Վիճել ասելով ի նկատի ունեմ բանավիճել, քննարկել:
Էականը այստեղ իմ, քո կամ մեկ ուրիշի պատկերացումները չեն: Էականը իրականությունն է: Այստեղ էականը ժողովրդի վիճակին ու հայացքներին լավ ծանոթ լինելն է: 5 տարի Հայաստանում լինելով եղել եմ Հայաստանի տարբեր անկյուններում, ծանոթացել ու խոսացել տարբեր մասնագիտությունների ու տարիքի մարդկանց հետ: Նրանցից շատերի տանը նույնիսկ մի քանի օր մնացել եմ: Քաջ գիտեմ թե ինչպիսի իրավիճակ է թե՛ Երևանում, թե՛ Հայաստանում առհասարակ: Գիտեմ ոչ Հ1-ի եթերից, այլ տեղում ծանոթանալով:
Որքանո՞վ ես դու ծանոթ ծանր իրականությանը, երբ պնդում ես, որ Հայաստանում իրավիճակը լավ է ու/կամ դեպի լավ է գնում: Որքանո՞վ է դա համապատսխանում անհույս մարդկանց աչքերին: Որքանո՞վ է դա համապատասխանում սպանություններին ու ինքնասպանություններին: Որքանո՞վ է դա համապատասխանում ԵՍՍՍՀ-ում (նախկին ԵՊՀ) կաշառակեր դասախոսների առատությանն ու նրանց լկտի ու բացեիբաց կածառք պահանջելուն: Մի՞թե Երևանի էկոլոգիական ծանր ու ծաղկող կրիմինալ իրավիճակը, անորակ ասֆալտն ու վթարների ավելացումը, տրանսպորտի հիմար կազմակերպումը, հին շենքերի վերացումն ու անտաղանդ շենքերի շինարարությունն է երկնիշ տնտեսական աճը:
Շատ ու շատ այլ հարցերի մասին պարզապես կլռեմ:
Էջանիշներ