Ճիշտ է, մեզ մոտ շատ լավ է, որ կինը ստրուկի նման է. ամբողջ օրը երեխա է պահում, տնային գործեր անում, սերիալ նայում, հարևանների հետ սուրճ խմում ու բամբասում: Իսկ մինչև ամուսնանալը բարձրագույն կրթություն ստացել է միայն օժիտի կազմն ամբողջական դարձնելու համար: Լավ է, որ անհատականություն չունի հայ կինը: Հենց այդպես էլ պետք է: Բա կնոջը կսազի՞ աշխատանքը: ՉԷ՜, ամոթ է: Ի՞նչ կասեն էդ կնոջ ամուսնու մասին: Ո՜նց է թույլ տալիս, որ իր կինը մարդամեջ դուրս գա:
Էջանիշներ