք դնում է մեծ սեղանի վրա, էդ մարդը մտածում է, թե դա արել են իրեն մի բան հասկացնելու համար: Կամ ասենք ուղղաթիռի ձայն է լսում, ասում է, «Էս ինձ վերևից հսկում են, գիտեն թե ինձ սպանելու եմ»: Կամ էլ փողոցով ոստիկանության մեքենան է անցնում, մտածում է, թե իրեն են հետևում: Փողոցում մի ծառի ճյուղ կոտրված է լինում, ասում է, «Էս ճյուղը ջարդել են, որ ինձ հասկացնեն իրենք գիտեն, որ ես էս ճամփով դասի եմ գնում»: Էլի փողոցում ինչ-որ գովազդ է կախված լինում, ասում է, «Ուզում են ասեն մենք քեզ հետ ենք» և այլն:
    Թե էս հասկացնել-ասել ուզեցողներն ովքեր են, ոչ մեկը չեն չգիտեն: Արդյոք սա ի՞նչ է նշանակում: Էդ մարդը գժվու՞մ է: Ի՞նչ կարելի է անել սրա դեմն առնելու համար:
    Ձեր նկարագրածը իւոսում է լուրջ հոգեկան իւանգարման մասին:դա կոչվում է մանիակալ սինդրոմ ,որը կարող է շատ արագ դառնալ շիզոֆրենիա: Եթե ձեր մտերիմներից որևէ մեկը իրոք ունի այդ սիմբտոմները, անմիջապես հարկ է հոգեբուժի միջամտություն:ղավում եմ ,որ իմ օգնությունն առաջարկել չեմ կարող...

    Ավելացվել է 13 րոպե անց
    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է կարոտը: Ի՞նչ դրսևորումներ է ունենում: Ի՞նչու այն երբեմն քաղցր է լինում, երբեմն` հոգեմաշ…

    Մանոն ջան , կարոտը անցածը վերադարձնելու տենչն է: Մեզ թվում է, որ օրինակ առանց ( ում , կամ ինչին) անհնար է,կամ դժվար , որ պետթ է հանդիպել, կամ գնալ և այլն:Մենք սպասումներ ունենք, որ կտեսնենք ու կզգանք այն ինչ վերջին անգամ ենք տեսել կամ զգացել, ու սկսում ենկ մեզ ներշնչել , որ առանց այդ «երևույթի » կամ մարդու կյանքը անիմաստ է:Բայզ երբեք առաջվանը հենց այդպիսին չի մնում:նկատե՞լ եք ,որ երբ հետո հանդիպում եք այդ մարդուն ,կամ այդ վայրն եք գնում , մի քիչ հիասթափվում ենք:Որովհետև ամեն ինչ փոիւվում է , մենք էլ :

    Ավելացվել է 17 րոպե անց
    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարդ ու ինքնատիպ է ամեն մի մարդու ներքնաշխարհը: Իմ կարծիքով , մարդկային փոխհարաբերությունները դառնում են կայացած, երբ ճանաչում են միմյանց այդ յուրօրինակ ու անկրկնելի աշխարհը: Ամեն մարդ չէ, որ կարող է ճանաչել դիմացինին, կամ լինել ճանաչված: Որքան շատ է կոմպլեքսավորված մարդը, այնքան շատ է պարփակվելու միջոցներ գտնում, և կամաց -կամաց գնում է մեկուսացման:
    Կցանկանայի իմանալ, թե ճանաչված լինելու ճիշտ ճանապարհը ո՞րն է, ցույց տալ իր ներքին աշխարհը, թե դա պետք է լինի դիմացինի հայտնագործման միջոցով: Ո՞րն է այդ ուղին . «Ես-ի» բայահայտում թե՞ բացահայտվում:
    Հարգելի Լիլի դա երկար բացատրելու թեմա է,Եթե այնուամենայնիվ հետաքրքիր է ,ասա ու ես կգրեմ:
    Վերջին խմբագրող՝ Manumel: 07.07.2007, 22:19: Պատճառ: Գրառման ավելացում


    Ասե՞մ, թէ՞ չասեմ..

  15. #30
    without invitation Manumel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Հասցե
    Erfurt,Germany
    Տարիք
    47
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց կարելի՞ է…
    Ինչու՞ պիտի ես հոգեբաններին չսիրեի
    Հոգեբանորեն կբացատրե՞ք…
    Alize_etoilik , ասացեք իւնդրեմ,դուք չե՞ք սիրում,թե՞վաիւենում եք հոգեբաններից:Ասեմ , որ ցավոք սրտի գուցե դուք հադիպել եք հոգեբանների,որոնք իրենք հոգեբանի կարիք ունեն:Պրոֆեսիոնալ հոգեբանի հետ զրուցելիս մարդը չպեսք է զգա,որ մեկը հոգեբան է , մեկը հաճաիւորդ: Հոգեբանը զրուցի ընթացթում պետք է հասնի այն բանին, որ հաճաիւորդը չկարծի, թե դիմացինը օտար մարդ է ու կատարում է ուսումնասիրություն: Նման հոգեբանները, որոնք հաճաիւորդի հետ իւոսում են տերմիններով, կամ հիվանդի նման, կամ ոչ նորմալ ձևով, ունեն անլիարժեքության սինդրոմ ( սինդրոմը հիվանդագին նշանների իւումբն է) , և ուզում են ոչ թե լուծել իւնդիրը , կամ իւորհուրդ տալ , այլ ապացուցել ինքն իրեն ու դիմացինին, որ ինքը մասնագետ է, ինքը գիտե դուք ՝ չէ: Իսկական հոգեբանը հաճաիւորդին ապացուցում է , որ հաճաիւորդն ինքն այնքան գիտակից է, որ անձամբ գտավ իր իւնդրի պատասիւանը:Հաճաիւորդը պետք է ավելի շատ իր ուժերին վստահի: Մի իւոսքով չգիտեմ ում ի նկատի ունեք հոգեբան ասելով ...

    ծ

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ հասկանում եմ Аlize_etoilik-ին այն առումով, որ սովորաբար հոգեբանները փորձում են մարդու վարքի ամեն մի քայլը դնել իրենց սովորած կաղապարների մեջ ու ամեն ինչ բացատրել դրանց նեղ շրջանակներում։ Ես էլ եմ այնպիսի տպավորություն ստացել, որ հոգեբանները ամեն մի հոգեկան ախտանիշի համար ունեն հստակ կաղապարներ, և այդ ամենը կարծես արդեն այն աստիճանի մեքենայացված է ու իրենց կարծիքով՝ սպառիչ (ինչը, իմ կարծիքով, ուղղակի անհնար է), որ ակամա նույնիսկ սկսում ես կասկածել, որ այդ մարդիկ գործ ունեն մարդու՝ հոգու հետ...

    Ես, իհարկե, չեմ ասում, թե բոլոր հոգեբաններն անխտիր այդպիսին են, բայց շատ հազվադեպ են պատահում ավելի լայնամիտ հոգեբաններ։ Համենայնդեպս, այն հոգեբանները, որոնց խոսքը լսել կամ կարդացել եմ կամ էլ ուղղակի ճանաչել եմ որպես մարդ, հիմնականում իրենց էությամբ՝ հոգով, հոգեբաններ չեն եղել, միայն ըստ կրթության են այդպիսին (էլ չասեմ այն մասին, որ, իմ խորին համոզմամբ,


    համալսարաններում տրվող կրթությունն էլ խիստ նեղ ու սահմանափակ է իմ պատկերացմամբ հոգեբան լինելու համար)։ Երբ խոսում են, զգում ես, որ այս մարդը միայն որոշակի գիտելիքներ է սերտել ու դրանցից դուրս վերլուծություններ անելու ընդունակ չէ, հարուստ ներաշխարհ չունի, լայն մտածելակերպ չունի, ի վիճակի չէ դուրս գալու իր կաղապարներից ու ամեն ինչին նայելու մեկ այլ՝ համալսարանում չսերտած տեսանկյունից։ Ամփոփելով՝ կարող եմ ասել հետևյալը. իրենց հոգեբան համարողները հաճախ այնպիսի տպավորություն են թողնում, որ կարծես գործ ունեն ոչ թե մարդու՝ անհատի հետ, այլ ինչ-որ առարկայի, որովհետև մարդը՝ որպես այդպիսին, նրանց կարծես թե չի հետաքրքրում։ Օֆ, չգիտեմ, թե որքանով կարողացա արտահայտել այն, ինչ նկատի ունեի... Վախենում եմ, որ գրածներս կարող են լրիվ ուրիշ կերպ հասկացվել...

    Ասեմ, որ հոգեբաններին որպես մարդ վիրավորելու նպատակ չունեի, կներեք, եթե այդպես ստացվեց... ես պարզապես բողոքում եմ ընդունված դրվածքների դեմ...
    Սիրելի Ուլուանա,իւնդիր չկա:Ամեն մարդ իրավունք ունի արտահայտելու այն ինչ մտածում է,մանավանդ , որ ճիշտ եք:

    Ավելացվել է 12 րոպե անց
    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդը հեգեբան լինելու համար պարտադիր պետք է համապատասխան կրթությու՞ն ունենա, թե կյանքի փորձը, ինքնազարգացումը, ճիշտ վերլուծություններն ու մի քիչ էլ աստծու տված խորաթափանցությունը կարող են տվյալ մարդուն հոգեբան դարձնել:
    Մանոն ջան,անպայման կրթություն պետք է: Իսկ քո ասած կյանքի փորձն ու այլնը կարող է ձեզ դիմացինի համար իւելացի ու հետաքրքիր զրուցակից դարձնի, որի հետ չես ձանձրանա...

    Ավելացվել է 18 րոպե անց
    Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ առանց հոգեբանի դիպլոմ ունենալու կարելի՞ ա հոգեբան աշխատել ինչ-որ մի բյուրոյում:
    Կաիւված է գործատուից,եթե ռիսկի դիմի մարդկանց լուրջ իւնդիրների լուծումը հանձնել ոչ մասնագետի:Ես անձամ´՝ ոչ, չէի ընդունի..
    Վերջին խմբագրող՝ Manumel: 07.07.2007, 23:13: Պատճառ: Գրառման ավելացում


    Ասե՞մ, թէ՞ չասեմ..

Էջ 2 31-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտորումներ հոգեբանության շուրջ
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 04.05.2016, 23:11
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Փիլիսոփայության ռեֆերատ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.01.2011, 15:07
  4. Գրքեր հոգեբանության վերաբերյալ
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 02.12.2009, 16:36
  5. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 14.05.2009, 21:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •