kiki-ի խոսքերից
էս_ինչ_սոված_եմ ջան, փաստորեն քո ասածից դուրսա գալիս, որ եթե ես ասենք եփել դեռ չգիտեմ, ապա լավ կին իմ ամուսնում համար չե՞մ կարող լինել...տղաներ լսեցիք, հանկարծ մեկդ ինձ ամուսնության առաջարկ չանի, խղջացեք ձեզ...
հարգելիս, ասեմ քեզ, որ լավ կին լինելու համար միայն եփելը շատ քիչ է...ես կասեի անգամ դա վերջիններից է որ հարկավոր է...դու դեռ շատ կփոխես քո կարծիքը, մի նեղացի, բայց տարիքի հետ դեռ շատ բան կհասկանաս, ու շատ գաղափարների հաստատ ուրիշ կերպ կնայես...այ Արշակի պոստերը մեկ մեկ ուշադիր կարդա, բավականին խելացի տղայա, ու բանականին խելացի խոսքերա գրում...
մեկ էլ, այ դու շեշտում ես - "կինը չպիտի իրեն թույլ տա, որ իր ամուսինը ճաշ պատրաստի". ասեմ քեզ, որ ես շատ մեծ հաճույքով կհամտեսեի իմ սիրած ամուսնու պատրաստած կերակուրը...անկեղծ... դա պարզապես հրաշք է, երբ աղջիկը, կամ կինը զգում է, որ տղամարդը ուշադիր է, ու հատուկ րի համար է անում...ու կարևոր չէ թէ ինչ...դա փոխադարձ հարգանքի մասին է խոսում...
ինչ վերաբերվում է շուկա գնալուն ու 20 կգ բեռ քաշ տալուն...դու ծայրահեղությունների ես դիմում, չնայած ասեմ քեզ, որ ցավոք նման իրավիճակ հայ ընտանիքներում կարելի է նկատել, բայց այդ տղամարդուն կարելի է անվանել պարզապես անմակարդակ, տհաս, կամ տգետ...չնայած որոշ բացառություններ էլ կարող են լինել, չեմ ժխտում...այնուամենայնիվ, այդ քո նկարագրած տեսարանը հաստատ մեր ասած հավասարությունը չի ...
Էջանիշներ