User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: Հայ երկրպագու

  1. #1
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ երկրպագու

    Ավելի լավ ա՝ առանձին թեմայում գնա քննարկումը, եթե իհարկե այդպիսին լինի:
    Նախ սենց մի օրինակ բերեմ. անցած մրցաշրջանում, երբ «Արարատը» պարտվեց «Փյունիկին» 5:0 հաշվով, հանդիպումը անց էր կացվում Աբովյան քաղաքում... Կիրակի երեկո էր, մարզադաշտը՝ կարելի ա ասել քաղաքի կենտրոնում, մուտքը՝ ձրի...
    Բացի մեզանից՝ «Արարատի» երկրպագուներից, ֆուտբոլիստներից ու մրցավարներից, մի քանի ոստիկաններից ու վազվզող պուճուր երեխեքից, կային մի տասը-քսան հոգի ժողովուրդ ևս...
    Էս պարզապես մի օրինակ էր... Եթե դու քեզ համարում ես ֆուտբոլի երկրպագու, խի՞ գոնե երբեմն չես գնում մարզադաշտ թիմիդ աջակցելու: Մեր աջակցությունը մերոնց շատ ա պետք: Բնականաբար, եթե մերոնք ունենան որոշակի հաջողություններ, տրիբուննաները առաջվա նման դատարկ չեն լինի... Բայց չէ՞ որ էտ հաջողությանը իրանք մենակ չեն հասնի: Երկրպագուների աջակցությունը մեծ ազդեցություն ա թողնում խաղի ընթացքի վրա: Հիմա ես խոսում եմ թե՛ առաջնության, թե՛ հավաքականի խաղերի մասին: Մարզադաշտ չհաճախելու հիմնական պատճառը էն ա, որ հայերը ֆուտբոլ չեն սիրում: Իսկականից ՍԻՐՈՒՄ: Հա, պարապ ժամանակ ֆուտբոլ լինի, կնայեն, ձևի համար էլ թիմերից մեկին կերկրպագեն...
    «Երևան Յունայթեդի» խաղերը հիշու՞մ եք. համերգներ, մրցանակներ... Ինչքաաա՜ն մարդ կար տրիբուննաներում: Իսկ առա՞նց դրա... Պարզապես ֆուտբոլ նայելու համար էլ մեկ-մկե կարելի ա չալարել, բազկաթոռից պոկվել ու դուրս գալ տանից:
    Մեր՝ մարզադաշտեր այցելելը ու երկրպագելը մեր ֆուտբոլի զարգացման կարևոր նախադրյալներից ա:
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  2. #2
    My Game Is Fair Play Barça-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    լրիվ համաձայն եմ հետդ, բայց մի հատ բայց կա....
    մարզադաշտ գնում են Ֆուտբոլ նայելու, իսկ մերոնք ֆուտբոլ չեն խաղում ուղղակի վազվզում են դաշտում,շատ քիչ դեպքերում ենք ֆուտբոլ կարում նայենք մարզադաշտում, առաջին հերթին պետքա ղեկավարությունը հետևի ֆուտբոլին հետո երկրպագուներից պահանջեն որ մարզադաշտերը դատարկ չթողեն.

    ճանաչեք ճշմարտությունը, և այն ազատ կարձակի ձեզ(Հովհաննես 8:32)

  3. #3
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    Ղեկավարություն... Նորից ղեկավարության մասին ա խոսք գնում: Ախր դաշտ գնացողները մենք ենք. եթե դու չցանկանաս գնալ մարզադաշտ ֆուտբոլ նայելու, քեզ ո՞վ կարա ստիպի: Թիմերը էս մրցաշրջանում լիքը արտասահմանցիներ են հրավիրել, գոնե նրանց շնորհիվ խաղերը միիի քիչ դիտարժան կդառնան... Մեր ֆուտբոլում առաջընթացը ակնհայտ երևում ա, բայց ոչ մի բան մի անգամից չի լինում: Շատ ժամանակ ա պահանջվելու որոշակի արդյունքների հասնելու համար: Մենք էլ պիտի օգնենք: Թեկուզ միջազգային խաղերին գնալով ու միասնական նորմալ երկրպագելով... Նորմալ ասելով էն ի նկատի ունեմ, որ երբ մի գոլ են ուտում, սպասենք էլի, մեկ էլ տեսար եթե մեր աջակցությամբ ցույց տանք, որ 10:0 հաշվի դեպքում էլ իրանց հետ ենք, տղեքը կոգևորվեն, գոլ էլ կխփեն...
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  4. #4
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    ՀԻշում եք մի անգամ երկրորդ դիվիզիոնի խաղերից Երևան Յունաթեդ Գանձասար(ինչքան հիշում եմ) խաղը,ինչքան լավ էին խաղում,չէր զգացվում,թե երկրորդ դիվիզիոնի ակումբներ են,ու սաղ են պատճառով, որ Երևան Յունայթեդի ղեկավարությունը մինչ խաղո համերգ էր կազմակերպել,ու լիքը մարդ էր հավաքվել
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  5. #5
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    Հա բա ոնց չենք հիշում...Էհ հետո, որ ֆուտբոլը սկսվեց, ի՞նչ եղավ: Բնականաբար մարդիկ համերգի համար էին եկել: Նման միջոցներով երկրպագուին մարզադաշտ չես կանչի: Ում ա պետք նման ձևով ամբոխ հավաքելը, հը՞...
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  6. #6
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    Դե հա էկողները ֆուտբոլասերներ չէին(չնայած հիմնական մասը մնաց ֆուտբոլը նայելու),բայց կարևորը էտ չէր,ուզում էի ասել,որ, եթե մարզադաշտերը լեցուն լինեն ակտիվ ֆուտբոլասերներով,ֆուտբոլիստներն էլ իրենց ֆուտբոլիստ կզգան ու կաշխատեն իրենց ունակությունները ցույց տալ:Թե չէ մեր դաշտերում են կիարգի լռություն ա տիրում,որ երև շախմատի ժամանակ էտքն լուռ չեն լինում:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  7. #7
    ոչ մեկին չեմ խանգարում PygmaliOn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2006
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    տոմսի փող լիներ, կգնայի Իսպանիյա ու կերկրպագեյի Ռեալին:
    Вот и все... я уже НЕ в армии

  8. #8
    My Game Is Fair Play Barça-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    Առաջնթացի էնքանել համաձայն չեմ, որովհետև անձամբ ես առաջնթաց այնքանել չեմ նկատում, արտասահմանցի սեվամորթ ֆուտբոլիստներ կամ ոչ Հայ ֆուտբոլիստներ հրավիրելով մարզադաշտը կլցնես ընդամենը 2 խաղով, մերոնք ինչովեն պակաս դրանցից? խի մերոնց ոչ մեկ նոռմալ չի հետևում, էսոր հայաթներում էնքան տաղանդավոր երեխեք կան որ դրանցից ամեն մեկը կարա իրա ժամանակին մեր հավաքականի անդամներից լինի. Մերոնք Ֆուտբոլը մենակ բիզնես են պատկերացնում.
    Ֆուտբոլը մինչև բիզնես դառնալը կատարելագործվել է որպես խաղ և հետո նոր որպես բիզնես, իսկ մեր մոտ փորձում են միանգամից բիզնեսի վերածել ու ոչ էնա ստացվում ոչ էլ էն.

    Ու մի բան էլ պետքա հաշվի առնել որ Փյունիկին էտքան առաջ տանելով էլ մեր ֆուտբոլը չի զարգանա, արդեն 2 տարեկան երեխենել գիտի որ փյունիկը հայաստանի չեմպիոնա, կարևոր չի ոնցա չեմպիոն դառել կարևորը չեմպիոն ա, Ինտրիգա չկա առաջնությունում հենց առաջնության սկզբից, էտ պատճառով էլ հետաքրքրությունը կորումա, ինչքանել ուզումա ցածր մակարդակի ֆուտբոլ խաղան ներքին առաջնությունում ,բայց եթե գիտես որ խաղում են հավասար պայմաններում ու փորձում են որոշել չեմպիոնի հարցը, հետաքրքրությունա առաջանում խաղը նայելու, իսկ մեր մոտ էտ ամենը բացակայում ա, առաջնության սկզբից պարզ ա հաղթողը, խի գնաս խաղը նայելու եթե գիտես ովա հաղթելու ու էնքանել գրավիչ ու բարձրակարգ ֆուտբոլ չես դիտելու.

    ճանաչեք ճշմարտությունը, և այն ազատ կարձակի ձեզ(Հովհաննես 8:32)

  9. #9
    Knight of Cydonia Davo'o-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    543
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    Հայ երկրպագու
    Շատ դաժան բառակապակցություն եք որոշել քննարկել: Ես նախկինում երբեմն երեւում էի մարզադաշտերում, մինչեւ 18-19 տարեկանս գոնե գավաթի եզրափակիչները միշտ այցելում էի: Կենդանի ֆուտբոլ դիտելը իհարկե շատ հաճելի է, երբ մտնում ես դաշտ զգում ես շունչը...
    Բայց ժամանակի ընթացքում հիասթափվեցի ամեն ինչից, ախր շատ վատ են խաղում:
    Երեկ Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մտածում էի ինչ դաժան բան է հայ երկրպագու լինելը, համարյա մազոխիզմ: Ամեն անգամ, համոզված լինելով, որ պարտվելու է հավաքականը, խաղից առաջ սկսում ես հավատալ հրաշքների, սրտի թրթիռով սպասում ես խաղին ու մրցավարի սուլիչի հետ սկսվում է տառապանքը, մինչեւ առաջին բաց թողած գոլը նյարդայնանում ես ինչքան ուժ ունես, հետո արդեն ավելի տանելի է դառնում այդ տառապալից ֆուտբոլը:
    ԱՄԱՌՈՒ, Բա մեղկ չե՞մ, ջահել տղա եմ, էսքան ներվերս քայքայեմ էս հայկական ֆուտբոլի պատճառով:
    — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
    ...Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...

  10. #10
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    Կարեն

    Էտ էրեխեքը, որ հայաթներում գնդակ են տշում, հիմնականում մարզվում են մեր ակումբների մարզադպրոցներում: Հա՛, իրանց մրցաշարերում հասնում են հաջողության... Բայց շատ-շատ տաղանդավոր էրեխեք, հենց էն ամենա-ամենատաղանդավորները մի երկու տարուց, երբ մեծանում են, թողնում են ամեն ինչ... Որովհետև նրան չէին ասել, որ գիտե՞ս, դու կարաս ինչ-որ բանի հասնես. իրանց պետք չի պարզապես մարզիչ, պտի հոգեբան էլ լինեն էտ մարդիկ: Լավ, ես շատ խորացա)))

    Էս տարի էլ ոչ ոք նախօրոք ասել չի կարա, թե չեմպիոնը մեկ ա «Փյունիկն» ա: Էս քանի տարի ա մենք նույնիսկ կասկածներ չունեինք էտ առումով, բայց հիմա լիքը բան ա փոխվել: Ասպարեզ ա եկել մի նոր թիմ՝ «Բենտոնիտը»: Ու հաստատ առաջատարների հետ հավասար մրցելու ա: Առաջնությունը հետաքրքրանում ա... ԴԵ ԳՆԱՑԵՔ ԴԱՇՏ, ԷԼԻ՛

    Դավո'Օ

    Դավ, վատ են խաղում, բայց շարունակում ես, չէ՞ tv-ով խաղերը նայել ու նույն ձևով անհանգստանալ: Էտ նույն անհանգստանալը դաշտում էլ կարաս))))))
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  11. #11
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    Մեկ-մեկ նայում եմ հայաթում էրեխեքը ոնց են խաղում ու իսկականից հիանում եմ իրեն խաղով,ու իսպանացի կամ անգլիացի էրեխեքից մերոնք հաստատ ավելի մտածված են խաղում բակերում:Բանն էլ են ա,որ ֆուտբոլը խելքով են խաղում:Էս խելոք էրեխեքը մեծանալով մի մասնագիտուտթուն են ձեռք բերում, ինչքան էլ որ ֆուտբոլը սիրեն,եթե զգում են,որ էտ ասպարեզում հեռանկարներ չկան,էլ ֆուտբոլով չեն զբաղվում,ու(առանց որևէ մեկին վիրավորելու ցանկությամբ) ֆուտբոլի հետ մնում են հիմնականում նրանք,ովքեր ուրիշ բանով չեն կարող զբաղվել: Է, էտ մարդիկ,էս մտքի խաղում ինչ պիտի անեն:Դրա համար պետք է այնպես անել,որ ֆուտբոլիստները ֆուտբոլին նայեն ոչ թե որպես զբաղմունքի,այլ աշխատանքի,որով հնարավոր է լավ ապրել:
    Amaru ջան, տեսնելով ոնց էս բոլորիս համոզում, որ մարզադաշտերը դատարկ չթողնենք,իսկականից ընենաց ցանկություն ա առաջանում խաղերին այցելելու

    Ավելացվել է 4 րոպե անց
    Հա բա էդ Բենտոնիտը ո՞ր տեղի թիմ ա
    Վերջին խմբագրող՝ Array: 30.03.2007, 17:18: Պատճառ: Գրառման ավելացում
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  12. #12
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    «Բենտոնիտը» Իջևանի թիմ ա: Եթե որևէ մեկին հետաքրքիր ա, կարամ կազմն էլ գրեմ Հիմա ալարում եմ...
    Միայն թե հաստատ հայտնի չի՝ խաղալու են առաջին լիգայում, թե բարձրագույն խմբում... Հավանաբար ամեն ինչ կորոշվի «Միկայի» հետ խաղից հետո: Նման թիմը բայց բարձրագույն խմբում պիտի լինի:
    Վախ, համոզե՞լ եմ քեզ Ինչ լավա.. Դե ես դեռ շարունակելու եմ համոզելը...)))
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  13. #13
    My Game Is Fair Play Barça-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարեն
    Ասպարեզ ա եկել մի նոր թիմ՝ «Բենտոնիտը»: Ու հաստատ առաջատարների հետ հավասար մրցելու ա: Առաջնությունը հետաքրքրանում ա...
    էտ քո ասածը նույնն ա ոնցոր ասես Նայեք Լա լիգայում թազա թիմա հայտնվելէ Նաստիկ Տարագոնան, նայեք ոնցա առաջատարների հետ մրցակցելու.
    մի քանի խաղ կխաղա ու միջակների շարքում կավարտի առաջնությունը իմ կարծիքով, նույն բաներն էլ ես լսել էին պղնձի գործարանի հովանավորության տակ գտնվող թիմի մասին.

    Ավելացվել է 2 րոպե անց
    Իսկ ինչ մնումա քո ասած շատ տաղանդավոր էրեխեքի մասին ես հենց էտեմ ասում որ ղեկավարությունը քիչա խառնվում էտ հարցերին, ղեկավարություն ասելով դու մի հասկացի նախագահ ու պաշտպանության նախարար, եթե մեր ֆուտբոլային դպրոցներում մարզեն ավելի փորձառու մարզիչներ, ու ոչ թե էնրանք ովքեր բան չունեն անելու հայաթում նարդի խաղալու փոխարեն գալի մի 10 հատ էրեխա էն վեկալում ու սկսում էն հավայի վազացնել, ձեռի հետել փողեն աշխատում, հաստատ մեր ֆուտբոլը ավելի լավ վիճակում կլնի.
    Վերջին խմբագրող՝ Barça: 30.03.2007, 18:30: Պատճառ: Գրառման ավելացում

    ճանաչեք ճշմարտությունը, և այն ազատ կարձակի ձեզ(Հովհաննես 8:32)

  14. #14
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    Հա դե, լրիվ ճիշտ ես ասում մանկապատանեկան ֆուտբոլի մասին...
    Բայց «Բենտոնիտի» պահով համաձայն չեմ: Իսպանիայում «Խիմնաստիկը», իսկ ստեղ «Բենտոնիտը»... Նույնը չի էլի: Թիմում շատ լավ բարձրակարգ ֆուտբոլիստներ կան: Ու ընդամենը մի քանի հայ ֆուտբոլիստ... Եթե բարձրագույն խմբում խաղան, ինչը արդեն 90%-ով ա, էտի մեր ֆուտբոլի համար շատ մեծ բան կլինի: Մենակ մի բան ա վախեցնում. արդյոք էս էն հերթական թիմերից չի՞, որ մի մրցաշրջան հետո «պռծնելու» են... Թեկուզ նայենք իրանց դարպասապահի կարյերային: Քանի անգամ իրա առաջնությունների լավագույն դարպասապահ ա ճանաչվել, էտ առաջնություններն էլ Նորվեգիան ու Նոր Զելանդիան են: Երկրորդի մասին ոչինչ ասել չեմ կարա, բայց Նորվեգիան վատ առաջնություն չունի... Ֆինլանդիայի չեմպիոն,Միլանում էլ փորցաշրջան էր անցել: Էխխխխ...
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  15. #15
    My Game Is Fair Play Barça-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    հույս ունենանք որ էս հարցում ես կսխալվեմ, ու մեր սիրելի Բենտոնիտը լավ թիմ կլինի ոչ թե մի մրցաշրջան այլ մի քանի տասնամյակ.
    բայց քանի որ հայաստանում էնք, ստեղ ոչ թե հույսը վերջումա մահանում այլ ընդհանրապես չի լինւոմ.

    ճանաչեք ճշմարտությունը, և այն ազատ կարձակի ձեզ(Հովհաննես 8:32)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •