Ապրես Նարեկ
Ապրես Նարեկ
Հայ ժողովուրդ կինը ծառա չէ..........................![]()
![]()
Կնոջը աստված ստեղծել է որպեսզի տղամարդու միայնությունը ուրախությամբ, երջանկությամբ և վերջապես ընկերությամբ լցնի, իսկ ինչ վերաբերվում է ճաշ եբելուն, տղամարդն էլ կարող է իր համար ճաշ պատրաստել, բայց եթե տղամարդը հարգում և սիրում է իր կնոջը, ոչ մի իրեն հարգող հայ կին թույլ չի տա ամուսնուն այդ գործերով զբաղվել![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.07.2006, 18:45:
եթե դու գոնե մի քիչ պատկերացում ունես տնային գործերից, ինչպիսիք են աման լվանալ, ճաշ պատրաստել, փոշի սրբել և այլն, դու կիմանաիր, որ այդ ամենը անելու համար անհրաժեշտ է մի քանի ժամ, այլ ոչ թե ամբողջ օր, ինչպես դու ես ասում. իսկ այդ գործերը անելուց հետո թող ինչքան ուզում է օրինակ գիրք կարդա. ու ես քո համար շաաաաաաաաաաաատ եմ ցավում, որ մտածում ես, որ եթե կինը իր ամուսնու և երեխաների համար ճաշ է պատրաստում կամ տնային գործերով է զբաղվում "չունի ոչ մի ինտելեկտուալ հավակնություն". լավ ասի՞Նարեկ-ի խոսքերից
![]()
Քո մոտ կարծես ժամանակը կանգ առած լինի, տան մաքրելը, ճաշ եփելը լվացք անելը ու երեխա մեծացնելը խլում են կնոջ ամբողջ օրն ու գիշերը
Բավականին լավ էր ասված...Նարեկ-ի խոսքերից
ես ինքս, մեծ հաճույքով ամուսնուս հետ միասին գործ կենեի ասենք խոհանոցում, ավելի հետաքրքիր կլիներ ու զրուցելով, հեշտ կանցներ ասենք...
և հետո, ամուսնու համար "ճաշ պատրաստելը" պետք է հաճույք լինի, այլ ոչ թէ պարտականություն, ինչպես ոմանք են փորձում այստեղ ներկայացենլ...եթե սիրում ես մեկին, քեզ համար հաճույք է նրան ուրախացնելը, տրամադրություն բարձրացնելը, այդ թվում նաև կերակուր պատրաստելը...ի դեպ, ես ամուսին բառի տակ նկատի ունեի երկուսին էլ...ամուսինն էլ , կնոջը մի համեղ բան պատրաստելով հաճույք պատճառելով չդարձավ "ոչ տղամարդ", իսկ կինը դրանով չդարձավ "ոչ հայ"...հավասարությունը շատ լավ բան է, հատկապես ընտանիքում...ու ամեն ինչ պիտի սիրով լինի, այլ ոչ թէ պարտադրված ՝ ցանկացած բան...
Ընգեր ջան նախ ասեմ, որ ամսի 9-ից մինչև էսօր արդեն մոտ տասնհինգ օրա անցել /դու ինձ հասկացար/, ու էտ հաշվի առնելով դու մի քիչ շատ ես խոսում:էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից
Հիմա թեմայից, ես երևի մի քիչ պատկերացում ունեմ տնային գործերի մասին: Ճիշտա կարողա իմ ասածը մի քիչ վերացականա, բայց ինձ ճիշտ հասկացի, ով երեխա պահի ու ճաշ պատրաստի, ով ասենք աշխատի, ու կարծում եմ իմ ասածը հավասարության մասին բավականին խելքին մոտիկ է: Ու ամենակարևորը, ստեղ ոչ ոք ինձ չպատասխանեց թե ինչի կինը կարող է միշտ ճաշ պատրաստել, իսկ տղամարդը ոչ: Դժվար թե մեկը կարողանա պատճառ ներկայացնել: Դա ուղղակի անհիմն նախապաշարմունքա: Եթե դուք կողմ եք կանանց և տղամարդկանց հավասարությանը ապա իմ ասածը պետք է որ ընդունեք:
Ընգեր ջան քո ասածը ոչ թե մի քիչ այլ շաաատ վերացականա. ու ասեմ քեզ պատճառը, իմացի, որի համար տղամարդը չի կարող իսկ կինը կարողա ճաշ պատրաստել. աղջիկներին փոքր եղած ժամանակից սովորեցնում են զբաղվել տնաին գործերով. խոսքը ավանդական հայ ընտանիքների մասին է(որոնք ցավոք սրտի քո նմանների մտածելակերպի պատճարով պակասում են). իսկ համենայն դեպս ինձ տենց բաներ ոչ ասել են, ոչ էլ սովորացրել են. եթե քեզ սովորացրել են, պրոբլեմ չունես. կարաս գաս մեր տան ամաններն էլ լվաս(էդ պրակտիկաի համար). իսկ 9-ի համար, կասկադում չե՞ս հիշում...Նարեկ-ի խոսքերից
ինձ արդեն պարզ է, որ ոմանց չի կարելի ոչ մի բանում համոզել, որովհետև նրանք ուղղակի չեն մտածում քո գրածի շուրջ, կարևորը առարկելն է: Կառչում են քո խոսքերից, ընդ որում մեծ մասամբ այն խոսքերից, որոնցից հեշտ է կառչել, իսկ քո ասածի ամբոզջական իմաստը հեչ էլ կարևոր չի: Պրինցիպի ընկած վիճում են քո հետ: Կարծում եմ էս թեմայում ես էլ բան չունեմ ասելու:
Բայց ինչ շուտ հանձնվեցիրՆարեկ-ի խոսքերից
![]()
դա էլ կանցնի.......(վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Ցավոք ես այդպիսին եմ նամանավանդ, որ այս դեպքում ուրիշ ելք չկար:
Դա՛վ, շատ տխուր ա, որ կարծում ես՝ մարդկանց աման լվալը սովորեցնւմ են, փաստորեն դու էդ պատճառով չես լվանում, որովհետև լվալ չգիտե՞ս:էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից
Ես ինքս շատ ուրախ կլինեմ, որ էդ «հայկական ավանդական» արտահայտությունը հայերի մենթալիտետից դուրս գա. դա սահմանափակում ա ոմանց մոտ ինքնուրույն մտածելու ունակությունը. («եթե ավանդական ա, ուրեմն տենց պիտի լինի»): Ու լավ կլինի էրեխեքիդ դաստիարակությամբ դու էլ զբաղվես, դու էլ մի քիչ ժամանակ տրամադրես իրենց, թե չէ ստացվում ա, որ կինդ կլինի միայնակ մայր, իսկ դու մի ձյաձյա, որը օգնում ա էդ միայնակ կնոջը նյութապես , փոխարենը ստանալով ուտելիք: Ու էրեխեքդ հենց քեզ տեսնեն կասեն. «Վայ էն բարեգործ ձյաձյան էլի էկավ»: Ամեն դեպքում քո գրածներից տենց տպավորություն ա ստեղծվում, որ դու մենակ աշխատելու ես, գիշերները գալու ես տուն, հաց ուտես ու քնես:
Դա՛վ, շատ տխուր ա, որ կարծում ես՝ մարդկանց աման լվալը սովորեցնւմ են, փաստորեն դու էդ պատճառով չես լվանում, որովհետև լվալ չգիտե՞ս:էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից
Ես ինքս շատ ուրախ կլինեմ, որ էդ «հայկական ավանդական» արտահայտությունը հայերի մենթալիտետից դուրս գա. դա սահմանափակում ա ոմանց մոտ ինքնուրույն մտածելու ունակությունը. («եթե ավանդական ա, ուրեմն տենց պիտի լինի»): Ու լավ կլինի էրեխեքիդ դաստիարակությամբ դու էլ զբաղվես, դու էլ մի քիչ ժամանակ տրամադրես իրենց, թե չէ ստացվում ա, որ կինդ կլինի միայնակ մայր, իսկ դու մի ձյաձյա, որը օգնում ա էդ միայնակ կնոջը նյութապես , փոխարենը ստանալով ուտելիք: Ու էրեխեքդ հենց քեզ տեսնեն կասեն. «Վայ էն բարեգործ ձյաձյան էլի էկավ»: Ամեն դեպքում քո գրածներից տենց տպավորություն ա ստեղծվում, որ դու մենակ աշխատելու ես, գիշերները գալու ես տուն, հաց ուտես ու քնես:
Փաստորեն, եթե ռուս կինը թույլ չտա իր ամուսնուն ճաշ պատրաստել, ուրեմն էդ ռուս կինը հայ կին ա: Եթե չէ, էդ դեպքում ես չեմ հասկանում՝ ինչու կինդ պիտի լինի անպայման հայ կին, թող լինի ուզբեկ կին, որը քեզ թույլ չի տա ճաշ պատրաստել, կամ մի հատ ռոբոտ ունեցի, որը նույն պես քեզ թույլ չի տա ճաշ պատրաստել, բայց զգուշ էղի հնարավոր ա, որ ռոբոտդ փշանա ու էդ քո ավատարիդ բրդուճը դու մենակ երազումդ կտեսնես: Բայց չէ, ախր կնոյից նաև էրեխեք են ունենում, բայց ռոբոտից մի քիչ բարդ ա ունենալը: Ոչինչ Դավ ջան, հույսդ մի կտրի, արհեստական բեղմնավորմամբ փոքրիկ ռոբոտիկներ կունենաք:էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից
Ստեղ մի բայց էլ կա, իսկ այն կինը, որը ամուսնուն որևէ բան թույլ չի տալիս, նա իրավունք ունի՞ կոչվելու հայ կին: Ըստ հայկական ավանդականությամբ կարծեմ հայ կինը իրավունք չունի ամուսնուն որևէ բան թույլ չտալ, էդ դեպքում, եթե քո կինը քեզ թույլ չտա ճաշ պատրաստել, ուրեմն ինքը հայ կին չի: Պահո, մտանք պակ ուղի, բա հիմա ի՞նչ անենք, եթե թույլ տա հայ կին չի, եթե թույլ չտա հայ կին ա: Աչքիս դու պիտի իսկականից ռոբոտ ճարես, ՀԱՅ ռոբոտ, որովհետև հայ ռոբոտի վրայով դեռ ոչ մի ավանդույթ չկա:
էդ քո համարելով չի, էդ տենց ա ստացվում: Գուցե ստրուկ մի քիչ կոպիտ ա, ստրուկը քո ասած կնոջից նրանով ա տարբերվում, որ ստրուկին կարաս ծախես, իսկ հայկական ավանդական ընտանիքներում ընդունված չի, որ կնոջը կարելի ա ծախել: Բայց ծառա բառը քո նկարագրած կնոջ համար շատ հարմար ա:էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ