Արտաշես Գեղամյան
Վազգեն Մանուկյան
Սերժ Սարգսյան
Վարդան Օսկանյան
Արթուր Բաղդասարյան
Տիգրան Կարապետյան
Գագիկ Ծառուկյան
Վահան Հովհաննիսյան
Ստեփան Դեմիրճյան
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Էսօրվա դրությամբ ես կցանկանայի նախագահ տեսնել Արթուր Բաղդասարյանին:
Նա մեկ անգամ ևս ապացուցեց, որ բավականին հասուն ու կարող քաղաքական գործիչ է:
Սակայն մի կարևոր պայմանով : Որ Սերժ Սարգսյանը լիներ շատ ուժեղ վարչապետ:
Ուժերի հարաբերությունն էս դեպքում լավագույնս կպահպանվի:
Ինչով ապացուցեց?Նա մեկ անգամ ևս ապացուցեց, որ բավականին հասուն ու կարող քաղաքական գործիչ է:
Նրանով, որ գիշերային բանակցություններում համաձայնվեց վերցնել մի թուլա փայ ու մտնել խորհրդարան?
Մոտ մեկ տարի առաջ սկսվեց համատարած հարձակումը ՕԵԿ-ի ու նրա նախագահի վրա: Քոչարյան-դաշնակներ տանտեմը անցան տոտալ գրոհի, որպես ռեզերվ պահելով "Դաշինք"-ին : Մյուս կողմից Քոչարյանը-ԲՀԿ տանդեմը նույն ժամանակամիջոցում ձեռնարկեցին իրենց ոչ պակաս հուժկու, սակայն մեծամասամբ "անդրկուլիսային" , բայց առավել որոշիչ գրոհը ՀՀԿ-ի դեմ:
Արթուրը վարպետորեն մանևրեց, և գերակշիռ ուժի դեմ նահանջեց: Էտ գրոհի կուլմինացիան հանդիսացավ վերջին ընտրությունների: Քոչարյանը-դաշնակները սկսեցին մղել կենաց-մահու պայքար : Օգտագործվեց նույնիսկ հանցավոր, և քաղաքական գործչին ապագայում դիակ /տռուպ/ դարցնող "քիմիական զենքեր" /"ազգի դավաճան" ու այլ պրիմիտիվություններ: Ցայտնոտի մեջ էին ընկել, եվ լրիվ կապերը թուլացել էին/:
Արթուր Բաղդասարյանը էս մարտում էլ ունեցավ կորուստներ /մի 2% ընտրազանգված/, բայց արդեն բավականին ամուր էր ու չնահանջեց :
Քոչարյանը-դաշնակներ-ԲՀԿ-"Դաշինք" բլոկը առաջին խոշոր ճակատամարտում պարտված է:
ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը հաղթել են: Սա նայեվ Հայաստանի ապագայի հաղթանակն է:
Էս հաղթանակի նախանշանները երեվում էին վաղուց:
Մնում է սպասենք ևս որոշ ժամանակ, և ռուսի օրհնված ոտի մասին ժողովուրդը ամենաշատը կհիշի իր վատ երազներում: Իսկ տարածաշրջանը կդառնա անվտանգ ու միասնական մի գոտի:
Հ.Գ. Դժվար թէ Սերժ Սարգսյանը հետընտրական գործառույթներում որդեգրի նույն պահվածքը, ինչ հանդես բերեցին ժամանակին երկրապահները ու Գրետա մայրիկը:
Սա, ըստ իս, բացառվում է: Դաշնակներն էլ պետական ծանրագույն հանցանքի պատիժի կատարումի կրելուց օրինականորեն արդարացված չեն... Եթե փորձեն համը համել, ապա իրենց խցերը մաքուր ու կոկիկ պատրաստ են ընդունելու: ԲՀԿ-ի մասին անգամ չեմ էլ խոսում: Խելոք, գլուխները կախ, վերադառնալու են իրենց "գյուղերը"
...
պրիմիտիվ լոգիկա, որը քաղաքականության հետ էնքան աղերսներ ունի, ինչքան "խոզը -տուռնիկին": Չնդունես անձնական: Սենց մեր ժողովուրդի մեծ մասն է "անալիզ" անում /ի նկատի ունեմ սմետանի բանկի մեջ արվող անալիզը
/:
Ես անգլերեն խոսելու համար չեմ նախընտրում այս երկու թեկնածուներին:Միայն նրա համար որ շատ ավելի կիրթ են ու Սփյուռքահայությնունից շատ մեծ օգնություն ունեն:Եվրոպայում շատ հարգված են:Նույնիսկ դրսում ծնված հայերը ավելի հայրենասեր են քան շատ հայաստանցիներ,որովհետև ավելի շատ են գնահատում մեր մի կտոր հողը քան այդ գողերը,գողականներն ու թափթփուկները որ մտան Ազգային Ժողով:
Եվրոպայում ինչ կարեվոր միջոցառում կազմակերպվում է ախպարների կողմից,հայաստանցիները շատ քիչ են,դա ի՞նչից է:Հայրենասիրություն չկա:Շատերը նույնիսկ սփյուռքահայերին հայ չեն համարում,,,
dvgray
Քեզ թվումա ինչքան շատ գրես կամ ինչքան ավելի բարդ դավադրությունների մասին գրես ենքան դա լուրջ դա կթվա մարդկանց?
Քոչարյանը ումա պարտվել ինքը իրան?
Ժամը 12-ի մոտ արդեն ակնհայտ դարձավ, որ ամեն ինչ գնումա նրան, որ խորհրդարան են անցնում միայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն.
Ռոբը զանգումա Ազարյանին: էտ պահից սկսած բոլոր ՏՎ-իներին դուրս են շպրտում եթերից ու սկսում "ընդդիմության" թուլափայի հարցով բանակցությունները:
2ժամ հետո նկարած թվերից երևաց, թե ում հետ են բանակցությունները հաջողվել:
Սմաետանա, մածունա, թե տվորոգա հիմի ետա.
Ինչ վերաբերվումա խցերին, ոչ ոք էլ սուրբ չի, բոլորն էլ հանցագործություններ արել են:
Ցանկության դեպքում ցանկացածի վրա էլ կարելիա գործ բացել:
ՀՅԴ-ի առավելությունն ենա որ ինքը ցույց տվել, որ կարա ուժին պատասխանի "Դրո"-եներով ու "Վահան Հովհանիսյան+30"-ներով, զոռբայությունանը զոռբաներին ֆիզիկապես ոչնչացնելով:
Ի տարբերություն ՀՀԿ-ական ՕԵԿ-ական ու այլ խաժամուժի, որ հենց մի թեթև կուսակցության տեղը նեղանումա "մամա ջան" գոռալով փախնում են:
Հազար ներողություն Ձեր երկխոսությանը միջամտելու համար:
ՕԵԿ-ի մասին Ձեր պատկերացումներն ամենևին չեն համապատասխանում իրականության հետ: Պիտի ասեմ ,որ պարոն Բաղդասարյանը հրաշալի կամակատար է և հենց Քոչարյան-Սարգսյան անբաժան զույգի կամակատարը: Մի՞թե պարզ չէր թե նախորդ անգամ ՕԵԿ-ն ինչպես մտավ խորհրդարան : Նախ նախագահական ընտրությունների քարոզարշավին ամենաբարձրաձայնն էր գովերգում Քոչարյանին ու բոլոր հանդիպումների ժմանակ Արթուրը մշտապես Քոչարյանի կողքին էր: Նախորդ խորհրդարանական ընտրություններին վերը նշված զույգի ցուցումով ՕԵԿ-ը որդեգրեց "ընդիմադիր կեցվածք" և քննադատում էր իշխանություններին` նրանց կողմից դրված նշաձողի սահմաններում: Դա դյուրին էր դարձնում ԱԺ-ում ՕԵԿ-ին խորհրդարան բերելու գործը` մասամբ իրական ընդիմության ձայների հաշվին:
ՕԵԿ Նախագահի վրա որևէ հարձակում չի եղել, այլ եղել է ՕԵԿ-ը ընդիմադիր դաշտ "գործուղելու" գործընթաց, որը պարոն Բաղդասարյանն այնքան ապաշնորհ կերպով կատարեց, որ ստիպված եղան անգլիական դեսպանատան պատասխանատուի հետ նրա "զրույց"-ը մեջտեղ բերել` իրական ընդիմության աչքերին թոզ փչելու համար:
Այսպես կոչված ընդիմադիր դաշտում ՕԵԿ-ն առաջինն հայտարարեց, որ միայնակ է գնալու ընտրությունների, այդպիսով խմորումներ սերմանելով այդ դաշտի միավորման և միասնական ճակատով հանդես գալու գործընթացում: Թե հետո ինչ եղավ մենք լավ տեսանք: Հիմա Խորհրդարանն ամբողջությամբ իշխանական է / ես "Ժառանգությունն" էլ չեմ համարում լիարժեք ընդիմություն, քանի որ ուշադիր հետևել եմ նրա քարոզարշավին և համոզվել դրանում:
Ես երազում եմ, որ ձեր այս կանխատեսումն իրականանա, այսինքն հայ ժողովուրդը վերջապես թոթափի ստրկամտության լուծը, սակայն այդ գործի ջահակիր համարել ՕԵԿ-ին չեմ կարող քանի դեռ նա պարում է հայտնի զույգի դուդուկի տակ:
Ընտրակաշառք բաժանե՞լն ի նկատի ունեք որպես պետական ծանրագույն հանցագործություն, թե՞ 1920 թվականին բոլշևիկների իշխանության գալու դիմաց վերջիններիս կողմից ծախված մեր հայրենիքի 85 տոկոսից ավելին...
...Մի քիչ խորը վերլուծությունը Ձեզ կհուշեր, որ ԲՀԿ-ն էլ ՕԵԿ-ի ու ՀԺԿ-ի նման իշխանությունների կողմից ասպարեզ նետված կառույց է: Իրենց գոյությունը երկարաձգելու նպատակով նրանք/ իշխանությունները/ պատեհ առիթը բաց չեն թողնի, դրանց էլ քաղաքական աղբարկղը նետելու համար, ինչպես հիմա արեցին ՀԺԿ-ի նկատմամբ::
Հարգելի Ֆուտբոլասեր
Ես հայտնել եմ իմ կարծիքը ապագա նախագահի անձի ընտրության մասին, և "տեր եմ" /"Ժառանգություն"/ իմ ասածին:
Նախ ասեմ, որ չեմ համարում կոռեկտ էն, որ թուլա է անվանվում մինիմում 7% ընտրազանգված ունեցող քաղաքական գործչին: Պետք է հարգալից լինել պետության այլ քաղաքացու ընտրության հետ, անկախ դրանից, թէ ինչ փաստեր ունես նրա դեմ, և հիշել, որ որակավորումներ տալիս է միայն դատարանը:
Հարգելի Smergh
Եթե հարցը վերաբերվում է նրան, թէ ով ում թրի տակով է անցել, ապա համոզված եղիր, որ ամբողջ աշխարհում, և մասնավորապես Հայաստանում, դժվար թէ գտնվի մի անհատ, որ ինչ - որ պահի ինչ-որ մեկի թրի տակով չի անցել: Այսինքն եթե որպես ղեկավար քաղաքական գործիչ սկսենք փնտրել այդպիսի մեկին, ապա կարող է և Խոսրովի անտառում, ծառերից մեկի վրա, գտնենք մի Մաուգլի ...
Այնպես-որ, եթե որպես քաղաքական բազա սկսենք դիտարկել նման բաներ, ապա հեռուն չէնք գնա... Առաջարկում եմ հարցերին նայել ռացիոնալ-պրագմատիկ տեսանկյունից, այսինքն քաղաքական հարցերի վերաբերյալ ծավալել քաղաքական քննարկումներ :
Սիրելիս~, եթե ես իմ կարծիքն եմ ասում ՕԵԿ քաղաքական ուժի / ճիշտ կլիներ կոչել Հորինած Երկիր Կուսակցություն/ ու նրա քաղաքական առաջնորդի մասին, մի՞թե դա քաղաքական հարցերի շրջանակից դուրս է:
Ցավում եմ որ սեփական ժողովրդի մասին այդքան վատ կարծիքի եք: Եթե ես Ձեզ Ճիշտ հասկացա խոսքը վերաբերվում է քաղաքական թրի մասին, այդ դեպքում ի՞նչ կասեք այն ընտրազանգվածի մասին, որը ոչ մի դեպքում չի ծախվում:
Կարո՞ղ եք ասել, ե՞րբ և ո՞ւմ թրի տակով են անցել Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը, Մովսես Գորգիսյանը, Աշոտ Նավասարդյանը, և շատ ու շատ ուրիշները, որոնց միայն անունները թվարկելու համար այսպիսի մի քանի էջը չի բավարարի: Իսկական գաղափարի մարդը չի կարող ուրիշի թրի տակով անցնել, որովհետև այդ թուրը անմիջապես կկտրի նրան գաղափարից ու կդարձնի ստրուկ, կամակատար:
Միգուցե ես քննադատում եմ Ձեր Ֆավորիտն հանդիսացող անձին, այդ պատճառո՞վ եք Մաուգլիի մասին հիշել /քանզի, եթե ֆավորիտը չէ, ուրեմն այլևս ոչ ոք պիտանի չէ/:
Եթե ես իրավացի չեմ ու Դուք չեք ցանկանում այստեղ ինձ հետ բանավիճել` ես սիրով պատրաստ եմ Ձեզ հետ քննարկումը շարունակել նամակների ձևով:
Հարգանքով`
Smergh
Իմ կարծիքս չէր վերաբերվում միայն սեփական ժողովրդին, այլ բոլոր մարդկանց...
Բոլորն էլ գոնե աշխատանքի բերումով ինչ-որ թրի տակով, ինչ-որ պահի անցել են, կամ կանցնեն: Արտահայտությունը ամենավերջին հերթին էր վերաբերվում ընտրազանգվածին, որը տվյալ դեպքում հանդես է գալիս ոչ թէ որպես "ապրանք" վաճառող, այլ որպես գնորդ:
Կարող եմ ասել: Լիքը օրինակներ կան: Որոշ մասը բամբասանքներ են, որոշը երևի ճիշտ է... Անգամ էս օրինակների մերի գլքավոր դերակատար սուբեկտները կխճճվեն , որն է ճիշտ, որը ժող. բանահուսություն...
Եթե ասեմ, սկսվելու է հերթական անպտուղ լեզվակռիվը: Բայց քանի որ դա իմ համար որպես քաղաքական բազա էական չէ, ապա չէմ ասի:
Սա ծայրահեղական մոտեցում է: Կամ ծայրահեղ՝ ստրուկ - կամ ծայրահեղ՝ ազատ: Ասեմ, որ լիքը մակարդակներ կան էս երկուսի միջև: Մեր ժողովրդի թերզարգացվածության հետեվանք է նաև սա, որ էս մակարդակների գոյությունը հասկանալ ու ըմբռնել դեռ չեն կարող: Սև և սպիտակ ... Ստրուկ կամ ազատ... Մարդ ես, կամ մարդ չես... ու վերջ: Ու մնում է միայն մի ճանապարհ- գլուխտ խնայես, ու պատին անընդհատ գլխով չխբես..
Չեմ թաքցնում, որ էս պահին եղած քաղաքական ուժերի մեջ ՕԵԿ-ը առավելագույնս է արտահայտում իմ շահերը: Աննորմալ և անբարոյական բաներ չեմ ասում, չէ՞...
Էտ առումով իհարկե Ֆավորիտ է:
Բանավիճենք, սակայն ցանկալի է դա չվերածել քարոզարշավի: Ես քաղաքական կուսակցության անդամ չեմ, ու դժվար էլ երբևէ դառնամ: Ես կուսակցության համակիր եմ: Համակրում եմ, քանի որ նա այս պահին ներկայացնու է իմ շահը: Վաղը չի ներկայացնի, չեմ համակրի: Եթե հետաքրքիր է, թէ ինչու եմ համակրում, ապա կարող եմ ասել...
Ես պատրաստ եմ բանավիճել, լսել ու ասել տեսակետներ , սակայն եթե բանավերճը վերաբերվի քաղաքական կուսակցությանը, քաղաքական գործչին, նրա կուրսին, ... Էտ բանավեճը անենք հայտնի պաստերի հիման վրա ... դրի հիման վրա փորձեինք համատեղ անել պրագնոզներ, որի ընթացքում, կարող է և փոփոխության ենթարկվեն "համակրանքները"... Թէ չէ, որ քաղաքական գործիչը որտեղ, ու ում հետ է "գրուպավոյ սեքսով" զբաղվել, դա էս դեպքում հետաքրքիր չի: /Եթե լինեի Շվեցարիայի քաղաքացի, ապա դա էլ անշուշտ կհետաքրքրեր /
![]()
1998-ից սկսած ընտրություներում իշխանությունը կիրառումա շատ պարզ, բայց էֆֆեկտիվ մարտավարություն, այն է ընդդիմությունում ականներ տեղադրել, իրանց "ռասկրուտկա" անել ու իրենց միջոցով խափանել ընդդիմության միավորումը, թույլ չտալով 96-ի կրկնությունը :
Առաջինը Կարեն Դեմիրճյանն էր, հետո իրան փոխարինելու եկան որդին ու Գեղամյանը:
ՀԱջորդ ընտրություններում այդ միսիան դրվելա Արթուրի ու/կամ Րաֆֆիի վրա:
Ու արդեն սկսվեց:
Երեկ Արթուրը հայտարարեց, թե բոլորը պետք է իր շուրջ միավորվեն:
Այո բոլորս պետք է միավորվենք Սերժի աշխատողի շուրջը ընդդեմ Սերժի:![]()
Տիգրան Կարապետյանը,Վարդան Օսկանյանը,Արտաշես Գեղամյանը,Վահան Հովհաննիսյանը եվ Սերժը լավ Նախագահ կլինեին 100%![]()
Վերջին խմբագրող՝ Philosopher: 23.05.2007, 09:43:
Տիգրան Կարապետյանըինքը շատ շատ թռչնաբուծականի լավ նախագահ լինի
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Խնդրում եմ անպատասխանատու հայտարարություններ մի արա,բոլորի կողմից…Օրինակ ես չեմ սիրում քո կողմից սիրված Ծառուկյանին.միանշանակ բոլորիս կողմից սիրված Գ.Ծառուկյան
Վերջին խմբագրող՝ Philosopher: 02.06.2007, 10:22:
"Մոսկովսկի կոմսոմոլեց" թերթին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ
http://www.mk.ru/blogs/MK/2007/06/07/society/98145/
Բավական հետաքրքիր է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ