Էս ինչ մի մոդա ա դառել Հարութ լսելը:
Վերջին խմբագրող՝ Kita: 03.04.2008, 11:14:
Շաատ եմ սիրում Hարութին, սիրում եմ նրա թավշյա ձայնը, երգելու ունիկալ ձևը, ինտոնացիան, շեշտադրումը ունիկալ: Բայց մի բայց կա, չեմ սիրում նրա տաշի տուշիները, որը ի դեպ սկսեց երգել ԱՄՆ մեկնելուց հետո, միայն նրա համար, որ այդ ոճաձևը պահանջարկ ուներ: Սիրում եմ նրա թախծոտ երգերը՝ Սիրում եմ քեզ, Հայի աչեր, տարիներ, օ քամի քամի և այլն, ամեն օր աշխատանքիս վայրում լսում եմ, իսկ երբ մարդ չի լինում կողքս ձայնը բարձրացնում եմ ու սկսում հետը երգել, Այսօր էլ բռնացրին ախր վատ եմ երգում:
Սա էլ այսօրվա ամբողջ օրվա երգը որ լսել եմ ու հետը երգել, փորձելով կրկնօրինակել նրա հետաքրքիր առոգանությունն ու շեշտադրումը
Անվերադարձ մի ճանապարհի նման դու անցար,
Մի անդարման վերք թողիր իմ սրտին,
Սպասեցի քեզ շատ երկար, դու չեկար,
Ու այս կյանքի ուղիներում դժվար, հեռավոր,
Հուսացի դարձյալ հանդիպելու քեզ, բայց ավաղ մնացի ես մենավոր
Տարիները անցան, մեր սերն ու արցունքները հուշ դարձան,
Երազներս հանգան մայրամուտի վերջին շողի նման:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ուր էիր Աստվածը դու հավանում ես հենց հեղինակի կատարմամբ? Ես որ չէ
Տիկին Արուսից բացի լավն ա նաև Ծեր գնչուհին, Կարմիր կակաչները
Ավելացվել է 57 վայրկյան անց
Հա, ջղայնացել էր, բայց թող համեմատի իր կատարումը և Հարութի կատարումը: Անհամեմատելի են
Ավելացվել է 3 րոպե անց
Հա, իսկականից: Մի ժամանակ, որ երեխեքին ասում էի, որ իր երգերն եմ լսում /Հարութի երգերի տակ եմ մեծացել/, ասում էին <<հա, նոյի թվի երգեր դու լսի>>, բայց հիմա սաղ Հարութ են լսում: Ու դա շատ լավ ա
Վերջին խմբագրող՝ Kita: 03.04.2008, 11:15: Պատճառ: Գրառման ավելացում
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չգիտեմ Հարութը ինչա անում էտ երգը, բայց Մեսչյանը ԵՐԳՈՒՄ ա: Էտ երգին Հարութի ճժոցները չի սազում:
Ժողովուրդ ջան ուրեմն Հայ Տղեքի Հայկոի Քո Ցավը Տանեմ երգի սկզբում Հարութի երգերից մեկնա սկզբում լսվում ու Հարութնա ասում քո ցավը տանեմ:
Ով կարա օգնի ինձ այդ երգը տա Հարութի կատարմամբ
ես ունեմ այդ երգը, բայց չեմ կարողանում գտնել
որ գտնեմ կտամ
Կապույտ էին քո աչերը
Ծովի պես այս մաքուր,
Ինչքան եմ կարոտել ես նրանց,
Ծփում էր ծովը կապույտ,
Ծփում էին աչերդ լուրթ,
Լալիս էր իմ հոգին դառնացած,
Ծփում էր ծովը կապույտ,
Ծփում էին աչերդ լուրթ,
Լալիս էր իմ հոգին դառնացած...
Ով գիտե, ուր պիտի գնաս դու այս աշխարհում,
Ով գիտե, ուր պիտի գնամ ես,
Ինչ որ ես ունեի, քեզ տվի այս կյանքում,
Կարոտից զատ ոչինչ չմնաց...
...
Ներիր ինձ, խենթիս անհոգ,
Ես ինքս եմ ինձ արդեն դատել,
Ապրելով լոկ քեզանով, քեզ հաճախ չեմ նկատել,
Հիմա երբ չկաս արդեն, և ինչով էլ ինձ կախարդեն,
Մորմոքում եմ անվերջ քո կարոտից,
Ալիքն ինքն էլ չգիտե, շատ կմնա նա այս ափում,
Իսկ ծովին կարոտից զատ ոչինչ չի մնա...
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 23.05.2008, 22:11:
Лучше Гор могут быть только Горы.
Երևանի գիշերներում........
Հարութս լացեց
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Երեխեք, հենց հիմա Հանրայինը ցուցադրում է Հարութի վերջին համերգը: Անպայման նայեք
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Չկլկլացներ կարգին երգիչ կլիներ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ