Մադրիդիստ
Պարզապես պիտի հայտավորված լինեն: Եվ ոչ թե հայ, այլ ՀՀ քաղաքացի![]()
Մադրիդիստ
Պարզապես պիտի հայտավորված լինեն: Եվ ոչ թե հայ, այլ ՀՀ քաղաքացի![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Ես՝ ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒՍ ցավով պետք է նշեմ, որ Հայաստանի հավաքականի խաղերին
5-6 հազար մարդա հավաքվում… խի՞… որովհետև տոմսերի գները թանկ են… անձամբ ես որոշել եմ այլևս Չգնալ հավաքականի խաղերին: խի՞… պարզապես չեմ ուզում 5000 դրամ տալ ու տեսնել, թե ինչպե՞ս են ֆինները 95 րոպե գրոհում, կամ ինչպե՞ս է Նիստերլոյը մեր տուգանային հրապարակում «հրաշքներ գործում»… եթե տոմսի գինը լինի 500-1500 դրամ՝ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի, ֆուտբոլիստները ոգևորված կխաղան, իսկ տոմսերի գները սահմանողներն էլ հաստատ ավելի շատ եկամուտ կունենան տոմսերի վաճառքից, քան հիմա… երբ որ մեր հավաքականը ավելի բարձրակարգ խաղ կցուցադրի, էդ ժամանակ թող գները հետզհետե աճեն ու ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ էլ կիմանա, որ իզուր չի տալիս էդ փողը… մեր հաաքականի խաղը կոպիտ ասած ձրի նայելու խաղ է, իսկ մրցակիցներինն էլ հիմնականում 1000 դրամից չի անցնում… հարցը էնա, որ երկրպագուներին ստադիոն բերելու համար տոմսերի գները թանկ են… ես հլը ոչինչ՝ սենց խոսում եմ, բայց Ղազախստանի հետ խաղին էլ եմ գնալու: Բայց գիտեմ շատերին, ովքեր հենց տոմսերի գների պատճառով հավաքականի խաղերին չեն գնում:
Իսկ առաջնության մասին ասեմ, որ երկրպագում եմ Գյումիի «Շիրակին» ու Երևանում անցկացրած իրա ԲՈԼՈՐ խաղերին ներկա եմ լինում…
Ես քեզ ո՜նց եմ հասկանում…Հայ երկրպագու
Շատ դաժան բառակապակցություն եք որոշել քննարկել: Ես նախկինում երբեմն երեւում էի մարզադաշտերում, մինչեւ 18-19 տարեկանս գոնե գավաթի եզրափակիչները միշտ այցելում էի: Կենդանի ֆուտբոլ դիտելը իհարկե շատ հաճելի է, երբ մտնում ես դաշտ զգում ես շունչը...
Բայց ժամանակի ընթացքում հիասթափվեցի ամեն ինչից, ախր շատ վատ են խաղում:
Երեկ Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մտածում էի ինչ դաժան բան է հայ երկրպագու լինելը, համարյա մազոխիզմ: Ամեն անգամ, համոզված լինելով, որ պարտվելու է հավաքականը, խաղից առաջ սկսում ես հավատալ հրաշքների, սրտի թրթիռով սպասում ես խաղին ու մրցավարի սուլիչի հետ սկսվում է տառապանքը, մինչեւ առաջին բաց թողած գոլը նյարդայնանում ես ինչքան ուժ ունես, հետո արդեն ավելի տանելի է դառնում այդ տառապալից ֆուտբոլը:
ԱՄԱՌՈՒ, Բա մեղկ չե՞մ, ջահել տղա եմ, էսքան ներվերս քայքայեմ էս հայկական ֆուտբոլի պատճառով:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ