Ավելի լավ ա՝ առանձին թեմայում գնա քննարկումը, եթե իհարկե այդպիսին լինի:
Նախ սենց մի օրինակ բերեմ. անցած մրցաշրջանում, երբ «Արարատը» պարտվեց «Փյունիկին» 5:0 հաշվով, հանդիպումը անց էր կացվում Աբովյան քաղաքում... Կիրակի երեկո էր, մարզադաշտը՝ կարելի ա ասել քաղաքի կենտրոնում, մուտքը՝ ձրի...
Բացի մեզանից՝ «Արարատի» երկրպագուներից, ֆուտբոլիստներից ու մրցավարներից, մի քանի ոստիկաններից ու վազվզող պուճուր երեխեքից, կային մի տասը-քսան հոգի ժողովուրդ ևս...
Էս պարզապես մի օրինակ էր... Եթե դու քեզ համարում ես ֆուտբոլի երկրպագու, խի՞ գոնե երբեմն չես գնում մարզադաշտ թիմիդ աջակցելու: Մեր աջակցությունը մերոնց շատ ա պետք: Բնականաբար, եթե մերոնք ունենան որոշակի հաջողություններ, տրիբուննաները առաջվա նման դատարկ չեն լինի... Բայց չէ՞ որ էտ հաջողությանը իրանք մենակ չեն հասնի: Երկրպագուների աջակցությունը մեծ ազդեցություն ա թողնում խաղի ընթացքի վրա: Հիմա ես խոսում եմ թե՛ առաջնության, թե՛ հավաքականի խաղերի մասին: Մարզադաշտ չհաճախելու հիմնական պատճառը էն ա, որ հայերը ֆուտբոլ չեն սիրում: Իսկականից ՍԻՐՈՒՄ: Հա, պարապ ժամանակ ֆուտբոլ լինի, կնայեն, ձևի համար էլ թիմերից մեկին կերկրպագեն...
«Երևան Յունայթեդի» խաղերը հիշու՞մ եք. համերգներ, մրցանակներ... Ինչքաաա՜ն մարդ կար տրիբուննաներում: Իսկ առա՞նց դրա... Պարզապես ֆուտբոլ նայելու համար էլ մեկ-մկե կարելի ա չալարել, բազկաթոռից պոկվել ու դուրս գալ տանից:
Մեր՝ մարզադաշտեր այցելելը ու երկրպագելը մեր ֆուտբոլի զարգացման կարևոր նախադրյալներից ա: