Էդ .sql ֆայլի մեջ sql query-ներ են գրված, որոնք աշխատացնելով կառուցվում ու լցվում է տվյալ ծրագրի համար անհրաժեշտ բազան։
Եթե mysql server ունես ուրեմն կարաս Intel-ի ասած ձևով cmd-ից import անես։ էդ դեպքում որևէ ուրիշ ծրագիր պետք չի։ Կամ էլ կարող ես phpmyadmin, MySQLFront, SQLyog, MySQL Control Center ծրագրերից որևէ մեկով բացես ու աշխատացնես։ Նշածներս mysql-ի հետ աշխատելու ծրագրեր են։
Իսկ եթե mysql server չունես, ուրեմն նախ mysql server տեղադրի։
Wisper ջան, առանց օրինակների իհարկե չի լինի, բայց մենակ սենց «օրինակներ բզբզելով» էլ բան չես սովորի։ Խորհուրդ կտամ գրքեր ճարես ու գիրք կարդաս(ու միանգամից գրքի երկրորդ կեսից չսկսես), գրքի օրինակներն ու խնդիրները անես։ Թե չէ սենց բան դուրս չի գա։ Հարցերդ գիտե՞ս ինչի են նման։ Ոնց որ որոշես ինքնաթիռ սարքել ու ինքնաթիռի ակը ձեռդ գաս մոտս սենց խորհուրդ հարցնես. «Հլը էս ռեզինի կտորը տես ինչա՞։ Ասում են ինքնաթիռ քշելուց պետքա գալիս, բայց ինչ-որ նասոս անունով էրկաթ էլ ա պետք։ Կարողա՞ իմանաս էդ ինչա։ Առանց դրա յոլա չենք գնա՞»։
Համեմատությունս իհարկե մի քիչ չափազանցրած էր,հուսով եմ չնեղացար։Հարցերիդ իհարկե կշարունակենք խելքներիս կտրածի չափով պատասխանել, բայց ուղղակի չեմ կարծում, թե առանց լուրջ գիրք կարդալու մեր պատասխանները քեզ մեծ օգուտ տան։
Ի դեպ, եթե ուզում ես կարող եմ լավ գիրք խորհուրդ տալ։
Էջանիշներ