Մոդերատորական։ Հիշեցնելով ՀՀ «ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» մասին օրենքում գրված՝
Մեջբերում:
...ճանաչելով Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարեւոր պատվար...
տողերը, ինչպես նաև հիմնվելով Ակումբի կանոնադրության
Մեջբերում:
2.1.1. Չի թույլատրվում վիրավորել կամ ծաղրել ակումբի մյուս անդամներին, նրանց նկատմամբ ցուցաբերել բացահայտ արհամարհական վերաբերմունք, ֆորումի բանավեճերը տեղափոխել վեճի, հարաբերություններ պարզելու, կռվի հարթություն:
2.1.5. Չի թույլատրվում ֆորումում տեղադրել այնպիսի նյութեր, որոնք կարող են այլոց դրդել հանցագործության, նրանց մեջ սերմանել ատելություն կամ թշնամանք, կամ ինչ-որ անօրինական գործողության կոչ են:
2.1.6. Չի թույլատրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնցում ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական և այլ մարմինների, ազգության, հասարակության ինչ-որ խավի կամ այլնի նկատմամբ կա ծաղրական վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ:
կետերի վրա, հաշվի առնելով թեմայի շեշտադրումները՝ թեման համարում ենք պրովոկացիոն և գտնում, որ այն ենթակա է փակման։
Էջանիշներ