User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Համբույր

  1. #1
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համբույր

    Արամը կանգնել էր մի անկյունում ու նայում էր իրենից բավականին հեռու խմբված աղջիկներին: Չէր կարողանում հայացքը կտրել այն սևահեր, սևաչ աղջկանից: Մի տեսակ կատաղում էր, երբ պարողնորի պատճառով ծածկվում էր տեսադաշտից: Նայում ու չէր կարողանում հասկանալ, թե ինչն է իրեն այդպես գերել: Դե սովորական մի հայուհի. սև աչքեր , սև մազեր…բայց ի՜նչ խենթացնող ժպիտ: Երբ ժպտում էր, թվում էր , թե կախարդական մի փայլ էր դեմքին հայտնվում:Սևաչ, սևահեր, լուսեղան- երազ…
    Ինչ լավ էր, որ տեղի տվեց Հայկի համառությանը: Չէր ուզում գալ, դե անծանոթ միջավայր, քչերին գիտեր , նեղվում էր:
    Ու հիմա եկել և անչափ գոհ է: Միայն այս հրաշք աղջկա ներկայությունը ամեն ինչ արժե:
    Ցնցվեց կողքի հպումից, Հայկն էր:
    –Արմա, էս ի՞նչ է, ձանձրանում ե՞ս:
    –Չէ, չէ, ինչ ես ասում, ամեն ինչ լավ է,–վրա- վրա տվեց ու նորից հայացքով փնտրեց, գտավ աղջկան:
    –Արամ, էստեղ ե/ս, ինչի չես միանում, պարում:
    –Դե մի կարգին նվագ կա՞, որ պարեմ:
    Էս ինչ է կպել ու պոկ չի գալիս, չի տեսնում, խոսելու հավես չունեմ:
    –Կարգի՞ն, Արամ կարդինը ո՞րն է, –Հայկըզարմացած նայեց երեսին և հայտնագործություն արածի պես բացականչեց,–հա՜…
    –Հա, հա, դու գնա պարի:
    –Հասկացա, հասկացա:
    Ով, լավ է ազատվեցի սրանից, բայց տեսնես մի բան հասկացա՞վ
    Սենյակը լցվեց նուրբ հնչյուններով , վառվող լույսերի մի մասն էլ հանգավ, չորս կողմը պարուրվեց կիսախավարով:
    Չզգաց, թե ինչպես հասավ աղջկա մոտ ու հուզմունքից մի քիչ դողացող ձայնով հարցրեց.
    –Պարե՞նք:
    –Պարենք,-կախարդող ժպիտով համաձայնեց աղջիկը:
    Այ քեզ, նույնիսկ անունը չգիտեր:Ինքը կանվանի լուսե-երազ:
    Զգաց ուսերին իջնող ձեռքերի մեղմ հպումը, կարծես էլեկտրական հոսանք անցավ մարմնով: Սիրտն ավելի արագ էր խպում, ոնց- որ ուզում էր իր փոխարեն խոսել: Չգիտես սրտին լռացնելու, թե մյուսներից այդ ճիչը թաքցնելու համար ավելի ամուր սեղմեց աղջկա նուրբ մեջքը և պարանոցին զգաց նրա շուրթերի մոտիկությունը, խենթացնող ջերմությունը:
    Խոցվածի պես դեմքը ետ տարավ , հիացած նայեց կիսափակ աչքերով իրեն նայող երազ- աղջկան:
    Թվում էր, թե աշխարհում միայն իրենք էին, կար միայն մեղմանուշ հնչյուններով մեղեդի, լույսի ցոլցլանքից բեկբեկվող խավար և իր շուրթերին հպված նուրբ ու այրող շուրթեր…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  2. #2
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համբույր

    Վախ , ինչքան լավն էր.......... Նման մի պատմւթյուն մի տարի առաջ Ճամբարւմ հետս պատահեց, նենց հարազատ էր, լրիվ մեջս տակնուվրա եղավ........Նուրբ ու զրջող փոթորիկ էր....... Ապրես շատ գեղեցիկ եր ու մեղրածոր,...... երեվումա տանգոից հասկանում ես........ Նախորդ պատմվածքդ էլ կարդացի..... Հրաշք էր տխրությունդ, թույլ տագնապ կար ու վրա հասնող ողբերգություն, հույսի դռներնն էլ բաց էին.....Անուշ էր
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  3. #3
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Համբույր

    Վայ ինչ հետաքրքիր համբուրվեցին՝ իրար չճանաչելով, հանկարծակի, ազատ ու բնական սրտի ձայնի նման մի բան ասես, որ ոչ մի բացատրություն չի ուզում ու ամեն բան պարզ է օրիգինալ էր ու գեղեցիկ, այ թե մարդիկ այսպես սիրով ու բնական ապրեին՝ սրտի թելադրանքով (սրտի բայց ոչ կրքի՝ սրանք տարբեր բաներ են): Սպասում եմ շարունակությանը

    Ճիշտն ասեմ, հիշեցի իմ տանգոն մի աղջկա հետ ուզում էի խոսել իմ զգացմունքների մասին, հրավիրեցի միասին տանգո պարեցինք ու այդ ողջ երաժշտության ժամանակ ինչ հնչում էր երաժշտությունն ուզում էի նրան ասել, որ հետն լուրջ խոսելու բան ունեմ, բայց այդպես էլ մինչ երաժշտության վերջին նոտաները չկարողացա դա ասել, հետո տեսա որ սա վերջն է չեմ հիշում թե ասեցի, թե ոչ, թե գիտակցությունս էի կորցրել ու բաներ էի մրմնջում չհասկացա, մենակ գիտեմ որ ինքն ասածիցս բան չհասկացավ. չնայած ես ինքս չհասկացա ուր մնաց ինքը հասկանար Ինչի՞ եմ սա գրու՜մ, ես էլ չեմ հասկանում հա հիշեցի - տանգո, համբույր...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  4. #4
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համբույր

    Լիլի ջան շատ լավն էր, քիչ անսպասելի, որովհետև իրականում այդպես չի լինում, դու գիտես, բայց դե մարդկային հույզերին սահման չկա…Ինչևէ, սիրուն է ստացվել, ու Հուսիկի նման ես էլ ապասում եմ շարունակությանը:

  5. #5
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համբույր

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասում եմ շարունակությանը
    Շարունակությու՞ն…
    Չգիտեմ, ես չեմ մտածել դրա մասին: Այս տիպի իմ ստեղծագործությունը ես անվանում եմ «Պահ»: Ընդամենը մի փոքրիկ հույզ, մի քիչ զգացում, որ կարող է արթնացնել գեղեցիկ հիշողություն , կամ էլ առաջացնել նուրբ տրամադրություն:
    Իսկ շարունակությանը կարելի է տարբեր ընթացք տալ, նույնիսկ բերել ողբերգական ավարտի: Դուք պատրաստ ե՞ք դրան
    Չէ, ես չեմ ուզում շարունակություն:Կարծում եմ, որ դա արդեն կլինի արհեստական:Ես գրում եմ այն, ինչ-որ ծնվում է իմ մտքում, իմ երևակայության մեջ, իսկ պահանջով գրելն այլ է…
    Թողնում եմ, որ շարունակորթյունը յուրաքանչյուրդ Ձեզ համար գտնեք , իսկ եթե կցանկանաք, գրի առեք այս բաժնում, ես սիրով կկարդամ, հետաքրքիր է:
    Իսկ շարունակությունը կլինի ուրիշ գործերում, ուրիշ ասպարեզում:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.03.2007, 18:53:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  6. #6
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Համբույր

    Չէ lili-4 եթե պետք է "ողբերգական ավարտ" լինի մի շարունակի այսպես լավ է Չգիտեմ ինչու՞ գիտեի թե շարունակություն կար բայց հետո իրոք մտածեցի, էլ ի՞նչ շարունակություն ամեն ինչ ճիշտ է ու գեղեցիկ Ուղղակի ուզում էի, որ մի գեղեցիկ ու լավ շարունակություն ունենար ու նմանատիպ ավարտ գրվածքդ, բայց եթե չկա նմանատիպ շարունակություն, ապա իրոք նստել հորինելն այն չի լինի: Հետևաբար շատ գեղեցիկ նոտայի վրա էլ ավարտել ես գրվածքդ ընթերցողին բարձրացրել ես երկինք ու թողել այնտեղ հուսով եմ մի քիչ երկար կմնան այնտեղ ու հետո որ ուզենան հետ գան (եթե իհարկե այդ ոլորտից հետ եկող ուզեցողներ լինեն) կդիմեն քեզ, որ ճանապարհն ցույց տաս

    Գրականության մեջ՝ սիրո պատմությունները կամ բանաստեղծությունները, որքան որ ես եմ կարդացել և ուսումնասիրել, մեծամասամբ տխուր են ու ուզում էի որ այս մեկն ուրախ լիներ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  7. #7
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    34
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համբույր

    Ախրենեծյ… էս իմ թուլ տեղնա… հուզեցրեց…
    Վերջին խմբագրող՝ Mesrop: 29.03.2007, 22:21:
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  8. #8
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համբույր

    եղել ա տենց բան, ու իմ հետ ա եղել, ազնիվ պիոներական... հավատացեք, դա ոչ մի լավ բանի չի բերում.... միայն երկու կոտրված սրտի...

  9. #9
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համբույր

    Փշաքաղվեցի…
    Ու սիրտս սկսեց արագ բաբախել…

    Հ.Գ. …Վաղուց տենց չէր բաբախել
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջին համբույր
    Հեղինակ՝ netspider, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 207
    Վերջինը: 09.04.2019, 01:00
  2. Համբույր
    Հեղինակ՝ rolex, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 156
    Վերջինը: 25.06.2011, 22:13
  3. Առաջին համբույր. հատընտիր
    Հեղինակ՝ h_jak, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 353
    Վերջինը: 25.01.2011, 15:05
  4. Առաջին համբույր
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.10.2008, 17:39
  5. Ֆրանսիական համբույր
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 12
    Վերջինը: 27.05.2008, 15:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •