Իրական նպատակն ամենևին մրցակցությունն ու իրար նկատմամբ սեր խոստովանելը, հաճոյանալը չի:
Իրական նպատակը այն է, որ եթե մարդը ասենք «Ծրագրավորում» բաժնում լուրջ ու արժեքավոր գրառումներ է անում, վարկանիշ ստանա, նրա «կուբիկներն» ավելանան, որպեսզի եթե հետո մի հատ հարց լինի, որին 10 հոգի տարբեր պատասխաններ են տվել, այդ կուբիկները նորեկ անդամին օգնել կողմնորոշվել, թե ում ասածին կարելի է ավելի շատ հավատալ:
Իհարկե սա չի կարող հարյուր տոկոսանոց աշխատող համակարգ լինել: Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ նորեկ մարդը վարկանիշ չունի (քանի որ գրառում էլ չունի), բայց նրա գիտելիքներն այդ ոլորտում գերազանցեն մյուսների ունեցածներին: Բայց ամեն դեպքում որոշակի արդյունք տալիս է:
Այլ հարց, որ ակումբի վարկանիշների վիճակը ինձ հեչ չի գոհացնում:
Էջանիշներ