Մամա ջան, ծնունդդ շնորհավոր :
Քեզ ցանկանում եմ գտնել ճիշտ ուղղի քո կյանքում, ցանկանում եմ, որ միշտ շրջապատված լինես քեզ հարգող ու սիրող մարդկանցով, որոնք երբեք ցավ չեն պատճառի քեզ: Ցանկանում եմ, որ որտեղ էլ լինես, ում հետ էլ, որ լինես՝ միշտ երջանիկ լինես: Իսկ ինձ համար երբեք մի անհանգստացի, ես գլուխ կհանեմ էս քաոսային կյանքից :
Ես քեզ շատ եմ սիրում, մամա :
Հեհե, չգիտեմ, թե ինչու հիմա ժպտում եմ ու լացում :
Հ.Գ. Հարգելի ֆորումցիներ, մամաս՝ Լուսինեն, մեր ֆորումում գրեթե գրառում չի կատարում, բայց ասեմ, որ ինքը հաճախակի ա մտնում ու կարդում բոլորիս գրառումները ու շատերիդ շատ ա հավանում :
Էջանիշներ