ինչ ե պետք անել այն ժամանակ երբ դու սիրում էս մի աղջկա, բայց նա ուզում է ընդամենը ընկերական հարաբերություններ ունենալ քեզ հետ. Ինչպես գրավել նրա սիրտը?,
ինչ ե պետք անել այն ժամանակ երբ դու սիրում էս մի աղջկա, բայց նա ուզում է ընդամենը ընկերական հարաբերություններ ունենալ քեզ հետ. Ինչպես գրավել նրա սիրտը?,
Շատ դեպքերում, երբ աղջիկը պարզապես ընկերական հարաբերություններ ա ուզում ունենալ տղայի հետ, այլ ոչ թե սիրային, ապա եթե տղան ձգտում ա իրա նպատակին, ապա վերջում մեծ ցավ կարող ա պատճառի ինքն իրեն, որտև էդ աղջիկը նադոյելից ա ասելու, որ քեզ սիրում ա, կամ էլ համաձայն ա ոչ ընկերական հարաբերություններին ու հետո էլ թքելու ա սրտիդ մեջ ու հեռանա, իսկ դա ավելի ցավոտ ա:
Չեմ ժխտում, որ հնարավոր ա գրավել էդ աղջկա սիրտը, դե բայց զոռովով էլ բան չի լինի: Լավ կլինի, եթե իրա հետ խոսես իրա իդեալից, հարցնես, թե ոնց ա ինքը տեսնում իրա ընկերոջը, ու հետագայում ձգտես լինել հենց այդպիսին: Դե բայց եթե զգաս, որ իրա իդեալը քեզնից շատ հեռու ա, ապա ավելի լավ ա մոռանաս իրան, քան սիրվես ոչ այնպիսին ինչպիսին որն ես իրականում:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Եթե այլևս չես կարող չսիրել՝ ուրեմն պետք է սիրես՝ ինչ էլ որ լինի... ինչ էլ որ լինի...
Շեքսպիր.
<<Սերը ամենազոր է. աշխարհի վրա չկա ոչ մի վիշտ` նրա պատժից բարձր, ոչ երջանկություն` նրան ծառայելու հաճույքից բարձր>>:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Կտրի բոլոր տեսակի կապերն էտ աղջկա հետ… դժվար կլինի,բայց ճիշտը տենցա, հետք կանցնի, կզգաս,եթե կուզես ընկերական կլինես էտ աղջկա հետ, եթե չես ուզի, մի շփվի վաշե հետը… դաժանա թվում, բայց դա ճիշտա…
նայի բացատրեմ…
էտ աղջկան չես զանգում,խուսափում ես տեսնելուց, ման ես գալիս, ընկերների հետ ես աշխատում լինես,մանավանդ երեկոներին, ու ամենակարևորը ինչքան կարելիյա շատ աղջիկների հետ ես շփվում՝ նախընտրելիյա նոր աղջիկների հետ ծանոթանաս շատ, իջի պարելու…մեկ-մեկ էլ ծխի… էտ աղջկան հանկարծ տենաս,կարճ կապի,ժպտա, ասա ամեն ինչ լավա, անցի,գնա… տենց 1-1.5 ամսից կզգաս, որ մոռացել ես նրան, հետո, եթե կզգաս, որ կարաս իրա հետ ընկերական լինես, եղի, եթե չէ, ուրեմն նրա հետ չես շփվի էլ…
համաձայնվում ես զուտ ընկերական ատնաշենիներ
հետո զուտ ընկերականով կարելի է հրավիրել տեղ-մեղ, զրուցել…
հնարավոր ա որ աղջիկը քեզ լավ չգիտի, դրահամարա տենց ասել, իսկ եթե մի քանի անգամ հանդիպես, ուղղակի հաճելի զրույց անցկացնես, ոչ մի ավել բան չանես, ու ցույց տաս որ ամեն ինչ մենակ ընկերական ա, ինքը իրան քո կողքին կզգա շատ ապահով, քեզ ավելի լավ կճանաչի, ու միգուցե կարծիքը փոխի քո մասին… արդեն սկսի սիրել…
Հ.Գ. իմ հետ ընկերական հանդիպող աղջիկներին շատ եմ սիրում...![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Mesrop: 25.03.2007, 22:15:
Եթե կարող ես կապնվիր ինձ հետ icq-ով կամ yahoo messenger-ով: Այդպես ավելի արդյունավետ կարող ենք զրուցել, եթե չես կարող՝ գրի ակումբի կամ իմ անձնական նամակագրական կապով:
Հ.Գ. Կներեք հարգելի ակումբցիներ, որ այսպես եմ ասում, ուղղակի առանձին մեր երկխտսությունն եթե այս կայքում լինի ապա ոչ նպատակային կլինի և բացի այդ էլ կարծում եմ անտեղի ու անարդյունավետ կլինի...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Իմ զուտ անձնական կարծիքն ասեմ… ընկերականով եթե շարունակես, մենակ ժամանակ ու ներվեր ես կորցնելու… կարողա նաև փող![]()
եթե սիրում ես, քո համար էտ »ընկերական» հարաբերությունները ահավոր անտանելի ու ներվային կլինեն… ոշիմ, ես իմ ասածն ասեցի… արե՛ք,ոնց ուզում եք…![]()
![]()
Շատ ծանոթ իրավիճակ է.Ես քեզ խորհուրդ կտայի ետ չկանգնել, Պատմեմիմ կյանքից մի դեպք.
.երբ ես և ընկերս նոր էինք ծանոթացել նա ասում էր, որ սիրում է ինձ, իսկ ես նրան ասում էի, որ մենք կարող ենք միայն ընկերներ լինել ուրիշ ոչինչ …Որոշեցինք լինել ընկերներ , բայց նա ընկեր ձևանալով սկսեց գրավել իմ սիրտը, և դա նրա մոտ ստացվեց , մենք միասին ենք արդեն 4 տարի և պատրաստվում ենք ամուսնանալ »
Կարևորը նպատակ ունենալն է և մինչև վերջ ձգտել
, որպեսզի այդ նպատակը իրականություն դառնա..
Քեզ հաջողություն եմ մաղթում
![]()
ես էտքան ներվեր ու հավես/ժամանակ/փող չէի ծախսի աղջկա հետևից ընկնելու, ընկեր-բան ձևանալու համար… օվկիանոսում շատ ձկներ կան… անձոխարինելիներ չկան…
աղջիկա չԷ… թող ամեն ինչ նրա կամքով լինի....բլա-բլա-բլա…![]()
լիքը աղջիկներ կան… պետք չի էտ մեկի վրա լռվել-մնալ, հետևից ընկնել,մանավանդ,եթե տոն չի տալիս,ասումա ընկերներ մնանք…
թող ամեն ինչ քո՝ տղայի կամքով լինի…![]()
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ