User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Ամուսնական հարաբերություններ

  1. #1
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամուսնական հարաբերություններ

    Հայաստանում ընդունված ա, որ կինը պիտի չաշխատի, տնային գործերն անի, էրեխեքին նայի, երբ ամուսինը աշխատանքից գա՝ ոտները դնի սեղանին ու հեռուստացույցը միացնի, կինը պիտի ճաշը մատուցի:
    Ի՞նչ կարծիքներ կան սրա մասին մեր ֆորւմի անդամների մոտ: Կին ամուսին հարաբերություններում պիտի ամուսինը իշխի, թե հավասար լինեն (3-րդ դեպքը չեմ գրում):

  2. #2
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական հարաբերություններ

    Անկեղծ ասած տանել չեմ կարողանում այն ինչ նկարագրեցիր...ու բարեբախտաբար, այդ պատկերը հայկական ընտանիքներում, հատկապես նորաստեղծ, կարծես անհետանում է...ընտանիքը պետք է լինի ԲՈԼՈՐԻՆԸ, այսինքն, յուրաքնչյուր անձնավորություն պետք է գիտակցի ու տեսնի իր կարևոր դերը ընտանեկան կյանքում...սեր, հարգանք, հասկացողություն - նման գաղափարները պետք է ընտանիքի բոլոր անդամների մոտ լինեն...
    և մի բան էլ...եթե ես ամուսնանում եմ ասենք մեկի հետ, ապա սիրելուց բացի, ընդունում եմ այդ մարդուն այնպիսին, ինչպիսին որ կա...և բնականբար պահանջում եմ նրանից նույնը , դա բնական է...և քանի որ չաշխատել ինձ համար նշանակում է պարզապես "խեղդվել" ու կյանքս արանց աշխատանքի չեմ պատկերացնում, ապա նա բնականաբար, ընդունելով ինձ այդպիսին պետք է խոչնդոտ չստեղծի ինձ այդ հարցում...եթե ոչ՝ ապա դա նա չի, ում հետ ես պետք է կապեմ իմ կյանքը, քանի որ նա դրանով ցույց կտա , որ չի հարգում ինձ ու իմ ցանկութկունները...

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական հարաբերություններ

    Հո՛վ, էս ի՞նչ ես լսել, նման թեմա ես բացել:
    Ես կարծում եմ, որ կինը պետք է իր համար պարապ-սարապ ման գա, իսկ ամուսինը և՛ փող վաստակի, և՛ տնային գործերն անի
    Իսկ եթե ավելի լուրջ, պետք է հավասարություն լինի, միայն ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական հարաբերություններ

    Ես էլ եմ կողմ հավասարությանը: Ամուսիններից ոչ մեկը չպետք է իրեն ավելի բարձր դասի ու մյուսից ավելի շատ իրավունքներ ունենա: Եվ եթե կինը ցանկանում է աշխատել, բնականաբար, պետք է աշխատի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական հարաբերություններ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Հո՛վ, էս ի՞նչ ես լսել, նման թեմա ես բացել:
    Ես կարծում եմ, որ կինը պետք է իր համար պարապ-սարապ ման գա, իսկ ամուսինը և՛ փող վաստակի, և՛ տնային գործերն անի
    Իսկ եթե ավելի լուրջ, պետք է հավասարություն լինի, միայն ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ
    ինչպես իմ ու Հովոյի մոտ չէ՞
    qui sine peccato est?

  6. #6
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական հարաբերություններ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ես էլ եմ կողմ հավասարությանը: Ամուսիններից ոչ մեկը չպետք է իրեն ավելի բարձր դասի ու մյուսից ավելի շատ իրավունքներ ունենա: Եվ եթե կինը ցանկանում է աշխատել, բնականաբար, պետք է աշխատի:
    Մեկը մյուսից իրեն չպիտի ավել դասի, բայց տղմարդը պետք է ունենա իր տեղը, կինը՝ իր:
    Ես դեմ չեմ, որ կինը աշխատի , բայց եթե դա չի խանգարում երեխաների դաստիարակությանը ու խնամքին /ասենք վեց ամսեկան երեխային թողնի դայակի մոտ կամ մսուրում ու գնա գործի/:
    Տղամարդը կարող է սուրճ դնել կնոջ համար եռբեմն նույնիսկ կարող է նախաճաշ կամ ընթրիք պատրաստել, բայց էդ պիտի խասիաթ չսարքեն: Նույնպես նաև կինը կարող է օգնել ամուսնուն ընտանիքի ֆինանսական հարցերում, բայց ընտանիքը պահելու հոգսը տղամարդունն է: կինը կարող է ասենք վառված լամպը փոխել, բայց էդ տեսակ գործերն էլ տղամարդունն են, էնպես որ դեռ հնուց կյանքը ամեն ինչ դասավորել է մեր ազգային մտածելակերպում, ու դա շատ օբեկտիվ ձև է… Ու ինչքան էլ փորձենք մեզ ժամանակակից համարել, մեկա, հայ ենք, ու դա բոլորովին էլ վատ չի

  7. #7
    Մշտական անդամ TigranM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական հարաբերություններ

    Իմ կարծիքով , ընտանիքում պետք է լինի սեր , հարգանք,հավասարություն, ու ամեն մեկն կատարի իր պարտականությունները:Այս դեպքում եթե նույնիսկ այդպիսի հարցեր առաջանան, ապա շատ արագ կլուծվեն:
    Հայկական ընտանիքը դա մեզ բնորոշ ամենալավ գծերից է:Ու ես չեի ցանկանա ,որ մեր ընտանիքները նմանվեն ,ամերիկյան,եվորոպական կամ այլ ընտանիքներին…
    Էս հարցում նրանք մեզնից սովորելու շատ բան ունեն…
    Վերջին խմբագրող՝ NetX: 23.07.2006, 22:17:

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական հարաբերություններ

    Ճիշտ է, մեզ մոտ շատ լավ է, որ կինը ստրուկի նման է. ամբողջ օրը երեխա է պահում, տնային գործեր անում, սերիալ նայում, հարևանների հետ սուրճ խմում ու բամբասում: Իսկ մինչև ամուսնանալը բարձրագույն կրթություն ստացել է միայն օժիտի կազմն ամբողջական դարձնելու համար: Լավ է, որ անհատականություն չունի հայ կինը: Հենց այդպես էլ պետք է: Բա կնոջը կսազի՞ աշխատանքը: ՉԷ՜, ամոթ է: Ի՞նչ կասեն էդ կնոջ ամուսնու մասին: Ո՜նց է թույլ տալիս, որ իր կինը մարդամեջ դուրս գա:

  9. #9
    Սկսնակ անդամ Նարեկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական հարաբերություններ

    Կարծում եմ, որ այսպես կոչված հայկական ավանդական ընտանիքում կինը մեծ մասամբ տղամարդու ծառան է, գումարած դրան տղամարդու ոչ պատշաճ վերաբերմունքը կնոջը (ախչի մի հատ կոֆե դիր, արա հաց տուր ուտեմ սոված մեռա), որին շատ եմ ականատես եղել այլ ընտանիքներում: Եվ եթե կինը համակերպվում է դրա հետ, ապա նա իրեն չի կարող անձ համարել, նա արդեն ցածր է նույնիսկ իր ամուսնուց: Բայց վատն այն է, որ օրինակ ամբողջ օրը սերիալ նայող ու հարևանների հետ սուրճ խմող մարդու համար դա կարող է բավականին ձեռնտու լինել:

  10. #10
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական հարաբերություններ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ճիշտ է, մեզ մոտ շատ լավ է, որ կինը ստրուկի նման է. ամբողջ օրը երեխա է պահում, տնային գործեր անում, սերիալ նայում, հարևանների հետ սուրճ խմում ու բամբասում: Իսկ մինչև ամուսնանալը բարձրագույն կրթություն ստացել է միայն օժիտի կազմն ամբողջական դարձնելու համար: Լավ է, որ անհատականություն չունի հայ կինը: Հենց այդպես էլ պետք է: Բա կնոջը կսազի՞ աշխատանքը: ՉԷ՜, ամոթ է: Ի՞նչ կասեն էդ կնոջ ամուսնու մասին: Ո՜նց է թույլ տալիս, որ իր կինը մարդամեջ դուրս գա:
    Ավանդական ընտանիքը, անպայման չի, որ քո նկարագրածի պես լինի

  11. #11
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական հարաբերություններ

    Նախ սկսենք նրանից, որ հայ կինը չպետք է իրեն թույլ տա, որ օրվա ճաշը իր ամուսինը պատրաստի. իսկ եթե թույլ տա, ուրեմն, թող աղջիկները չնեղանան, նա "հայ կին" չի՜, համենայն դեպս իմ համար. իսկ մեկը ես ոչ "հայ կնոջ" հետ չեմ ցանկանա ամուսնանալ. էդ ուրիշ բան, որ կարող է կինը իրեն վատ զգալ, կամ ինչ-ինչ պատճառներով այդ օրը չկարողանա տան գործերը անել. խնդիր չկա. բայց այն որ ամեն օր տղամարդը պետք է անի այդ ամենը, դա ինձ համար առայժմ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է. ու ես չեմ համարում, որ կինը տնային գործերը անելով "տղամարդու ստրուկն է դառնում"

  12. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական հարաբերություններ

    Մեջբերում էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից
    Նախ սկսենք նրանից, որ հայ կինը չպետք է իրեն թույլ տա, որ օրվա ճաշը իր ամուսինը պատրաստի. իսկ եթե թույլ տա, ուրեմն, թող աղջիկները չնեղանան, նա "հայ կին" չի՜, համենայն դեպս իմ համար. իսկ մեկը ես ոչ "հայ կնոջ" հետ չեմ ցանկանա ամուսնանալ. էդ ուրիշ բան, որ կարող է կինը իրեն վատ զգալ, կամ ինչ-ինչ պատճառներով այդ օրը չկարողանա տան գործերը անել. խնդիր չկա. բայց այն որ ամեն օր տղամարդը պետք է անի այդ ամենը, դա ինձ համար առայժմ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է. ու ես չեմ համարում, որ կինը տնային գործերը անելով "տղամարդու ստրուկն է դառնում"
    Գիտես, կան ընտանիքներ, որտեղ տղամարդն է ճաշը եփում, իսկ կինն ուրիշ գործ է անում։ Դա արդեն կախված է նրանից, թե ինչ համաձայնության կգան ամուսինները։ Դա նրանց անձնական գործն է, և եթե երկուսին էլ ձեր է տալիս, ապա ո՞վ իրավունք ունի դժգոհելու։ Ես չեմ ասում, թե ճիշտն այդպես է, բայց սխալ էլ չեմ համարի, եթե այդպես լինի։ Գուցե ամուսինն, ասենք, ավելի համեղ է պատրաստում, կամ ինչ-ինչ հանգամանքների բերումով կինը չի կարող դրանով զբաղվել, և այդ աշխատանքն ամուսինն է ստանձնում։ Ի՞նչ կա որ։ Նորից եմ ասում, դա այն դեպքում, եթե նրանք երկուսն էլ համաձայն են, ոչ թե կինը դրան հասնում է ամուսնուն ճնշելով ու նրա իրավունքները ոտնահարելով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #13
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական հարաբերություններ

    Մեջբերում էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից
    հայ կինը չպետք է իրեն թույլ տա, որ օրվա ճաշը իր ամուսինը պատրաստի. իսկ եթե թույլ տա, ուրեմն, թող աղջիկները չնեղանան, նա "հայ կին" չի՜,
    Համաձայն չեմ քեզ հետ: կարծում եմ բոլոր տղամարդիկ, գոնե մի քանի բան պիտի կարողանան պատրաստել: Եթե հայ կին է, դա չի նշանակում, որ ծառա է, ու պարտավոր է ամբողջ օրը խոհանոցում անցկացնել: Օրինակ ես մեծ հաճույքով ուտելիք կպատրաստեի կնոջս համար, երբ ասենք նա զբաղված է, տանը չէ, կամ ասենք ման գալու է գնացել: "ափսոս կին չունեմ": Վերջպես աշխարհի ամենալավ խոհարարները տղամարդիկ են:

    իսկ ընդհանուր թեմաի մասին, կարծում եմ, որ տղամարդը ամեն ինչ պիտի անի կնոջը հաճույք պատճառելու համար, ստանալով դրանից հաճույք .

    Կնոջ աշխատելուն երբեք դեմ չեմ եղել: Թող աշխատեն ելի ի՞նչ ա եղել:

  14. #14
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական հարաբերություններ

    Մեջբերում Poet-ի խոսքերից
    Համաձայն չեմ քեզ հետ: կարծում եմ բոլոր տղամարդիկ, գոնե մի քանի բան պիտի կարողանան պատրաստել: Եթե հայ կին է, դա չի նշանակում, որ ծառա է, ու պարտավոր է ամբողջ օրը խոհանոցում անցկացնել: Օրինակ ես մեծ հաճույքով ուտելիք կպատրաստեի կնոջս համար, երբ ասենք նա զբաղված է, տանը չէ, կամ ասենք ման գալու է գնացել: "ափսոս կին չունեմ": Վերջպես աշխարհի ամենալավ խոհարարները տղամարդիկ են:

    իսկ ընդհանուր թեմաի մասին, կարծում եմ, որ տղամարդը ամեն ինչ պիտի անի կնոջը հաճույք պատճառելու համար, ստանալով դրանից հաճույք .

    Կնոջ աշխատելուն երբեք դեմ չեմ եղել: Թող աշխատեն ելի ի՞նչ ա եղել:
    էլի որ տղամարդը գոնե ձվածեղ պիտի իմանա սարքել. նորից եմ ասում. ես կարծում եմ, ու ավելին, համոզված եմ, որ կինը տնային գործերը անելով չի դառնում (ինչպես շատերն են ասում) ծառա կամ ստրուկ

  15. #15
    Սկսնակ անդամ Նարեկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական հարաբերություններ

    Չեմ տեսնում ոչ մի պատճառ, ըստ որի տղամարդը չի կարող միշտ ինքը ճաշ պատրաստել, այնինչ ըստ ոմանց հայտնած կարծիքի կինը կարող է և պետք է: Կարծում եմ, որ ամեն ինչ տանը պետք է արվի հավասարապես և կնոջ և տղամարդու կողմից, որպեսզի երկուսն էլ հավասարապես հնարավորություն ունենան աշխատելու, հանգստանալու կամ օրինակ գիրք կարդալու: Իսկ այն, որ որոշ բաներ ոմանց ձեռք են տալիս, դա իրենց գործն է, կարծում եմ դեռևս միշտ հնարավոր է գտնել կին, որը չունի ոչ մի ինտելեկտուալ հավակնություն և պատրաստ է ամբողջ օրը աման լվալ, ճաշ եփել և այլն:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնական դավաճանություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 203
    Վերջինը: 05.02.2023, 14:06
  2. Առաջին ամուսնական գիշեր
    Հեղինակ՝ rolex, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 302
    Վերջինը: 04.06.2014, 18:38
  3. Նախասեռական ամուսնական հարաբերություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 23
    Վերջինը: 29.10.2008, 14:04
  4. Ամուսնական անհավատարմության և ամուսնալուծությունների դրդապատճառները
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 21
    Վերջինը: 08.08.2008, 11:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •