User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր զույգին եք ավելի շատ համակրում

Քվեարկողներ
89. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Նարա և Աշոտ Ղազարյան

    6 6.74%
  • Էմմի և Ֆելիքս Խաչատրյան

    18 20.22%
  • MP3 Արամ և Շպռօտ

    35 39.33%
  • Կարեն Գիլոյան և Անի Քրիստի

    11 12.36%
  • Դավիթ Հակոբյան և Աիդա Սարգսյան

    7 7.87%
  • Նունե Եսայան և Ավո Խալաթյան

    19 21.35%
  • Ավետ Բարսեղյան և Սիրուշո

    32 35.96%
  • Խորեն Լևոնյան և Արմինկա

    12 13.48%
  • Արսեն Սաֆարյան և Սոֆի Դևոյան

    3 3.37%
  • Ալլա Լևոնյան և Հովհաննես Բաբախանյան

    4 4.49%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 106 հատից

Թեմա: «2 աստղ» Հ1-ի եթերում

  1. #31
    Gid cool_aper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «2 աստղ» Հ1-ի եթերում

    Հ1-ի «Երկու աստղ» նոր հաղորդաշարը վերջապես մի քիչ փոփոխություն մտցրեց հայկական երգ ու շոուի գորշ ու միապաղաղ արտադրաշարի մեջ` ցույց տալով, որ պետք չի հասնել Թաիթի, մեզ այստեղ էլ կարող են այդքան վատ չկերակրել:

    Եվ խնդիրը ոչ թե նախագծերի կրկնօրինակումն է, տվյալ դեպքում՝ ռուսականի, այլ պարզապես լավ երգերով լավ շոու ստեղծելու ստեղծագործական ունակությունն ու ազատությունը, որի առաջին փորձը կարծես արվում է: Իհարկե, նախագծի հռչակած համագործակցությունը հայտնի գործիչների եւ երգիչների միջեւ գլուխ չի եկել, քանի որ մարքսիստ Դավիթ Հակոբյանից բացի, որը, հավանաբար, քաղաքական քարոզչության սուղ հնարավորությունների պատճառով էր նման առիթը օգտագործում, մնացածը նույն արտիստական «տուսովկայի» անդամներն են: Ուղղակի այս անգամ այդ «տուսովկան» փորձում էր հաղթահարել միայն իր ներսում, միայն իրեն ուղղված ու ինքն իրենով ապրելու՝ մեջքով դեպի հանդիսատեսը կանգնած ինքնաբավ կեցվածքը: Երեւի իրենք էլ են արդեն հասկանում, որ աստղաբուծական այլ ծրագրերի առատանալը լուրջ մրցակցություն է, որին հնարավոր չէ դիմակայել՝ ապավինելով միայն երաժշտական աշխարհում իրենց ունեցած մենաշնորհային արտոնյալ կարգավիճակին: Իհարկե, աստղերի մեջ դեռ գործում է «ես՝ քեզ, դու՝ ինձ», իրարով, ախպերության սկզբունքը, երբ մրցույթներում աշխատում են կիրառել «կարեւորը մասնակցությունն է, ոչ թե հաղթելը»՝ մրցույթի բուն իմաստն ու հավեսը հեչ անող կարգախոսը: Դեռ շարունակվում է իրար մեջ մրցակից ու հակառակորդ միթոմ չտեսնելու, իրար հավասար գովելու ու իրար զիջելու վեհանձն ու բարեհոգի կեցվածքը, պիոներական անձնուրացությունն ու կոլեկտիվին նվիրվածությունը, մինչդեռ ավելի հետաքրքիր կլիներ մրցութային պայքարը սրելու, նույնիսկ չափազանցնելու, հակադրություններ ու կոնֆլիկտ, ինտրիգ ու անսպասելի հանգուցալուծում ստեղծելու ձեւով հանդիսատեսին գրավել: Քանի որ ոչ մեկին, հանկարծ ու, չնեղացնելու, գնահատականների լղոզած հավասարակշռություն պահպանելու նախատրամադրվածությամբ չեն շոուն տեսարժան դարձնում, այլ՝ հենց իրական մրցակցությամբ: Օրինակ, պարտվելուց հետո ժյուրիի ու աստղերի հետ Ալլա Լեւոնյանի ջերմագին պաչուպռոշտին ավելորդ քաղցրացնում էր առանց այդ էլ միշտ շարբաթային հայկական երաժշտական մթնոլորտը: Ալլան լավ երգեց, ու բնական կլիներ, որ դուրս մնալու համար տխրեր, ինչպես որ սպասվածից ցածր միավորներ ստացած Շպռօտն ու Արամն էին տխրել: Արժանապատիվ ու բարեհոգաբար հեռանալու ճիգից շատ ավելի սրտառուչ են մարդկային բնական հույզերը՝ հատկապես մեր եթերում, ուր իշխում են կեղծ խոսքն ու պոզան:

    Առհասարակ եթերից հայ երգիչների վեհանձնության ու բարձրահոգության ցույցերը վանում են կեղծիքներից կուշտ հանդիսատեսին, մանավանդ որ` կուլիսային բամբասանքների ու նախանձի դրսեւորումները լավ էլ տեսանելի են ու տարածվում են կուլիսներից դուրս: Մարդկանց կգրավեն ու շոուն էլ հետաքրքիր կդարձնեն հենց նրանց չթաքցրած կրքերն ու զգացումների բուռն արտահայտությունը, արցունքների հանկարծակի ժայթքումն ու չզսպված ծիծաղը: Թե չէ՝ օրինավոր ու կարգապահ գերազանցիկների քանոնով գծված շքերթը բեմահարթակին նմանվում է ազգին ու մշակույթին ծառայելու «միշտ պատրաստ» պիոներական տողաններին:

    Բարեբախտաբար, այս հաղորդաշարը փորձում է փոքր-ինչ խախտել այդ ստերեոտիպը, երգիչներն էլ տեղ-տեղ փորձում են դուրս գալ իրենց «հրեշտակային» դերից, իսկ հաղորդավարների հումորը, մանավանդ եթե ջանք չթափի այդքան բարեհոգի լինելու, կենդանի շունչ կպարգեւի մեր աստղային «իդեալական» ու ձանձրալի աշխարհին: Օրինակ, Արմինկա եւ Խորեն Լեւոնյան զույգը ստեղծեց հայկական երգարվեստի բեմական կլիշեն շրջանցող դուետ: Խորենը, որ երգում էր ռուսական «Լենինգրադ» խմբի հայտնի երգը, մարմնավորում էր խուլիգանական արտիստիզմ, թատերայնացված խուժանություն: Ռոմանտիկ բունտարությունը ռուսական արվեստի ավանդույթներից է, հիշենք թեկուզ խուլիգան-բանաստեղծ Եսենինին (ակունքներն ավելի հին են եւ ուրիշ տեղ), եւ Հայաստանում էլ սիրված արտիստականության պատկերացում է եղել, բայց վերջին ժամանակներս դուրս էր մղվել մեր մշակութային ընկալումներից՝ տեղը զիջելով «ազգային» արվեստի մտախոհ ու դարդիման տափակությանը, պատանիների ծերունական լրջությանը: Արմինկա-Խորեն զույգի ելույթում սրամիտ էր նաեւ այն, որ երգչուհին բերանը չբացեց, այլ միայն խաղում էր ալկաշաբոմժական ռուս «բլանդինկա»: Եվ չնայած ժյուրիի անդամ Արմեն Ամիրյանի կես-կատակ դասատուական սաստումին, թե հեռուստաստուդիայում չի կարելի ծխել ու խմել, սիգարետով ու արաղի շշով հարբած օրորվող երգչուհու խաղը շատ ավելի հետաքրքիր էր, քան նրա բարձրաշխարհիկ ու գլամուրային տիկնոջ կերպարն իր նախկին տեսահոլովակներում: Որքան էլ այսօրվա հայկական երեսպաշտ բարոյախոսության թիրախ չդառնալու ալիբի նկատվի նրանց կերպարների ռուսական ծագումը, բայց, միեւնույն է, նման իմիջի բեմելը մեր շոուբիզնեսի հարթակ լայնացնում է կերպարային դիապազոնը: Դա հնարավորություն կտա փոփոխել քարացած պատկերացումները, ստեղծել նաեւ հայկական «օրինախախտի» արտիստականություն եւ նոր տեսակի բեմականություն մեր՝ բնապատկերների խաչքարաժայռային ֆոնին ու մոմածաղկաշղարշապատ տաղավարներում տափակ խոհափիլիսոփայություն ու կեղծ-սիրային տրտունջք արտահայտող գորշ երգարվեստի ասպարեզում:

    Ուրիշ զույգեր էլ էին փորձում արդեն համը դուրս եկած ֆոլկլորային պարը փոխարինել բեմական լուծումներով ու հոգեբանական վիճակներով եւ երգը թատերայնությամբ հարստացնել, բայց մինչեւ հիմա ելույթ ունեցածների մեջ ամենաինքնատիպն ու համարձակը Շպռօտ-MP3 Արամ զույգի առաջին կատարումն էր: Շպռօտն, իհարկե, մինչեւ այս զուգերգն էլ չէր ձուլվում մեր աստղերի անդեմ ու դժգույն զանգվածին, քանի որ նրա բեմական չարաճճի կերպարն ու երգերը ինքնատիպ են: Եվ խորոզի մասին նրա երգը իր ու Արամի կատարմամբ՝ սկսած հենց երգից մինչեւ բեմական հագուստն ու պահվածքը, արտիստական անմիջականությունն ու բացությունը, հայկական երգարվեստի ճահիճը նետված քարի ազդեցություն կարող է ունենալ: Այս զույգի երկրորդ ելույթի ստացած ավելի ցածր միավորները ցույց տվեցին, որ ժյուրին չի ընկալում կամ գնահատում այն նուրբ իրոնիան եւ պարոդիկ շեշտը, որով մատուցվում էր երգը՝ ասես սովետական էստրադայի դիք-դիք ու խրոխտ արձան-երգչի եւ վարդագույն հագուստով ու կոտոշիկ-մազկալներով շեշտված փափլիկ, քնքուշ ու սենտիմենտալ կանացիության հեգնական նմանակումով:

    Այս ամենը ցույց է տալիս, որ լավ երգի դեպքում մերոնք էլ կարող են լավ երգիչներ լինել, այդ հնարավորությունը տալիս էին ընտրված երգերը, որ հայկական ու ռուսական հայտնի, սիրված երգեր էին: Տափակ տեքստերով անկենդան ու անշունչ այն նոր երգերը, որոնցով լեցուն է մեր շոուբիզնեսը, իսկապես հնարավորություն չեն տալիս երգիչներին երգը դարձնել ունկնդրին հուզող, հիշվող, շրթեշուրթ երգվող բառեր ու քթի տակ դնդնացվող մեղեդի: Դրա համար շատ երգիչներ են ձեռք մեկնում կամ մեր գուսանական, կամ ժողովրդական երգերին, նույնիսկ՝ իրենց փնոված ռաբիսին, քանի որ այդ բոլոր երգերը ուղղակի ավելի լավն են, քան այսօրվա ստեղծվող երգերի մեծամասնությունը:

    Իհարկե, դժվար է մրցակցության հավասար մեկնարկ ու շանսեր պատկերացնել այն դեպքում, երբ, օրինակ, լավ համար ներկայացրած Նառա-Աշոտ Ղազարյան զույգի դեպքում պարզ չէ, թե նրանցից որ մեկն է երգիչը, որը՝ չէ, քանի որ Աշոտն ինքը վաղուց երգում է ու բեմին ու տեսախցիկին վարժված է ավելի, քան երգիչներից շատերը, մինչդեռ մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, ինչպես ինքը խոստովանեց, նույնիսկ առաջին անգամ էր բարձրախոսը ձեռքն առնում:

    Հաղորդումը դիտած շատ մարդիկ ասում են, որ հաճախ զույգերի ոչ երգիչ կեսը աստղերից ավելի լավ էր երգում, եւ, օրինակ, MP3 Արամը, որի երգչական տաղանդը «32 ակումբ» հաղորդումից արդեն տեսանելի էր, «Երկու աստղի» ամենաաստղն է: Հուսանք, որ նրա «շողարձակումը» առիթ կդառնա ոչ թե նրան էլ աստղային կոնվեյերի եւ մեր շոուբիզնեսի համահարթեցնող անվի տակ գցելու, այլ իսկապես ինքնատիպ արտիստի հայտնության համար:

    Դե ինչ, մեր շոուբիզնեսի սառույցը կարծես ճաքեր է տալիս, եւ եթե հոռետեսներին չափազանցված թվա մեր լավատեսական անդրադարձը, կարող ենք արդարանալ այն ցանկությամբ, որ երբեմն կողմնորոշող խրախուսանքի ջերմությունն ավելի է օգնում այդ սառույցի հալեցմանը, քան այն ժխտական ու մերժողական կեցվածքը, որ նույնպես համահարթեցնում ու լղոզում է ամեն ինչ:

    «Ժամանակ Երեւան» օրաթերթ

  2. #32
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «2 աստղ» Հ1-ի եթերում

    Մեջբերում cool_aper-ի խոսքերից Նայել գրառումը

    Դե ինչ, մեր շոուբիզնեսի սառույցը կարծես ճաքեր է տալիս, եւ եթե հոռետեսներին չափազանցված թվա մեր լավատեսական անդրադարձը, կարող ենք արդարանալ այն ցանկությամբ, որ երբեմն կողմնորոշող խրախուսանքի ջերմությունն ավելի է օգնում այդ սառույցի հալեցմանը, քան այն ժխտական ու մերժողական կեցվածքը, որ նույնպես համահարթեցնում ու լղոզում է ամեն ինչ:
    «Ժամանակ Երեւան» օրաթերթ
    Հրաշալի է…

  3. #33
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «2 աստղ» Հ1-ի եթերում

    Ավոն շատ լավ դերասան ա, երգելն էլ ա լավ ստացվում)) Նունեն որ վերջն ա)))
    Խորեն Լևոնյանին շատ եմ սիրում
    Էմմին ահավոր էր երգում, գոռում էր պարզապես (ինչպես միշտ) բայց Ֆելոն... լավն ա
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  4. #34
    Սկսնակ անդամ Hayrenaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2007
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «2 աստղ» Հ1-ի եթերում

    [QUOTE=Amaru;235457]Ավոն շատ լավ դերասան ա, երգելն էլ ա լավ ստացվում)) Նունեն որ վերջն ա)))


    Ես էլ եմ շատ սիրում Նունե-Ավո դուետը… Կարո՞ղ ա իմանաս, եդ համերգի նկարահանումները պրծել են
    Հայրենասիրությունը-դա ոչ միայն սերն է հայրենիքի հանդեպ,այլ…

  5. #35
    Սկսնակ անդամ liiliana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.12.2006
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «2 աստղ» Հ1-ի եթերում

    Շատ եմ սիրում MP3 Արամին և Շպռոտին, ինչպես նաև Սիրուշոյին և Ավետ Բարսեղյանին, շատ հետաքրքիր զույգեր են …բայց երբեմն ժուրիի անդամնենը անարդար են գնահատում այս զույգերին…

  6. #36
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «2 աստղ» Հ1-ի եթերում

    սախ հեչ, բայց հանկարց կխափնվեք ու ՍՄՍ չուղարկեք:

  7. #37
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «2 աստղ» Հ1-ի եթերում

    Էն օրը մի քիչ նայեցի։ Մինչև էդ էլ մի անգամ էի էլի կեսից նայել։ Ինձ Ավետն ու Սիրուշոն շատ դուր եկան երկու անգամն էլ։ Եվ լավ երգում են, և լավ շոու են մատուցում, իմ կարծիքով։

    Ըստ իս, այդ հաղորդման մեջ ամենաանհաջող ատրիբուտը Շուշանն է։ Նրան՝ որպես երգչուհու, հարգում եմ, բայց դե եթե մարդը լավ երգչուհի է, դա բոլորովին էլ չի նշանակում, որ նաև լավ հաղորդավար կլինի... Ինքը որպես հաղորդավար ախր հեչ իր տեղում չի։ Նրա անհամ ու անտեղի բացականչությունները, որոնք գուցե իր կարծիքով հումորի վառ դրսևորումներ են, ուղղակի ներվաքանդ են անում մարդու... Չգիտեմ, բայց ինքը ինչ ասում է, ոնց որ անկապ, ավելորդ ու անտեղի լինի... Էնպիսի տպավորություն է, որ անընդհատ ուզում է մի ուժեղ բան ասած լինել, բայց իրականում ճիշտ հակառակ արդյունքն է լինում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #38
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. << 2 Astgh >> H1-i etherum

    Մեջբերում Նյուզ Ամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավագույն Դավիթ Հակոբյան եւ Աիդա Սարգսյանն զույգն էր: Աիդա Սարգսյանը լավ երգում էր, մարքսիստն էլ՝ լավ շարժումներ էր անում: Էս Երկու Աստղից հետո ամենայն անկեղծությամբ որոշել եմ ընտրություններին Հայաստանի Մարքսիստական կուսակցությանը ընտրել: Նա լավ խորհրդարանական կլինի: Երկու աստղում ամենայուրօինակ ելույթն էլ Շպռօտի եւ մպ3 Արամի ելույթն էր: Կարծում եմ՝ նրա
    նք են հաղթելու:
    Kartsum em David Hakobyan@ shat vat er ergum amenalav@ Emmyin ev Feliksn en ergum.


    Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը։Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
    Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.04.2007, 22:20:

  9. #39
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2007
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «2 աստղ» Հ1-ի եթերում

    Ավէլի մանրա մասը չէք գրի

  10. #40
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «2 աստղ» Հ1-ի եթերում

    ես էլ եմ մի քանի անգամ նայել, մեր տանը բոլորը նայում են, ստիպված ես էլ եմ նայում...

    ունեցա մի հիասթափություն՝ Գիլոյան...դե ես առանձնապես հիացած չէի իրանով, բայց էս պրոեկտը օգնեց վերջնականապես հիասթափվելուն նրանից...պարզապես տանել չեմ կարողանում երբ այդ տարիքի տղամարդը տենց անհամ ձևով ջրիկանում ու թիթիզանում է...

    ամենասիրուն ու ներդաշնակ զույգը Սիրուշոն ու Ավետն են, չնայած Ավետին չեմ սիրում, բայց լավ են նայվում ու սլվում...

    ամենաՉներդաշնակ զույգը (բոլոր իմաստներով) Նունեն ու Ավոն են...բայց աչքիս իրենց են հաղթող դարձնելու...

    թող ների ինձ մեր հարգարժան Աշոտ Ղազարյանը, բայց իրենց տված բարձր գնահատականները ահավոր կասկածելի են թվում...

    ընհանրապես ասած, պրոեկտը լավն է, օրինակ ես, որ Շպռոտին ես իմ երբ եմ վերջին անգամ ասենք տեսել հեռուստացույցով, էս պրոեկտում հետաքրքրությամբ եմ լսում իրեն ու Արամին, չգիտեմ անգամ ինչու ...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  11. #41
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «2 աստղ» Հ1-ի եթերում

    ունեցա մի հիասթափություն՝ Գիլոյան..պարզապես տանել չեմ կարողանում երբ այդ տարիքի տղամարդը տենց անհամ ձևով ջրիկանում ու թիթիզանում է...
    Ճիշտն ասած հենց սկզբից, այդ զույգը դուրս շատ էր գալիս, բայց հիմա, ոչ: Հատկապես վերջին ելույթից հետո խոսակցությունը ...
    ամենաՉներդաշնակ զույգը (բոլոր իմաստներով) Նունեն ու Ավոն են...բայց աչքիս իրենց են հաղթող դարձնելու...
    Այս կետի հետ հետդ համաձայն չեմ: Այս շաբաթվա դրությամբ, ինձ համար, ամենաներդաշնակ զույգը իրենք են:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  12. #42
    Լիարժեք անդամ A<R<A<K<S-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2007
    Հասցե
    MaPc...
    Գրառումներ
    70
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «2 աստղ» Հ1-ի եթերում

    MP3 Արամ և Շպռօտ
    Жизнь - хитрая штука. Как только у тебя в руках оказываются все карты, она вдруг начинает играть в шахматы

  13. #43
    հանելուկ... sweet-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.12.2006
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. «2 աստղ» Հ1-ի եթերում

    Ամենալավ զույգ չէի ասի, որովհետեվ եդտեղ Արմինկա կա, բայց ամենալավ Չերգիչը ԽՈՐԵՆՆ է: Շա~տ-շատ եմ սիրում Խորենին: Ամենաառնական, գեղեցիկ ու տպաորիչն է բոլորից:
    "It ain't those parts of the Bible that I can't understand that bother me, it is the parts that I do understand."
    Mark Twain.

  14. #44
    հանելուկ... sweet-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.12.2006
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. «2 աստղ» Հ1-ի եթերում

    Խորենին շատ էի սիրում հենց սկզբից, իսկ ֆիլմից հետո պարզապես գժվում եմ: Ախր շա~տ լավն ա:
    Բայց ժյուրին իրենց միշտ ցածր է դնում: Ի~նչ լավ է` Արմեն Ամիրյանը դուրս եկավ, Խորենիս շատ էր ցածր դնում, մոռանում էր, որ Արմինկային չպիտի գնահատի, այլ Խորենիս:
    Վերջին խմբագրող՝ sweet: 15.05.2007, 23:02:
    "It ain't those parts of the Bible that I can't understand that bother me, it is the parts that I do understand."
    Mark Twain.

  15. #45
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. «2 աստղ» Հ1-ի եթերում

    Սիրուշո և Ավետ
    ախր շա՜տ լավն են է՜
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աստղ ա ընկել, շնորհավոր մեզ :))))))
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 108
    Վերջինը: 03.02.2011, 10:53
  2. «2 Աստղ» նոր 5-րդ եթերշրջան
    Հեղինակ՝ mat94, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 11.11.2009, 01:25
  3. Աստղ Շնորհավոր
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 31.05.2009, 22:19
  4. Համազգային Աստղ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.09.2007, 18:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •