User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: Հայ երկրպագու

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    My Game Is Fair Play Barça-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    Առաջնթացի էնքանել համաձայն չեմ, որովհետև անձամբ ես առաջնթաց այնքանել չեմ նկատում, արտասահմանցի սեվամորթ ֆուտբոլիստներ կամ ոչ Հայ ֆուտբոլիստներ հրավիրելով մարզադաշտը կլցնես ընդամենը 2 խաղով, մերոնք ինչովեն պակաս դրանցից? խի մերոնց ոչ մեկ նոռմալ չի հետևում, էսոր հայաթներում էնքան տաղանդավոր երեխեք կան որ դրանցից ամեն մեկը կարա իրա ժամանակին մեր հավաքականի անդամներից լինի. Մերոնք Ֆուտբոլը մենակ բիզնես են պատկերացնում.
    Ֆուտբոլը մինչև բիզնես դառնալը կատարելագործվել է որպես խաղ և հետո նոր որպես բիզնես, իսկ մեր մոտ փորձում են միանգամից բիզնեսի վերածել ու ոչ էնա ստացվում ոչ էլ էն.

    Ու մի բան էլ պետքա հաշվի առնել որ Փյունիկին էտքան առաջ տանելով էլ մեր ֆուտբոլը չի զարգանա, արդեն 2 տարեկան երեխենել գիտի որ փյունիկը հայաստանի չեմպիոնա, կարևոր չի ոնցա չեմպիոն դառել կարևորը չեմպիոն ա, Ինտրիգա չկա առաջնությունում հենց առաջնության սկզբից, էտ պատճառով էլ հետաքրքրությունը կորումա, ինչքանել ուզումա ցածր մակարդակի ֆուտբոլ խաղան ներքին առաջնությունում ,բայց եթե գիտես որ խաղում են հավասար պայմաններում ու փորձում են որոշել չեմպիոնի հարցը, հետաքրքրությունա առաջանում խաղը նայելու, իսկ մեր մոտ էտ ամենը բացակայում ա, առաջնության սկզբից պարզ ա հաղթողը, խի գնաս խաղը նայելու եթե գիտես ովա հաղթելու ու էնքանել գրավիչ ու բարձրակարգ ֆուտբոլ չես դիտելու.

    ճանաչեք ճշմարտությունը, և այն ազատ կարձակի ձեզ(Հովհաննես 8:32)

  2. #2
    Knight of Cydonia Davo'o-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    543
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ երկրպագու

    Հայ երկրպագու
    Շատ դաժան բառակապակցություն եք որոշել քննարկել: Ես նախկինում երբեմն երեւում էի մարզադաշտերում, մինչեւ 18-19 տարեկանս գոնե գավաթի եզրափակիչները միշտ այցելում էի: Կենդանի ֆուտբոլ դիտելը իհարկե շատ հաճելի է, երբ մտնում ես դաշտ զգում ես շունչը...
    Բայց ժամանակի ընթացքում հիասթափվեցի ամեն ինչից, ախր շատ վատ են խաղում:
    Երեկ Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մտածում էի ինչ դաժան բան է հայ երկրպագու լինելը, համարյա մազոխիզմ: Ամեն անգամ, համոզված լինելով, որ պարտվելու է հավաքականը, խաղից առաջ սկսում ես հավատալ հրաշքների, սրտի թրթիռով սպասում ես խաղին ու մրցավարի սուլիչի հետ սկսվում է տառապանքը, մինչեւ առաջին բաց թողած գոլը նյարդայնանում ես ինչքան ուժ ունես, հետո արդեն ավելի տանելի է դառնում այդ տառապալից ֆուտբոլը:
    ԱՄԱՌՈՒ, Բա մեղկ չե՞մ, ջահել տղա եմ, էսքան ներվերս քայքայեմ էս հայկական ֆուտբոլի պատճառով:
    — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
    ...Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •