Ինձ թվում է՝ ես քեզ հասկացա, դե ինչքանով որ ես հասկացա…ասեմ իրոք լավ թեմա է ու մեկ էլ հաճախ անտեսանելի,բայց լուրջ խնդիր մեր իրականության մեջ…
Այսօր մարդիկ դադարել են ազատ լ։ինել սիրո մեջ շատ պարզ պատճառներով. երբեմն անտրամաբանական պարտականություններ, երբեմն սխալվելու վախ, ու էլ չեմ ասում… «Թե ինչ կմտածեն ուրիշները…» կարևորագույն կետը մեր կյանքի…
Ամենապուճուր խազը, հավատա, որ աղջիկների ՝ իրենց թանգացնելն է…
1.Մինչև ինչ-որ աղջկա ինչ-որ տղա ասում է իր զգացմունքի մասին, ամբողջ աշխարհը իմանում է…ու ամնեկարևորը աղջկա ախպերը, աղջկան սիրող կամ համակրող այլ տղաները…Հետո երևի պայմանագիր ա ստորագրվում, թե որքան ժամանակում կամ ժամանակից դու իրավունք կունենաս այդ աղջկան վերջապես հայտնել քո զգացմունքների մասին…
Դե ես այս ամենից այնքան էլ գլուխ չեմ հանում, դուք ավելի լավ կիմանաք…
2.Աղջիկների մեծ մասի խելքը իրենցը չի տղային հույս տալու համար/եթե նույնիսկ համոզված են, որ չեն սիրում ու չեն սիրի/…որ հետո էլ ասենք ընկերուհիներին ասեն…չնեղանաք…դե զապաս ա էլի, թող սիրի իրա համար…
Թանկացնում են միայն այ այդ աղջիկները…
Պրիմիտիվ ա ամեն ինչ…էժանագին մատուցում ամենանարատ զգացմունքի/ոչ նյութական իմաստով/…շաբլոն են գրեթե բոլորը…անհատական մոտեցում չկա…
Սերը հոգևոր իմաստ ունի, ուրեմն ինչպե՞ս կարելի է դրա արտահայտումը գտնել միայն նյութականի մեջ…
Հ.Գ. ես չեմ հավատում որ սիրելու համար անպայման պիտի ճանաչես մարդուն…
Ինչքան ճանաչես, այնքան կհիասթափես…
Հա ու տե՛ս…ինքը հենց նոր կողքովդ անցավ …իրան դու վաղուց արդեն գիտես…
Իսկ դու շռայլում ես Սերը հազար անգամ ՝մոռանալով որ այն մեկ անգամ է լինում…