User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Միայն հայերեն

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հարց Միայն հայերեն

    Հարգելիներս, Ակումբում արդեն ստեղծված են բոլոր պայմանները հայերեն գրելու համար։ Օրենսդրության մեջ մոտ օրերս կավելացվի ևս մեկ կետ, որով կարգելվեն այլ լեզուներով գրառումները։ Իհարկե կլինեն բացառություններ, երբ այնուամենայնիվ կթույլատրվի այլ լեզվով գրելը (իհարկե, ոչ տրանսլիտով)։ Եկենք հենց այդ բացառությունների մասին էլ խոսենք այս թեմայում։

    Ըստ ձեզ, ե՞րբ է հարկավոր թույլատրել գրել այլ լեզուներով

  2. #2
    31337 Mench-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2006
    Հասցե
    Կոմիտաս
    Տարիք
    33
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայն հայերեն

    Տեղեկատվական Տեխնոլոգիաներում գոնե անգլերենը պետք ա թույլ տալ
    Հեղափոխություն սկսում են ռոմանտիկները
    Իրականացնում են ֆանատիկները
    Իշխանության են գալիս տականքները

  3. #3
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայն հայերեն

    -Առանձին բառեր կամ բառակապակցություններ կարելի է թույլատրել գրել օտար լեզվով, եթե այդպես ավելի լավ է միտքը արտահայտվում:
    -Կարելի է թույլատրել այն բառերը, որոնք ներմուծված են օտար լեզուներից և օգտագործվում են ժարգոնային լեզվում:
    -Նաև օտարալեզու հատուկ անունները:
    -Օտար լեզվով գրված գրական ստեղծագործությունները:

  4. #4
    Մշտական անդամ TigranM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայն հայերեն

    Ես կարծում եմ, որ կան որոշակի մասնագիտական բառեր որանց հայերեն
    թարգմանությունը անհաջող է ,կամ ընդանհրապես թարգմանված չեն, որի պատճառով գրված տեքստը դառնում է անհասկանալի,կարելի հայերեն չգրել:
    Վերջին խմբագրող՝ NetX: 20.07.2006, 19:58:

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայն հայերեն

    Բայց մասնագիտական տերմինները կարելի է հայերեն տառերով գրել, չէ՞: Ինձ թվում է՝ դա չի նշանակում «այլ լեզուներով» գրել:
    Իմ կարծիքով, պետք է թույլ տալ նաև տարբեր լեզուներով հոդվածներից մեջբերումներ անել:

  6. #6
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայն հայերեն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Իմ կարծիքով, պետք է թույլ տալ նաև տարբեր լեզուներով հոդվածներից մեջբերումներ անել:
    Համաձայն եմ:

  7. #7
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայն հայերեն

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    -Առանձին բառեր կամ բառակապակցություններ կարելի է թույլատրել գրել օտար լեզվով, եթե այդպես ավելի լավ է միտքը արտահայտվում:
    -Կարելի է թույլատրել այն բառերը, որոնք ներմուծված են օտար լեզուներից և օգտագործվում են ժարգոնային լեզվում:
    -Նաև օտարալեզու հատուկ անունները:
    -Օտար լեզվով գրված գրական ստեղծագործությունները:
    Համաձայն եմ Մելիքի հետ, անձամբ ես երբեմն օգտագործում եմ ոչ հայերեն արտահայտություններ: Չեմ պատկերացնում ինչպիսի տեսք կունենան և կկարդացվեն դրանք հայերեն տառերով : Իհարկե ֆորումի լեզուն հայերենն է , բայց լրիվ արգելել այլ լեզուններով գրելը... անիմաստ է
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  8. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Միայն հայերեն

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    -Կարելի է թույլատրել այն բառերը, որոնք ներմուծված են օտար լեզուներից և օգտագործվում են ժարգոնային լեզվում:
    Մելիք ջան (և մյուսներ), խնդրում եմ մեկ անգամ ևս ծանոթացեք ակումբի օրենսդրությանը: Մեջբերում եմ

    2. Գրանցված անդամների համար
    2.1. Ակումբի անդամներին չի թույլատրվում.
    2.1.3. Գրառումներ կատարելիս, ստորագրությունում և այլուր գրել ոչ նորմատիվ բառապաշարով, ժարգոնով
    Հիշեցնում եմ, որ ակումբի կարգախոսներից մեկն է. "Պահպանել հայ գիրն ու գրականությունը", այլ ոչ թե "Պահպանել ժարգոնը":

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Միայն հայերեն

    "Ստեղծագործողի ակյուն" բաժնում պետք է թույլատրվեն օտար լեզուներով գրված հեղինակային ստեղծագործությունները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #10
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայն հայերեն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Մելիք ջան (և մյուսներ), խնդրում եմ մեկ անգամ ևս ծանոթացեք ակումբի օրենսդրությանը: Մեջբերում եմ
    Մեջբերում:
    2. Գրանցված անդամների համար
    2.1. Ակումբի անդամներին չի թույլատրվում.
    2.1.3. Գրառումներ կատարելիս, ստորագրությունում և այլուր գրել ոչ նորմատիվ բառապաշարով, ժարգոնով



    Հիշեցնում եմ, որ ակումբի կարգախոսներից մեկն է. "Պահպանել հայ գիրն ու գրականությունը", այլ ոչ թե "Պահպանել ժարգոնը":
    Հիմա ի՞նչ, ես իրավունք չունե՞մ, օրինակ, ժարգոնային լեզվի մասին խոսելիս էդ լեզվից մեջբերումներ անել, նույնիսկ այն դեպքում, երբ իմ նպատակը հենց հայերենի պահպանումն է ու ես էդ բառերը գրում եմ ցույց տալու համար, թե դրանք ինչքան տգեղ են հնչում:

  11. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Միայն հայերեն

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Հիմա ի՞նչ, ես իրավունք չունե՞մ, օրինակ, ժարգոնային լեզվի մասին խոսելիս էդ լեզվից մեջբերումներ անել, նույնիսկ այն դեպքում, երբ իմ նպատակը հենց հայերենի պահպանումն է ու ես էդ բառերը գրում եմ ցույց տալու համար, թե դրանք ինչքան տգեղ են հնչում:
    Անշուշտ կարելի է, իսկ իմ գրածի հիմնական նպատակն այն էր, որ ակումբի անդամներից ինչ-որ մեկը քո գրածը կարդալով ենթադրություն չաներ, որ այստեղ կարելի է ժարգոնով գրառումներ անել, ժարգոնով քննարկումներ: Ցավոք սրտի ինձ շատ լավ է հայտնի որ ակումբի անդամներից շատ-շատերը օրենսդրությանը չեն ծանոթանում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Միայն հայերեն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Հարգելիներս, Ակումբում արդեն ստեղծված են բոլոր պայմանները հայերեն գրելու համար։ Օրենսդրության մեջ մոտ օրերս կավելացվի ևս մեկ կետ, որով կարգելվեն այլ լեզուներով գրառումները։ Իհարկե կլինեն բացառություններ, երբ այնուամենայնիվ կթույլատրվի այլ լեզվով գրելը (իհարկե, ոչ տրանսլիտով)։ Եկենք հենց այդ բացառությունների մասին էլ խոսենք այս թեմայում։

    Ըստ ձեզ, ե՞րբ է հարկավոր թույլատրել գրել այլ լեզուներով
    Արթ, երբ վերջապես բացառությունները կորոշեք ու ակումբի օրենսդրության մեջ այդ կետը իր բացառություններով կավելացնեք, խնդրում եմ անպայման նշես, որ ամեն դեպքում օտար լեզվով գրառումները կամ մեջբերումները պահելու կամ ջնջելու որոշումը մնում է մոդերատորների և ադմինիստրատորների վրա: Այսինքն հնարավոր է, որ գրառումը կհամընկնի բացառություններից որևէ մեկին, բայց մոդերատորները կամ ադմինիստրատորները կորոշեն որ այն չպետք է այդ տեսքով գրվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Rutracker-ը հայերեն
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Վեբ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 23.12.2012, 09:13
  2. Smaper-ը հայերեն
    Հեղինակ՝ _Հրաչ_, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.03.2009, 10:00
  3. Հայերեն Windows Vista և հայերեն Linux
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.11.2008, 00:07
  4. Հայերեն ֆորում
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.02.2007, 15:10
  5. Հայերեն console?
    Հեղինակ՝ Pchuk, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.09.2006, 12:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •