Անկեղծ ասած տանել չեմ կարողանում այն ինչ նկարագրեցիր...ու բարեբախտաբար, այդ պատկերը հայկական ընտանիքներում, հատկապես նորաստեղծ, կարծես անհետանում է...ընտանիքը պետք է լինի ԲՈԼՈՐԻՆԸ, այսինքն, յուրաքնչյուր անձնավորություն պետք է գիտակցի ու տեսնի իր կարևոր դերը ընտանեկան կյանքում...սեր, հարգանք, հասկացողություն - նման գաղափարները պետք է ընտանիքի բոլոր անդամների մոտ լինեն...
և մի բան էլ...եթե ես ամուսնանում եմ ասենք մեկի հետ, ապա սիրելուց բացի, ընդունում եմ այդ մարդուն այնպիսին, ինչպիսին որ կա...և բնականբար պահանջում եմ նրանից նույնը , դա բնական է...և քանի որ չաշխատել ինձ համար նշանակում է պարզապես "խեղդվել" ու կյանքս արանց աշխատանքի չեմ պատկերացնում, ապա նա բնականաբար, ընդունելով ինձ այդպիսին պետք է խոչնդոտ չստեղծի ինձ այդ հարցում...եթե ոչ՝ ապա դա նա չի, ում հետ ես պետք է կապեմ իմ կյանքը, քանի որ նա դրանով ցույց կտա , որ չի հարգում ինձ ու իմ ցանկութկունները...
Էջանիշներ