Հայ երկրպագու
Շատ դաժան բառակապակցություն եք որոշել քննարկել: Ես նախկինում երբեմն երեւում էի մարզադաշտերում, մինչեւ 18-19 տարեկանս գոնե գավաթի եզրափակիչները միշտ այցելում էի: Կենդանի ֆուտբոլ դիտելը իհարկե շատ հաճելի է, երբ մտնում ես դաշտ զգում ես շունչը...
Բայց ժամանակի ընթացքում հիասթափվեցի ամեն ինչից, ախր շատ վատ են խաղում:
Երեկ Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մտածում էի ինչ դաժան բան է հայ երկրպագու լինելը, համարյա մազոխիզմ: Ամեն անգամ, համոզված լինելով, որ պարտվելու է հավաքականը, խաղից առաջ սկսում ես հավատալ հրաշքների, սրտի թրթիռով սպասում ես խաղին ու մրցավարի սուլիչի հետ սկսվում է տառապանքը, մինչեւ առաջին բաց թողած գոլը նյարդայնանում ես ինչքան ուժ ունես, հետո արդեն ավելի տանելի է դառնում այդ տառապալից ֆուտբոլը:
ԱՄԱՌՈՒ, Բա մեղկ չե՞մ, ջահել տղա եմ, էսքան ներվերս քայքայեմ էս հայկական ֆուտբոլի պատճառով:
Էջանիշներ