ջա՜ն, Հարութ ջան...
ջա՜ն, Հարութ ջան...
Վերջին խմբագրող՝ Մաեստրո: 30.12.2010, 02:51:
Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի քո...
Վասնզի հզոր է իբրև զմահ սէր...
ջան ջան , քեֆ ենք անում , լավ ենք անում , կարևոր չի , թե ինչ բառեր են , ինչ թեմաներ են
Վերջին խմբագրող՝ Tehleryan: 23.03.2011, 01:21:
Mephistopheles (23.03.2011), Yellow Raven (12.04.2011)
Հունիսի 11-ին Երևանում համերգ ա տալու ոնց որ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ձախ Հարութից իմ ամենսիրած երգը: եթե չեմ սխալվում վերնագիրը "Քեզ հետ իմ սեր" է: ւղակի youtobe-ում լավ որակի վիդեո չգտա
Մութ է իջել ճամփիս, աչքիս ու հոգուս
Աչքիս ու հոգուս
Աչքիս ու հոգուս
Սիրտս է տենչում կարոտ ու վառ արշալույս
Ջինջ մի սեր ու հույս, քնքուշ բառեր ու երազ անմար
Երբ դու ելար իմ դեմ ինչպես նոր արև ու բարձրացար
Ու բարձրացար
Մերթ ինձ կանչում ես քո հեռվից աստղավառ
Մերթ ինձ առնում ես թևերիտ
Քոնն է իմ կյանքը ու իմ սիրտը ծարավ
Տար ինձ հասցրու արևներին
Սերս բացվեց ինչպես գարնան առավոտ
Գարնան առավոտ
Գարնան առավոտ
Իմ դեմ փռվեց կյանքի ճամփան արևոտ
Արևոտ ճամփան ինչպես լուսե մի ծիածան
Ուր էլ տանի ճամփան՝ վստահ կքայլեմ քեզ հետ իմ սեր
Քեզ հետ իմ սեր
Մերթ ինձ կանչում ես քո հեռվից աստղավառ
Մերթ ինձ առնում ես թևերիտ
Քոնն է իմ կյանքը ու իմ սիրտը ծարավ
Տար ինձ հասցրու արևներին
Տար ինձ հասցրու արևներին
Տար ինձ հասցրու արևներին
Տար ինձ հասցրու արևներին
Տար ինձ հասցրու արևներին…
Վերջին խմբագրող՝ Kita: 03.07.2011, 17:07:
Ամենաթանկն ու անկրկնելին, հենց կորցնելով, պահել եմ գուցե . . .
Lusinamara (03.07.2011), Nare-M (03.07.2011), Նաիրուհի (05.07.2011)
Այս իրավիճակներում եղել եմ, բայց ոչ հարբելու պատճառով... Շատ լավ երգ է
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Ողջո՜ւյն բոլորին։
Արդեն գրել եմ այս թեմայով։ Էլի իմ հին «երգն եմ երգում»։ճ Ո՞վ ունի այս երգը։ (ա՜յ քեզ տավտոլոգիա)
Մի լավ տղա իր անձնական տեսագրություններում գտել է հատված, որտեղ լսվում են Հարութի այս երգի կտորները։
Հապա լսեք, գուցե ճանաչե՞ք։
Վերաբեռնում.
Լուսինը երկնից արծաթ է թափում,
Աստղերը պայծառ ու մեծ են դարձել,
Երկիրն էլ կարծես ինձ ու քեզ գրկել
Ուրախ խելագար մի պար է պարում:
[I]Կրկներգ. Դու սիրում ես ինձ, ես սիրում եմ քեզ,
Աշխարհն էլ մի պահ գժվել է կարծես,
Վարդենին այնպես անուշ է բուրում,
Սոխակն է նրան անվերջ համբուրում:
Լուսինը կարծես արծաթյա դրամ
Լինի կտրված մայր տիեզերքից,
Լուսավորում է մեղմիկ, աննման,
Ինձ ու քեզ տալով այս անվերջ ճամփան...
Բառերը գտնվեցին, մնացին երգն ու հոլովակը:
Սոնա ջան, էս երգը լսել եմ ընդհամենը 2 անգամ — 1980-ին, Ալավերդիում մի ծանոթի մոտ, և 1984-ին Մոսկվայում, հայ ուսանողների մոտ։
Այն ժամանակներում չկար ձայնագրելու հնարավորություն։
Գտաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա !!!!!!!!!
Դե, վայելեք, երեխեք ջան։
ժող, այ իմ գնդակ իմ գնդակը կարաք գտնեք…
Smokie (29.08.2013)
Վաաա՜յ մանկությանս պլաստինկայի երգերը Ձախ Հարութն է՞ր երգում Քանի՜ քանի անգամ եմ հիշել ես էս երգերը, բայց ոչ մի կերպ հիմա չեմ նմանացնում Հարութի ձայնին, չնայած գործիքավորումը բանը նույնն են: Ես հիմա որ լսում եմ, իմ հիշածին նման չի, իմը ավելի ջահելի ձայն էր կարող ա ձայնագրությունից էր տենց թվում, կամ էն ժամանակ այլ կերպ էր տպավորվել: Համենայն դեպս էն ժամանակ չգիտեի Հարութին
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Vardik! (20.01.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ