Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
ՈՒրեմն պատհաբար բացեցի "Ղեկավարում" օպսիոնը ու տեսա , որ ունեմ մի քանի մեկնաբանություններ : Հիմա ինձ կասեք ինչպե՞ս եք էտ մեկնաբանությունները կատարել , որտեղ ինչն եք բացել : Մի քիչ ուսումնասիրեցի բայց չգտա
Եթե ուզում ես ինչ-որ գրառման մասին վերաբերմունքդ արտահայտել, ապա պետք է մկնիկով սեղմես այդ գրառման ձախ կողմում (գրառումը կատարողի ավատարի տակ) գտնվող կշեռքի նկարի վրա (մկնիկը այդ նկարի վրա պահելիս «Ավելացնել x-ի հեղինակությունը» տեսքի հուշում է երևում)։ Կշեռքի նշանի վրա click անելու դեպքում կբացվի նոր էջ։ Կարծում եմ, որ մնացած անհրաժեշտ քայլերը հասկանալի կլինեն ու կկարողանաս անել։
Այդպես կարող ես և՛ ավելացնել, և նվազեցնել գրառումը կատարողի վարկանիշը։