Արամը կանգնել էր մի անկյունում ու նայում էր իրենից բավականին հեռու խմբված աղջիկներին: Չէր կարողանում հայացքը կտրել այն սևահեր, սևաչ աղջկանից: Մի տեսակ կատաղում էր, երբ պարողնորի պատճառով ծածկվում էր տեսադաշտից: Նայում ու չէր կարողանում հասկանալ, թե ինչն է իրեն այդպես գերել: Դե սովորական մի հայուհի. սև աչքեր , սև մազեր…բայց ի՜նչ խենթացնող ժպիտ: Երբ ժպտում էր, թվում էր , թե կախարդական մի փայլ էր դեմքին հայտնվում:Սևաչ, սևահեր, լուսեղան- երազ…
Ինչ լավ էր, որ տեղի տվեց Հայկի համառությանը: Չէր ուզում գալ, դե անծանոթ միջավայր, քչերին գիտեր , նեղվում էր:
Ու հիմա եկել և անչափ գոհ է: Միայն այս հրաշք աղջկա ներկայությունը ամեն ինչ արժե:
Ցնցվեց կողքի հպումից, Հայկն էր:
–Արմա, էս ի՞նչ է, ձանձրանում ե՞ս:
–Չէ, չէ, ինչ ես ասում, ամեն ինչ լավ է,–վրա- վրա տվեց ու նորից հայացքով փնտրեց, գտավ աղջկան:
–Արամ, էստեղ ե/ս, ինչի չես միանում, պարում:
–Դե մի կարգին նվագ կա՞, որ պարեմ:
Էս ինչ է կպել ու պոկ չի գալիս, չի տեսնում, խոսելու հավես չունեմ:
–Կարգի՞ն, Արամ կարդինը ո՞րն է, –Հայկըզարմացած նայեց երեսին և հայտնագործություն արածի պես բացականչեց,–հա՜…
–Հա, հա, դու գնա պարի:
–Հասկացա, հասկացա:
Ով, լավ է ազատվեցի սրանից, բայց տեսնես մի բան հասկացա՞վ
Սենյակը լցվեց նուրբ հնչյուններով , վառվող լույսերի մի մասն էլ հանգավ, չորս կողմը պարուրվեց կիսախավարով:
Չզգաց, թե ինչպես հասավ աղջկա մոտ ու հուզմունքից մի քիչ դողացող ձայնով հարցրեց.
–Պարե՞նք:
–Պարենք,-կախարդող ժպիտով համաձայնեց աղջիկը:
Այ քեզ, նույնիսկ անունը չգիտեր:Ինքը կանվանի լուսե-երազ:
Զգաց ուսերին իջնող ձեռքերի մեղմ հպումը, կարծես էլեկտրական հոսանք անցավ մարմնով: Սիրտն ավելի արագ էր խպում, ոնց- որ ուզում էր իր փոխարեն խոսել: Չգիտես սրտին լռացնելու, թե մյուսներից այդ ճիչը թաքցնելու համար ավելի ամուր սեղմեց աղջկա նուրբ մեջքը և պարանոցին զգաց նրա շուրթերի մոտիկությունը, խենթացնող ջերմությունը:
Խոցվածի պես դեմքը ետ տարավ , հիացած նայեց կիսափակ աչքերով իրեն նայող երազ- աղջկան:
Թվում էր, թե աշխարհում միայն իրենք էին, կար միայն մեղմանուշ հնչյուններով մեղեդի, լույսի ցոլցլանքից բեկբեկվող խավար և իր շուրթերին հպված նուրբ ու այրող շուրթեր…


Մեջբերել
Նախորդ պատմվածքդ էլ կարդացի..... Հրաշք էր տխրությունդ, թույլ տագնապ կար ու վրա հասնող ողբերգություն, հույսի դռներնն էլ բաց էին.....Անուշ էր
ինչ հետաքրքիր համբուրվեցին՝ իրար չճանաչելով, հանկարծակի, ազատ ու բնական սրտի ձայնի նման մի բան ասես, որ ոչ մի բացատրություն չի ուզում ու ամեն բան պարզ է
օրիգինալ էր ու գեղեցիկ, այ թե մարդիկ այսպես սիրով ու բնական ապրեին՝ սրտի թելադրանքով (սրտի բայց ոչ կրքի՝ սրանք տարբեր բաներ են): Սպասում եմ շարունակությանը
մի աղջկա հետ ուզում էի խոսել իմ զգացմունքների մասին, հրավիրեցի միասին տանգո պարեցինք ու այդ ողջ երաժշտության ժամանակ ինչ հնչում էր երաժշտությունն ուզում էի նրան ասել, որ հետն լուրջ խոսելու բան ունեմ, բայց այդպես էլ մինչ երաժշտության վերջին նոտաները չկարողացա դա ասել, հետո տեսա որ սա վերջն է չեմ հիշում թե ասեցի, թե ոչ, թե գիտակցությունս էի կորցրել ու բաներ էի մրմնջում չհասկացա, մենակ գիտեմ որ ինքն ասածիցս բան չհասկացավ. չնայած ես ինքս չհասկացա ուր մնաց ինքը հասկանար
Ինչի՞ եմ սա գրու՜մ, ես էլ չեմ հասկանում
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

Էջանիշներ