հիշու՞մ եք, թե մեր սիրելի հավաքականը ե՞րբ է վերջին անգամ սեփական հարկի տակ պաշտոնական խաղում գոլ խփել… ինչքան էլ որ հետաքրքրվում եմ ֆուտբոլով՝ չեմ հիշում… կարծեմ ռումինացիներին են խփել… իսկ ռումինացիների դեմ երևի 3 տարի առաջ ենք խաղացել…Որ՞ն է ֆուտբոլի իմաստը… ԳՈԼԸ… ու եթե 3 ՏԱՐԻ գնում եմ մարզադաշտ ու տեսնում ՄԻԱՅՆ մեր դարպասում խփված գոլեր… էլ խի՞ գնամ… ստադիոն գնում են հաճույք ստանալու, ոչ թե ներվայնանալու համար… սխա՞լ եմ ասում… ֆուտբոլը խաղ է, իսկ խաղը հաճույք ստանալու համար… Գտնում եմ, որ մեր հավաքականի խաղը նայելու համար չարժի փող տալ… կապ չունի, թե ինչքան… ու՞ր են գնում այդ փողերը… դեպի Հայկական ֆուտբոլի զարգացու՞մ… ՉԵՄ հավատում… դրանք գնում են մի քանի անհատների գրպանը… ինչի՞ համար էդ անհատներին հարստացնենք… առանձ այն էլ դժվար թե փողի կարիք ունենան… Ուզում եք, որ շատ մարդ գա մարզադաշտ ու ոգևորի մեր հավաքականին… Ինձ ճիշտ հասկացեք… փորձը ցույցա տալիս, որ մարզասերին մարզադաշտ է բերում լավ խաղ տեսնելու ակնկալիքը… հիշու՞մ եք Փյունիկ-Տամպերե խաղը… հիշու՞մ եք, թե քանի հազար մարդ չկարողացավ մուտք գործել մարզադաշտ, քանի որ խաղը սկսվելուց 1 ժամ առաջ արդեն բոլոր տեղերը զբաղեցված էին… հիշու՞մ եք, թե ինչպես էին մարզասերները ամբողջ խաղի ընթացքում ոգևորում թիմին… ինչու՞ էր այդպես… որովհետև Փյունիկը մրցակցի հարկի տակ հաղթել էր 4-0 հաշվով… եթե պարտված լիներ նույն հաշվով՝ հաստատ 1000 հոգուց ավել մարդ չէր հավաքվի… Ես կարծում եմ, որ պետք է ԻՋԵՑՆԵԼ տոմսեի գները, որպեսզի շատ մարդ գնա մարշադաշտ ու դեպք է մեր հավաքականը ավելի լավ խաղա, որ ավելի շատ մարդ գնա մարզադաշտ:
Ախր ինչի՞ մասին ա խոսքը,հը՞ն... Էտ ե՞րբ են բոլոր տոմսերը էտքան եղել: Եթե դու անպայման ուզում ես նստել կանաչ տրիբունաներում, էտ արդեն ուրիշ հարց... Բայց դե եթե կարծում ես՝ հազար հինգ հարյուր դրամ մեր հավաքականի խաղը նայելու համար շաաաատ-շատ ա, էլ ինչ ասեմ...
Սիրելի Amaru, քո գրածը կարդալիս ինձ վատ զգացի… վիրավորական է իմ հասցեին ասված նման խոսքեր կարդալը… իսկապե՞ս կարծում ես, որ ես ափսոսում եմ էդ 1500 դրամը… ԼԱՎ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ(որպիսին ես ինձ համարում եմ) միշտ էլ կգնա սիրելի թիմի խաղերին անկախ տոմսի գնից, բայց որպեսզի ֆուտբոլասերներն էլ գնան մարզադաշտ՝ պետք է ԻՋԵՑՆԵԼ տոմսերի գները… հակառակ դեպքում ոչ մի անգամ եմ 5000-ից ավել մարդ չի հավաքվի ստադիոնում… մի անգամ էլ կարդացի գրածդ… չգիտեմ ո՞նց բացատրեմ, որ սխալ ես ընկալել գրածներս… իրականում ես չեմ ափսոսում այն փողը, որը տալիս եմ ստադիոն մտնելու համար, իսկ վերևներում ես խոսում էի ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐԻ, այլ ոչ թե ՀՀ-ի երկրպագուի անունից… ՀՀ-ի երկրպագուն՝ մասնավորապես ԵՍ, ՉԵՄ ափսոսում 1500 դրամ տալ հավաքականի խաղը նայելու համար, բայց ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐԸ ափսոսումա… չգիտեմ էլ ոնց բացատրեմ… հույս ունեմ, որ հասկանալի եմ գրել…
ARMENIA FOREVER